Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

ԱԳՆ-ն չի ուզում տարբերակել, որ ինքը շոու բիզնեսը չէ. Կարեն Բեքարյան 03/31/2020   19:07  |  Հարցազրույց

«Փաստինֆո»-ի հետ զրուցակիցն է քաղաքագետ Կարեն Բեքարյանը:

-Պարոն Բեքարյան, նախօրեին Տավուշի ուղղությամբ հակառակորդը անհաջող դիվերսիայի փորձ կատարեց, գնդակոծեց խաղաղ բնակավայրերը, իսկ Ոսկեվան գյուղում անչափահաս երեխա վիրավորվեց: Սադրանքին հետեւեց ՀՀ ԱԳՆ-ի դատապարտող հայտարարությունը, որտեղ բավականին տարօրինակ ու հարցեր առաջացնող ձեւակերպում կար, մեջբերեմ. «Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումն որևէ արդարացում չունի, հատկապես այսօր, երբ աշխարհի բոլոր երկրների բժշկական ռեսուրսները մոբիլիզացված են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում..»: Ի՞նչ է նշանակում այս ձեւակերպումը եւ արդյո՞ք սա համարժեք արձագանք էր:

-Հայտարարության փաստը եւ բովանդակությունը տարանջատենք: Այն, որ հայտարարություն պետք էր, դա միանշանակ է, բայց այն, որ այդ հայտարարությունը պետք է այլ բովանդակություն ունենար, առնվազն ինձ համար նորից միանշանակ է: Հայտարարության թե լեզուն, թե կոշտությունը պետք է լիներ աննկարագրելի հաշվարկված ու համապատասխան՝ թե այսօրվա իրողություններին , թե ընդհանրապես Ադրբեջանի ձեռագրին՝ ցանկացած պահի օգտվել առիթից: Մենք ունենք իրավիճակ, երբ հակառակը, հայտարարությունը պարունակում է այնպիսի ձեւակերպումներ, որոնք ուղղակի անթույլատրելի են: Երկու հիմնական պրոբլեմատիկ դրվագներից առաջինը «հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումը» արտահայտությունն է: Սովորական մարդկային տրամաբանությունը, տեքստ կարդալու որեւէ ունակությունը, բառակազմը հուշում են մի պարզ բան , եթե դու խոսում ես «հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտման» մասին, այսինքն, ի տկատի ես ունենում , որ կան հրադադարի խախտման դեպքեր, որոնք հրահրվա՞ծ են: Այդ ի՞նչ դասակարգում է մտցվել, այսինքն, Ադրբեջանի սրիկայությունը հիմա փորձում եք դասակարգել՝ ըստ հրահրվածի եւ չհրահրվածի՞:

Սա ի՞նչ նորություն էր, որտեղի՞ց հայտնվեց, սրա շարունակությունն ու հաջորդ քայլերը պատկերացնում ու հասկանո՞ւմ են մեր արտգործնախարարությունում: Եվ սա ունեցավ շատ ցավալի շարունակություն. այս վերջին ժամանակահատվածում բազմիցս արվող կոպտագույն սխալները, երբ ներկայացնում, հուշում ես, մարդիկ չկարողացան սովորել՝ ոչ միայն այդ սխալները չանել, այլեւ արածը տեսնելուց գնան ուղղելու ճանապարհով: Փոխարենը, կա մի ագրեսիվ, ոչինչ, անգամ ակնհայտը չընդունող կեցվածք եւ այսօր նույն ԱԳՆ-ի կողմից խոսնակի մակարդակով տարաբնույթ մեկնաբանություններ են տրվել՝ օգտագործելով միջազգային բառակազմ, տերմինաբանություն բացատրությունը: Այս մարդիկ տարրական պատկերացումներ եւ տարբերակումներ, թե որտեղ են քո շահերը, թիրախներն ու նպատակները այս կամ այն արտահայտությունն օգտագործելիս, չգիտեն, այդ արտահայտությունն օգտագործում է կոնֆլիկտի կողմը, թե՞ որեւէ միջնորդ, սա էական է , այդ ամենի պատկերացումները չկան: Այդ սխալների քանակը ոչ միայն որակական մեծ խնդիրներ է բերում այլեւ քանակական առումով է խնդրահարույց դառնում: Պրակտիկանտների մակարդակով վարվել, այն էլ այս իրավիճակում՝ մեզ համար հազար մարտահրավերի պարագայում, անցնում է բոլոր սահմանները: Էլ չեմ խոսում նույն հայտարարության մեջ երկրորդ էլեմենտի մասին, որ իբրեւ թե Ադրբեջանը չի վերահսկում իրավիճակը եւ այլն, եւ այլն: Սա՞ է մեր ասելիքը եւ սա՞ է ամենակարեւորը, այսինքն, մենք հիմա մեր ամեն ինչը թողած, մտածում ենք՝ Ադրբեջանի դեմքը պահելու արտահայտությունների մասի՞ն: Միանգամից թող գրեին՝ գուցե կորոնավիրուսով հիվանդ զինվոր է կրակել:

-Պարոն Բեքարյան, ստացվում է, որ վերոհիշյալ արտահայտության կիրառումը պաշտոնական Երեւանի կողմից, առհասարակ , հրադադարի ռեժիմի խախտումների պատասխանատվությունը անուղղակիորեն նաեւ հայկական կողմի վրա՞ է դնում:

-Սա առաջին դեպքը չէ, ես չգիտեմ՝ մարդիկ, հավանաբար, իրենց աշխատանքային անցած ճանապարհից ելնելով, տարբեր կառույցների՝ իրենց հավանած ինչ-ինչ փաստաթղթերի բառակազմը փորձում են ներմուծել հակամարտության կարգավորման գործընթացի հետ առնչություն ունեցող տեքստերի մեջ՝ որեւէ կերպ չհաշվարկելով դրա ռիսկերը, չմտածելով ոչ մի բանի մասին, բացի նոր ու մոդայիկ երեւալուց, այսինքն, այսօր մեր ԱԳՆ-ն չի ուզում տարբերակել, որ ինքը շոու բիզնեսը չէ: Սա ահավոր մեծ խնդիր է:

-Պանդեմիայի պայմաններում դիվերսիոն փորձի փաստը, սադրանքի հետեւանքով խաղաղ բնակչի՝ անչափահասի վիրավորվելու փաստը, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ԵԱՀԿ մշտադիտարկման ժամանակավոր կասեցումը մեզ ու՞ր է տանում:

-Ես չգիտեմ, թե ովքեր են, որ վստահել են կամ վստահում են Ադրբեջանի կեցվածքին ու պահվածքին, որ այս պանդեմիայի պայմաններում կամ ելնելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունից Ադրբեջանը պետք է կեցվածք փոխեր: Բնականաբար՝ ոչ: Այստեղ խնդիրն այլ դաշտում է՝ զգոնության աստիճանը պետք է համապատասխանի ու լինի ավելին, քան առկա մարտահրավերներն են , այդ թվում՝ իրավիճակով առաջացած: Լավ, պարզ չէ՞, որ Ադրբեջանը նույն կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում իր հանրության հետ դիալոգում կեղծիքի բավականին մեծ պաշար է օգտագործում, հասկանալի չէ՞ որ այդ կեղծիքը՝ հիվանդների քանակի ու մահացության դեպքերի վերաբերյալ, ինչ-որ պահի պայթելու է, հասկանալի չէ՞ որ, երբ դա պայթեց ու Ադրբեջանի իշխանությունն ինքն իր համար վտանգ զգաց, պետք է փորձի կիրառել ուշադրության շեղման գործողություններ:

Սրանում որեւէ անհասկանալի բան կա՞, որ ուշադրության այդ շեղումը պետք է լինի սահմանին էսկալացիայով, սա է՞լ է անհասկանալի եւ որ այդ ամենի հետ կապված, բանակը իր հերթին , փառք տղաներին , պետք է զգոնության չգիտեմ ինչ աստիճանի լինի, բայց արտգործնախարարությունն էլ պրակտիկանտից պետք է վերածվի սեփական երկրի շահերը շատ ուշադիր ու շատ հետեւողական պաշտպանողի, սա է՞լ է անհասկանալի, առավել եւս, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների թե հայտարարությունը, թե ԵԱՀԿ գործող համանախագահի անձնական ներկայացուցիչ գործառույթների «սառեցումը» Ադրբեջանին շատ ավելի լայն հնարավորություններ են տալիս: Բա՞րդ է այս ամենը հասկանալ:

-Դիվերսիան հայ-ադրբեջանական սահմանին էր, ստեղծված իրավիճակում, հնարավոր ռիսկերը հաշվի առնելով, արդյո՞ք անհրաժեշտություն չկար ՀԱՊԿ-ի մեր գործընկերների ուշադրությունը հրավիրելու Ադրբեջանի սադրանքին:

-Ես մի քանի անգամ այդ հարցի շուրջ կարծիքս արտահայտել եմ, այդ խնդիրը կշեռքի երկու կողմերում էլ իր դրական ու բացասական հետեւանքները ունի եւ շատ կարեւոր է չափազանց նուրբ վերլուծությունն ու հաշվարկը, բայց ես հաշվի առնելով, թե ինչ ունենք այսօր, խոսում եմ շատ բարձր մատերիաների մասին, որովհետեւ մեր արտգործնախարարությունն այսօրվա վիճակում այդ հաշվարկի ունակությունը չունի, դրա համար ավելի լավ է՝ ոչ մի տեղ չդիմել տարաբնույթ խնդիրները չբազմապատկելու համար: Այդ հարցը նաեւ այնքան նուրբ է, որ ես հանրայնորեն չեմ ցանկանում որոշ փակագծեր բացել: Եվ այսօր, այս պայմաններում ունենալ Բելառուսի նախագահի հետ հեռախոսազրույցը՝ երկու երկրների տարբեր պաշտոնական հաղորդագրությամբ…Հասկանո՞ւ մ եք ուր ենք գնում: Պարետը միգուցե զբաղվի՞ սեփական վարչապետով եւ արտգործնախարարությամբ , որովհետեւ խուճապ են ստեղծում:

Հ.Գ.Նշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի հաղորդմամբ, Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: «Զրուցակիցները տեղեկատվություն են փոխանակել Հայաստանում և Բելառուսում Covid-19 վիրուսի տարածման հետևանքով ստեղծված համաճարակային իրավիճակի և կառավարությունների կողմից այդ կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ»,-նշվել է հաղորդագրության մեջ: Մինչդեռ belta.by կայքը` հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը, տեղեկացրել էր, որ հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև: Աղբյուրը շեշտադրել է տեղեկությունն այն մասին, որ կողմերը կարծիքներ են փոխանակել ածխաջրածինների գների վերաբերյալ, որոնք և՛ Բելառուսը, և՛ Հայաստանը ներկրում են Ռուսաստանից: Ալեքսանդր Լուկաշենկոն ու Նիկոլ Փաշինյանն ընդգծել են բնական գազի գնի բարձր մակարդակը` նշելով, որ այն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ընդհանուր ստեղծված իրավիճակին: ՀՀ վարչապետի կայքի հրապարակած հաղորդագրության մեջ գազի գնի քննարկման վերաբերյալ որեւէ տեղեկություն չի հրապարակվել:

Հեղինակ Մ.Ղ.

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:21 31/03/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ Արցախում անցկացվող ընտրությունների վերաբերյալ հայտարարության
15:40 27/03/2020  |  Կորոնավիրուս«Ռուսավիացիան» կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը
19:52 26/03/2020  |  ՀարցազրույցՀիմա հետ գնանք ու ասենք այս 100․000 դոլարը քեզ որտեղի՞ց, դա կլինի ակնհայտորեն ազդեցություն դատավորի վրա. Բեքմեզյան
11:47 25/03/2020  |  ԿորոնավիրուսԱրտերկրում գտնվող և հայրենիք վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիները կարող են օգտագործել ՌԴ տարածքը՝ որպես տարանցիկ երկիր․ ԱԳՆ
09:32 24/03/2020  |  ՄամուլԱԳՆ-ում Աշոտյանի առաջարկը «ադաբրյամս» է ստացել, սակայն հետո դեմն առել են. «Իրատես»
11:27 23/03/2020  |  ԿորոնավիրուսՀայաստան մուտքի և ելքի սահմանափակումների վերաբերյալ. ԱԳՆ
19:59 21/03/2020  |  ԿորոնավիրուսՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը Վերին Լարսի անցակետում իրավիճակի վերաբերյալ
15:16 19/03/2020  |  ԼՐԱՀՈՍԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը Վերին Լարսի անցակետում ստեղծված դրության վերաբերյալ
16:38 18/03/2020  |  ԿորոնավիրուսԲոլոր հյուպատոսություններն ունեն թեժ գծեր, որոնք հասանելի են Viber, WhatsApp հավելվածներով
17:36 17/03/2020  |  ԿորոնավիրուսՀՀ ԱԳՆ հայտարարությունը նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) լայն աշխարհագրական տարածման առնչությամբ

Արխիվ

[]