Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Եթե անձն ունի հիվանդության հետ կապված խնդիրներ, արդարության մասին խոսք լինել չի կարող. Լևոն Բաղդասարյան 03/31/2020   22:55  |  ԼՐԱՀՈՍ

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը գտնվում է տանը՝ վերակենդանացման սարքավորումներով և ստանում է համապատասխան դեղամիջոցներ, որոնք ոչ թե բուժման, այլ՝ պաթոլոգիական հիվանդությունների բացասական դինամիկան կանխարգելման համար են: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպանական խմբի անդամ Լևոն Բաղդասարյանը:

«Վերակենդանացման բաժանմունքի բոլոր սարքավորումներն ամրացված են նրան: Դա պարտադիր է: Օրը 24 ժամ նա դա կրում է»,- ասաց Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ վերջին հետազոտություններով փաստվել են, որ ՀՀ-ում Գրիգորյանը չի կարող պատշաճ բուժօգնություն ստանալ, ինչի կապակցությամբ մասնագիտական կարծիք է հայտնել նաև բուժող բժիշկը;

«Այս ընթացքում դիմել ենք նաև ԱՆ նախարար Արսեն Թորոսյանին՝ ակնկալելով, որ կտա համապատասխան որոշում, մասնագիտական կարծիք: Այս պահի դրությամբ այն բացակայում է: Միջանկյալ պատասխան մենք ստացել ենք, բայց վերջնական՝ դրական կամ բացասական պատասխան չունենք»,- նշեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ նախարարին ուղղված գրությունը նաև ուղարկվել է ՄԻԵԴ և պատասխանը եւս կուղարկեն:

Հարցին, թե ՄԻԵԴ քանի բողոք է ներկայացվել այս ընթացքում, Բաղդասարյանը պատասխանեց. «ՄԻԵԴ ներկայացվել է մեկ գանգատ: Այդ գանգատում եղել է երկու պահանջ՝ ուղղված ՄԻԵԴ-ին: Փաստել ենք այն հանգամանքը, որ առկա է խոշտանգման փաստ և անօրինական կալանք: Անօրինական կալանքի հետ կապված՝ դատարանն իր վերաբերմունքն արտահայտեց՝ վերացնելով կալանքը, սակայն այդ պահանջից չենք հրաժարվել: Դիմում-գանգատի հիման վրա՝ ՄԻԵԴ-ը երկու միջանկյալ որոշում կայացրեց: Մի դեպքում, որ անհապաղ տեղափոխեն քաղաքացիական հիանդանոց և ըստ միջազգային չափանիշների՝ ապահովեն պատշաճ բուժօգնություն, ինչն այս պահի դրությամբ չի ստանում: Երկրորդ միջանկյալ որոշումը կայանում է նրանում, որ առաջնահերթության կարգով կլսի գանգատը: Երբ ներպետական ատյանը, դատարանը՝ դատավոր Մնացականյանի նախագահությամբ , վերանայեց կալանքի որոշումը, մենք իրազեկեցինք դա ՄԻԵԴ և ՄԻԵԴ-ը դա ընդունեց ի գիտություն, սակայն մենք չենք հրաժարվել մեր գանգատից»:

Դիտարկմանը, որ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են՝ կապված նրա առողջական վիճակի հետ և արդյո՞ք մոտակա Մանվել Գրիգորյանն ի վիճակի կլինել մասնակցել առաջիկայում նշանակված դատական նիստերին, Բաղդասարյանը պատասխանեց, որ բժիշկ չէ, բայց այնքանով, որքանով վիճակը հասկանալի է, թե ինչպիսին է, բնականաբար խոսք լինել չի կարող՝ դատական նիստերին ներկայանալու մասին:

«Եթե նախկինում մեկ-երկու անգամ, երբ գտնվում էր բուժման մեջ և նրան բերում էին սայլակով՝ ամրացված թթվածնով, այսօր բժիշկների ցուցումով դրան գումարվել է նաև այլ ցուցիչներ՝ մանիտորներով: Տեխնիկապես դա հնարավոր չէ: Բացի այդ՝ անձը գտնվում է կա՛մ սայլակի վրա, կա՛մ կիսանստած-կիսապառկած դիրքով: Անգամ այն պրոցեսը, երբ սայլակից տեղափոխվում է՝ նստելու, կիսանստելու կամ պառկելու, այսինքն՝ այն մեկ մետր տարածությունը, երբ օգնում են նրան, տեղափոխում են, մոտ կես ժամ միջամտություն է ցույց տրվում վերջինիս, որ շնչառությունը կարգավորեն»,- նշեց Բաղդասարյանը:

Հարցին, թե արդյո՞ք հնարավոր չէ դատական նիստերը կազմակերպել հեռավար մեթեդով՝ հաշվի առնելով Գրիգորյանի առողջական վիճակը, Բաղդասարյանը պատասխանեց, որ դա կապված է տեխնիկական միջոցների հետ:

«Հաշվի առնելով արդարադատության շահը՝ կարծում եմ, որ հնարավորինս արագ և օպերատիվ պետք է այդ գործառությները՝ դատարաններում տեխնիկական միջոցների վերազինումն իրականացվեն: Խոսքս վերաբերում է ոչ միայն քրեական գործերով, մասնավորապես՝ Մանվել Գրիգորյանի գործով, այլև՝ քաղաքացիական և վարչական գործերով»,- նշեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ դատական իշխանությունը պետք է հնարավորություն ստեղծի, որպեսզի իրավաբանական անձինք կարողանան գոնե մինիմալ կերպով իրենց իրավունքները ներկայացնել:

Դիտարկմանը, որ հարցը միայն կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությանը չի վերաբերում, այսինքն՝ արտակարգ դրության ավարտից հետո էլ գուցե Մանվել Գրիգորյանի առողջական վիճակում դրական դինամիկա չարձանագրվի, Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե անձն ունի հիվանդության հետ կապված խնդիրներ, արդարության մասին խոսք լինել չի կարող: Պետք է հնարավորություն ստեղծել, որպեսզի անձը կարողանա վերականգնել առողջությունը, ապա՝ իրականացնել արդարադատություն: Այդ մշակույթը պետք է մեր դատական համակարգում մտցնել: Իսկ հեռավար արդարադատությունների, հեռավար ուսուցման հետ կապված, ըստ էության, ճիշտ նկատեց վարչապետը՝ իրավիճակ է փոխվում և համաձայն՝ իրավիճակի փոփոխության, յուրաքանչյուրը պետք է կարողանա իր գործառույթն իրականացնի»:

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:31 19/03/2020  |  Քրեական խրոնիկոնՄանվել Գրիգորյանի եղբորորդու գործն ուղարկվել է դատարան
11:39 17/03/2020  |  Քրեական խրոնիկոնՄանվել Գրիգորյանի եղբորորդու գործն ուղարկվեց դատարան
15:52 12/02/2020  |  ԼՐԱՀՈՍՄանվել Գրիգորյանը տեղափոխվել է հիվանդասենյակ.նրա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր
15:40 03/02/2020  |  ԼՐԱՀՈՍՄանվել Գրիգորյանն այս երկու տարվա ընթացքում դարձավ անդամալույծ. պաշտպան
17:02 22/01/2020  |  ԼՐԱՀՈՍԵթե անձն այնպիսի առողջական վիճակ ունի, որն անհամատեղելի է կալանքին, նման միջոցներ չպետք է կիրառվեն. Ռուստամ Բադասյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին
11:47 17/01/2020  |  ԼՐԱՀՈՍՄանվել Գրիգորյանի առողջական վիճակն ավելի էր վատացել
09:50 17/01/2020  |  ՄեկնաբանությունՏարվա սկզբից՝ երկու մահ. մեկը կալանավոր էր, մյուսը՝ դատապարտյալ. Ռուբեն Մելիքյան
09:24 17/01/2020  |  ՄամուլՃնշումներ են իրականացվում Մանվել Գրիգորյանի՝ զինծառայող թոռան նկատմամբ. «Փաստ»
14:23 16/01/2020  |  ԼՐԱՀՈՍԲողոքի ակցիա Նաիրի Բ/Կ-ի մոտ՝ համոզվելու, որ Մանվել Գրիգորյանի վիճակն իսկապես ծանր է
20:38 15/01/2020  |  Դատական ռեպորտաժներԴատարանը բավարարեց դատախազության միջնորդությունը. Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվեց

Արխիվ

[]