ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հեռախոսային խոսակցությունները չեն գաղտնալսվելու․ Ռուստամ Բադասյանը ներկայացրել է՝ ինչի՞ մասին չէ նախագիծը 03/31/2020 12:51 | Կորոնավիրուս
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձել է նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ թյուրընկալումներին։ Նախարարը, հետևելով նախօրեին սոցիալական ցանցերում մեր քաղաքացիների կողմից այս Նախագծին վերաբերող քննադատություններին ու մտահոգություններին, արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ամենայն լրջությամբ են վերաբերվում իրենց իրավունքներին ու ազատություններին, և ուրախալի փաստ համարել այն հանգամանքը, որ քաղաքացիները պատրաստ չեն զիջել որևէ իրավունք և ազատություն, եթե բոլոր դեպքերում պատշաճ բացատրություններ չեն ներկայացվում, թե ինչո՞ւ է անհրաժեշտ թեկուզ համաճարակի հիմքով, թեկուզ արտակարգ դրության ընթացքում այդ իրավունքներն ու ազատությունները սահմանափակել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Այդ համատեքստում, նախարար Բադասյանը ներկայացրել է, թե ինչի՞ մասին չէ Նախագիծը՝ ընդգծելով, որ այդ սահմանափակումները վերաբերում են բացառապես համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրությանը։
· Արտակարգ դրության ավարտից հետո որևէ սահմանափակում չի՛ գործելու։
· Քաղաքացիների մասին որևէ նոր տվյալ չի՛ հավաքվելու և չի՛ մշակվելու։ Օպերատորների մոտ առկա տվյալները համատեղվելու են մեկ միասնական բազայում՝ համաճարակի դեմ պայքարելու համար։
· Մեկտեղված բոլոր տվյալները ենթակա են լինելու ոչնչացման արտակարգ դրության ավարտից հետո։
· Այս ամենը որևէ կերպ Չի՛ ենթադրում հեռախոսային խոսակցության բացահայտում․ կարևոր է բացառապես զանգի կատարման փաստն ու տեղանքը ֆիքսելը։
· Թեև մեկտեղվելու է օպերատորների մոտ առկա տեղեկատվությունը, այդուհանդերձ, տվյալների մշակումը կարող է իրականացվել այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպաակին հասնելու համար։ Այսինքն, եթե անձը ռիսկի գոտում չէ, չե՛ն կարող մշակված տվյալների հիման վրա վերլուծություն իրականացնել․ դա կհանգեցնի քրեական պատասխանատվության։
Ռուստամ Բադասյանը նաև բացատրել է, թե ինչո՞ւ է անհրաժեշտ զանգի փաստը և ինչո՞ւ է այս համակարգն արդյունավետ․ «Ենթադրենք վարակակիրը ինտենսիվ շփման մեջ է գտնվել տասը անձի հետ։ Տեղակայման փաստն ուսումնասիրելիս՝ պարզվում է, որ այդ անձերից հինգը նույն վայրում են գտնվել։ Եթե նույն վայրում են գտնվել ու վերջին, օրինակ, տասն օրվա ընթացքում նաև զանգեր են կատարել միմյանց, սա ենթադրում է, որ մեծ է հավանականությունը, որ այդ անձինք շփվել են ու վարակվել են։ Այս պարագայում լրացուցիչ գործողություններ կկատարվեն Կառավարության որոշմամբ սահմանված կարգով՝ անհրաժեշտության դեպքում այդ անձանց մեկուսացնելու համար։ Իսկ մյուս հինգ անձինք, ում հետ վարակակիրը խոսել է և նույն տեղանքում չի գտնվել, այլևս «հետաքրքրություն» չեն ներկայացնի»։
Ամփոփելով խոսքը՝ նախարարը շեշտել է, որ նժարի մի կողմում վրա դրված արժեքներ են՝ կյանքն ու առողջությունը, մյուսին՝ անձանց իրավունքների և ազատությունների համաչափ սահմանափակումը։ «Եթե ես որևէ պահի կասկածեի, որ այս միջոցով հնարավոր չի լինելու փրկել մարդկանց կյանքեր, ապա այս նախագիծը Կառավարությունը հետ կկանչեր»,- հայտարարել է Ռուստամ Բադասյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ