ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Դանիբեկյանը ժամանակավոր անաշխատունակության թերթիկ է ներկայացրել 03/31/2020 17:09 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Դատավոր Աննա Դանիբեկյանը ժամանակավոր անաշխատունակության թերթիկ է ներկայացրել, սակայն այլ մանրամասների դատարանի աշխատակազմը չի տիրապետում: Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացանք Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրից:
Նշենք, որ շուրջ երկու շաբաթ է, ինչ հայտնի է դարձել, որ դատավորը վիրահատվել է, սակայն հայտնի չէ, թե որքան կտևի հետվիրահատական շրջանը և արդյո՞ք դատավորը ստացիոնար բուժում է ստանում: Դատարանի աշխատակազմից դժվարացան պատասխանել վերոգրյալ հարցերին՝ նշելով, որ տեղեկատվության չեն տիրապետում:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մարտի 17-ին նշանակված Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել էր՝ դատավորի վատառողջ լինելու պատճառաբանությամբ: Իսկ դրանից մեկ օր առաջ՝ մարտի 16-ի երեկոյան, պաշտպանները Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն էին ներկայացրել դատարան։ Ընդ որում՝ նախապես ճշտել էին դատարանից, որ նշանակված նիստը կայանալու է , բայց չի կայացել։ Ըստ պաշտոնական պարզաբանման՝ դատավորը վիրահատվել է և պարզ չէ, թե որքան կտևի հետվիրահատական շրջանը: Փաստաբան Հովհաննես Խուդոյանը դիմել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ խնդրելով միջնորդության քննությունը մակագրել այլ դատավորի, ինչը մերժվել է: Փաստաբան Արամ Վարդևանյանն էլ դիմել էր ՄԻՊ-ին և ԲԴԽ նախագահին՝ ներկայացնելով ստեղծված իրավիճակը։
Թեև ԲԴԽ նախագահը որոշել էր վերահասցեագրել Վարդևանյանի դիմումը և ուղարկել Երևանի դատարանի նախագահ Ա. Մկրտչյանին, սակայն պաշտպանը դեռևս չի ստացել ո՛չ ԲԴԽ նախագահի որոշումը, ոչ էլ՝ Երևանի դատարանի նախագահի որոշումը: Վարդևանյանի խոսքով՝ ՄԻՊ-ին ներկայացված դիմումից տեղեկատվություն ևս չունի, այն պարագայում, երբ ներկայացված հարցը հրատապ էր: Հարցին, թե արդյո՞ք օրենքով սահմանված ժամկետները չեն խախտվում, Վարդևանյանը պատասխանեց, որ այս հարցը պետք է դիտարկել ոչ թե ժամկետների տեսանկյունից , այլ՝ հենց հրատապության և անհապաղության:
Իսկ փաստաբան Հայկ Ալումյանն էլ վերաքննիչ բողոք է ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանի գործողությունների, ավելի ճիշտ անգործության դեմ։ Նա պահանջել է Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը դատարանի կողմից չքննելը, դրա քննությունն անորոշ ժամկետով հետաձգելը ճանաչել ոչ իրավաչափ: Բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Բեկթաշյանին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ