ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Իմ քայլի» պատգամավորներից ոմանք ունեն առողջական խնդիր, որոշներն էլ բնակվում են ռիսկային տարածքում. ինչու տվյալների հասանելիության վերաբերյալ նախագիծը տապալվեց 03/31/2020 16:18 | Կորոնավիրուս
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանել է, թե ինչու իր ղեկավարած խմբակցության բոլոր պատգամավորները նիստերի դահլիճում չէին ու չէին մասնակցում նախագծերի քվեարկությանը։
Նա նշել է, որ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ եթե բոլոր խմբակցություններից նիստին ներկա գտնվող պատգամավորները քվեարկում են, այդ դեպքում նախագծի ընդունման համար անհրաժեշտ է 43 ձայն, իսկ եթե մյուս խմբակցությունները բոյկոտում են ու չեն քվեարկում , ապա անհրաժեշտ են պատգամավորների 67 ձայները։
«Գիտեք, որ այս փուլում ԱՀ-ում են գտնվում «Իմ քայլը» խմբակցությունից 10 պատգամավոր, մյուս մասն էլ առողջական խնդիրների պատճառով այսօր ԱԺ-ում չէ, իսկ ովքեր մարզերից են Երևան չեն եկել, որովհետև ռիսկային գոտում են ու նախապես այդ մասին տեղեկացրել են»,ասաց Մակունցը։
Նա հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցությունն երեկ մինչև ուշ գիշեր հետամուտ է եղել ոլոր հնչեցված առաջարկները Կառավարության հետ քննարկելուն․ «Կառավարությունն առաջարկների մեծ փաթեթ է ընդունել ու զիջումների գնացել։ ԱԺ լիագումար նիստերի դահլիճում մեր գործընկերներն ասում էին, որ բուժաշխատողները օգնություն ցույց տալ չեն հասցնում, ոստիկանությունը չի հասցնում իրավիճակը վերահսկել, բայց չէ՞ որ այս գործիքը կառավարությանն ու պարետատանը տրամադրվում էր, որպեսզի կարողանայինք չպարալիզացնել բուժաշխատողների աշխատանքը»։
Հարցին, գուցե «Իմ քայլի» ներսում հակասությունն էր պատճառը, որ այսօր նախագիծը չընդունվեց, Մակունցը պատասխանեց․ «Մեր խմբակցության առանձին պատգամավորներ ունեին հարցեր և դրանք պետք է հնչեցվեին լիագումար նիստերի դահլիճում։ Մտահոգությունների հետ կապված նաև առաջարկներ են հնչել և կարծում եմ խմբակցության միասնական քվեարկությունն ամեն ինչ ասում է»։
Նա պատգամավորների մոտ հարցերի առաջացումը կապեց նրա հետ, որ արտահերթ նիստին ներկայացվել էր օրակարգ, որին նրանք խորապես չէին հասցրել ծանոթանալ։
«Երեկ ի լրումն խմբակցությունում քննարկումներին, քննարկում ենք ունեցել պարետ Տիգրան Ավինյանի հետ, ով հանգամանալից ներկայացրել է նախագծի անհրաժեշտությունը, հրատապությունն ու կանխատեսվող արդյունքներն ինչից են միտված լինելու»,-տեղեկացրեց Մակունցը։
Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում «Իմ քայլը» ակնկալում էր, որ ընդդիմության մի քանի անդամներ կողմ կքվեարկեն, ինչպես եղավ Արման Բաբաջանյանի դեպքում։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր չընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Մինչ քվեարկությունն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործընկերներին առաջարկեց չմասնակցել քվեարկությանը, որպեսզի նախագիծը չընդունվի։
Ընդդիմադիր խմբակցությունները քվեարկությանը չմասնակցեցին, իսկ իշխանության 65 հողմ ձայները բավարար չէին նախագիծն ընդունելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից