ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետությանն ի՞նչ է տալու տեղեկատվությունը՝ թե երկու անձինք x վայրից քանի անգամ են միմյանց հետ խոսել. Միրզոյանը՝ Բադասյանին 03/30/2020 13:23 | ԼՐԱՀՈՍ
Զանգերի և տեղորոշման վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը վերաբերում է բոլոր քաղաքացիներին, սակայն հնարավոր է, որ այս տեղեկատվությունը կարող է հետաքրքրություն չներկայացնել ,սա այնքանով է կարևոր, որքանով կարող է արձանագրվել շփում՝ վարակակրի կամ կոնտակտավոր անձանց հետ։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» մասին օրենքներում եւ հասանելիություն ստանալ մարդկանց անձնական տվյալներին՝ նրանց գտնվելու վայրի մասին, ում հետ են հեռախոսազրույց ունեցել, որքան է այն տեւել եւ այլն։
Խոսելով տեղորոշման հնարավորության մասին՝ Բադասյանն ասաց, որ եթե քաղաքացին սմարթֆոն չունի, ապա հնարավոր է նրան սմարթֆոն տրամադրվի, կամ էլ մեկուսացման, ինքնամեկուսացման այլ միջոցառումներ ձեռնարկվեն, այս ուղղությամբ քննարկումները շարունակվում են։
Նա հայտնեց, որ փաթեթով նշված գործառույթներն իրականացնելու է «էկենգ» կազմակերպությունը, որն ունի համապատասխան տեխնիկական միջոցները բոլոր օպերատորներից ստացված տեղեկատվությունը մեկտեղելու համար։ Կառավարության որոշմամբ ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունն էլ կարողանալու են վերահսկողություն իրականացնել։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցրեց, թե ԱԱԾ-ի ու Ոստիկանության նկատմամբ ո՞վ է հսկողություն իրականացնելու, որպեսզի հանրությունը վստահ լինի, որ ինչ-որ պահի այս մարմինների մտքով չի անցնի ծանոթանալ հեռախոսազրույցների կամ հաղորդագրությունների բովանդակությանն ու հետագայում ինչ-ինչ նպատակներով դրանք օգտագործել։
«Իսկ հիմա ո՞վ է վերահսկողություն իրականացնում ԱԱԾ-ի և Ոստիկանության գաղտնալսումների մասով։ Եվս մեկ անգամ շեշտեմ, որ խոսքը գաղտանլսումների մասին չէ, բայց վերահսկողությունը կայանում է նրանում, որ դա հնարավոր է իրականացնել բացառապես դատական սանկցիայիով, ցանկացած այլ գաղտնալսում իրենից հանցագործություն է ներկայացնում և նման դեպքերում անձը ենթակա է քրեական պատասխնատվության»,-ասաց Բադասյանը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հետաքրքրվեց, թե պետությանն ինչ է տալու տեղեկատվությունը, թե երկու անձինք x վայրից քանի անգամ են միմյանց հետ խոսել։
«Պատկերացնենք ինձ մոտ հայտնաբերվում է կորոնավիրուս նախորդ 14 օրվա ընթացքում իմ զանգերի ու կոնտակտների վեր հանումը ու օրինակ հեռախոսազանգով ճշտումը՝ արդյոք ես ու ինձ հետ հեռախոսով խոսող անձը հանդիպել ենք թե ոչ։ Անձը կարող է դրա մասին մոռանալ նույնիսկ։ Իսկ այս կերպ տեղաշարժման ու զանգերի համադրումը միջոցառումներ իրականացնելու հնարավորություն կտան»,-նշեց նախարարը։
Միրզոյանն արձագանքելով ասաց, որ իր պատկերացմամբ այս միջոցառումը ստեղծված իրավիճակում ավելորդ է, ապա հետաքրքրվեց Կառավարության հնարավորությունները որքանով կսահմանափակվեն, եթե ԱԺ-ն առաջարկի առայժմ ձեռնպահ մնալ այս կարգավորումից։ Նախարարն էլ նշեց, որ ինքնանպատակ չէ նշված տեղեկատվության ֆիքսումը, դա իրականում տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների կարծիքների հիման վրա է մշակվել։
Նա նաև շեշտեց, որ այս 2 կետերի համադրումն էական նշանակություն ունի, և եթե կետերից մեկից հրաժարվեն աշխատանքներն արդյունավետ չեն լինի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից