ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Օրինագիծն իսկապես խնդրահարույց է»․ այդուհանդերձ պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 03/31/2020 12:18 | Կորոնավիրուս
Նախօրեին պետաիրավական նիստում, որը մինչ ուշ գիշեր շարունակվել է, քննարկվել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը եւ պատգամավորները փորձել են առաջարկություններով բարելավել այն ։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանը։
Նա հայտնեց, որ քննարկումների արդյունքում օրինագծից հանվել է հեռախոսազանգերի սկզբի և ավարտի ֆիքսումը․ «Երբ մենք ֆիքսում ենք սկիզբն ու ավարտը, այս կերպ ֆիքսում ենք խոսակցության տևողությունը և երբ դա պարբերական ռեժիմով է արվում, կարող է նաև արտացոլել բովանդակությունը՝ թե X անձն Y անձի հետ ինչու է երկար տևողությամբ խոսում, ուրեմն նրանք մտերիմ են»։
Բաղդասարյանի խոսքով, նախագծից հանվել են նաև բժշկական գաղտնի փոխանցման հետ կապված որոշ դրույթներ։ Սկզբնական տարբերակում որևէ սահմանափակում չկար, թե երրորդ անձը տեղեկանալով բժշկական գաղտնիքի մասին ինչ կարող է անել, իսկ այժմ սահանփակումներ են մտցվել։
«Փոփոխության արդյունքում նաև հստակեցվել է, թե բժշկական կազմակերպություններն ու տեղեկատվություն տնօրինողներն ինչ հերթականությամբ ու ինչ կարգով են տվյալներ տրամադրելու։ Մեր առաջարկն է նաև եղել, որ հեղինակը վերանայի միջնորդավորված զանգերից տեղեկություն ստանալու դրույթը, սակայն դա չի ընդունվել»,-հայտնեց հանձնաժողովի անդամը։
Նա ընդգծեց, որ նախագծով նախատեսվում է, որ տվյալների ոչնչացումը նախատեսվում է արտակարգ դրության վերացումից հետո, ոչ ուշ քան 1 ամիս, սակայն, ըստ հանձնաժողովի, մեկ ամիսը բավականին երկար ժամանակ է, սակայն հեղինակի կողմից ժամկետի կրճատման վերաբերյալ հանձնաժողովի առաջարկությունը չի ընդունվել։
«Չի ընդունվել նաև այն առաջարկությունը, թե ինչպես մարդը կարող է բողոքարկել այս ընթացակարգը։ ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները չեն սահմանափակում մարդու բողոքարկելու իրավունքները, սակայն օրինագծում ֆիքսված չէ այս դրույթը»,-ասաց Բաղդասարյանը։
Նա շեշտեց՝ տվյալները, որոնք անձնավորված են կամ ապանձնավորված են դրանք ոչնչացվելու են։
«Ես կրկին շեշտում եմ, որ օրինագիծն իսկապես խնդրահարույց է, ուզում եմ պրակտիկա ձևավորենք, որ մարդու իրավունքների սահմանափակումներին վերաբերող օրինագծերը նման ռեժիմում չքննարկենք»,-ասաց Բաղդասարյանն ու ավելացրեց, որ հանձնաժողովը փոփոխություններով հանդերձ փաթեթին դրական եզրակացություն է տվել։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ