ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մոռացեք ձեր դասագրքերը, որ իրավաբանության ֆակուլտետում եք կարդացել, հիմա այդ պահը չէ․ Արարատ Միրզոյան 03/31/2020 17:05 | Կորոնավիրուս
Արտակարգ իրավիճակի պայմաններում հեռախոսային կոնտակտի փաստը չի արձանագրվելու, արձանագրվելու է միայն համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի երկրորդ ընթերցման քննարկման ժամանակ։
Նա ընդգծեց, որ որևէ պայմաններում հեռախոսային խոսակցությունները չեն գաղտնալսվելու, սովորական պայմաններում հեռախոսազանգի փաստը չի ֆիքսվելու, արտակարգ դրության պայմաններում հեռախոսային կապի հաստատման փաստը չի արձանագրվելու, արտակարգ իրավիճակի պայմաններում հեռախոսային կոնտակտի փաստը չի արձանագրվելու, արձանագրվելու է միայն համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ։
Միրզոյանն ընդգծեց, որ իրենց մեղադրում են մարդու իրավունքների ազատության սահմանափակումների մեջ՝ մոռանալով, որ իրենք իրենց կյանքի մեծ մասն անցկացրել են՝ այդ իրավունքի համար պայքարելով։
«Ես էլ եմ համաձայն՝ այս ֆիլտրով անցած մարդկանց մասը փոքր է լինելու, որովհետև լինելու են «WhatsApp», «Viber»․․․ մարդիկ կարող է չզանգեն իրար, բայց հայտնվեն նույն տեղում ու շփվեն իրար հետ, բայց փոքր տոկոս անցնելու է այս ֆիլտրով, գուցե սա տասնյակ հարյուրավոր, գուցե հազարավոր մարդկանց կյանք է»,-ասաց Միրզոյանը։
ԱԺ նախագահի խոսքով՝ իշխանություններն օր ու գիշեր «ճռում են», բերել են նախագիծ, ասում են՝ «մեզ էս գործիքն էլ ա պետք»։
«Անթերի՞ է այդ գործիքը, ոչ, որովհետև իրենք 24 ժամ անընդհատ աշխատում են տարբեր գաղափարների վրա, բերել են, մենք էլ նայել ենք, ասել ենք՝ «Լավ, ժողովուրդ ջան, բերել եք, կարծում ենք՝ սա ավելորդ եք գրել, չափազանց է, ջնջել ենք»։ Տվյալների պահպանումը արտակարգ իրավիճակից հետո, որ նույնիսկ գրել եք, «ապանձանվորված» ասել ենք՝ «պետք չի ոչ էլ ապանձնավորված, որովհետև, եթե փոքրիկ հավանականություն կա, որ հետագայում դա կարող է չարաշահվել, կառավարությանն այդպիսի գործիք տալ չի կարելի, հանեցինք և այդպես շարունակ»։ Բազմաթիվ բաներ հանել ենք և դա նրանից չի, որ մարդիկ ուզում էին չարաշահել, բերել էին այլանդակ, սարսափելի փաթեթ, այլ նրանից է, որ ամեն վայրկյան պայքարելով համաճարակի դեմ՝ ինչ-որ գործիքներ էին նախատեսել, բերել էին և ժամանակ էլ չեն ունեցել նայելու մանրամասն»,-ասաց Միրզոյանը։
Նա արձանագրեց, որ արդյունքում հասել են ոչ թե փայլուն կետին, այլ հավասարակշռության կետին, որ պետք է կիրառել մարդկանց կյանքերը փրկելու և այլանդակ սահմանափակումներ չանելու համար․ «ժողովուրդ ջան, մոռացեք, ձեր դասագրքերը, որ իրավաբանության ֆակուլտետում եք կարդացել, խնդրում եմ, մոռացեք, հիմա այդ պահը չի։ Համաճարակ է, պետք է փրկել մարդկային կյանքեր»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից