ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Յուրաքանչյուրիս կարող են պարտավորեցնել ձայնագրել եւ օգտագործել նախատեսվող հեռախոսային հավելվածները. Գոհար Մելոյան 03/30/2020 11:41 | Մեկնաբանություն
Այսօրվա Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը եւ կից փաթեթը /այսուհետ՝ Նախագիծ, Նախագծեր/ նախատեսում են արտակարգ դրության ընթացքում անձնական տվյալների պաշտպանության եւ հաղորդակցության ազատության իրավունքի սահմանափակման առանձին ընթացակարգեր, որոնք կիրառելի են բացառապես համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Գոհար Մելոյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
Մասնավորապես՝ նախատեսվում է.
1. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների /Beeline, Vivacell, Ucom/ կողմից կառավարության կողմից նշված պետական մարմիններին եւ իրավաբանական անձանց հաճախորդի տեղորոշման, հաճախորդի հեռախոսահամարի հետ կապ ունեցած հեռախոսահամարների, հեռախոսային խոսակցություն սկսելու ամսաթվի, սկզբի եւ ավարտի վերաբերյալ տվյալների տրամադրում:
ՍԱԿԱՅՆ ԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ՉԷ, թե ինչ պատասխանատվություն են կրելու հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները պետական մարմիններին եւ պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց պահանջված տվյալները չտրամադրելու համար.
2. Ֆիզիկական անձանց, որոնց նկատմամբ կիրառված է ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներ, պարտավորեցնել օգտագործելու կառավարության կողմից սահմանված էլեկտրոնային հաղորդակցության եւ ծրագրային ապահովման միջոցներ (հեռախոսային հավելվածներ՝ mobile applications):
Հաշվի առնելով, որ ներկայումս ՀՀ-ում սահմանված է արտակարգ դրություն, եւ, հետեւաբար, ՀՀ-ում գտնվող բոլոր ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառելի են ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներ, հետեւաբար՝ յուրաքանչյուրիս կարող են պարտավորեցնել ձայնագրել եւ օգտագործել նախատեսվող հեռախոսային հավելվածները։
Նախագծով սահմանվում է, որ ծրագրային ապահովման միջոցները չկիրառող ֆիզիկական անձինք ենթարկվելու են վարչական պատասխանատվության, այն է՝ 100.000-250.000 ՀՀ դրամի չափով։
Ըստ Նախագծի վերոնշյալ ընթացակարգերը կիրառվում են բացառապես՝ անձանց տեղաշարժման եւ շփումների հնարավոր եւ առկա շրջանակը, համաճարակի տարածման հնարավոր ուղղությունները, սխեմաները, ծավալը, աշխարհագրությունը կանխորոշելու, մշտադիտարկելու, համաճարակի տարածման օղակները, սահմանները, շրջանակները սահմանափակելու նպատակներով։
Նախագծով զուգահեռաբար նախատեսվում է, որ նշված տվյալները սահմանված նպատակներից չբխող այլ նպատակներով մշակելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը, հեռախոսային խոսակցությունը եւ ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ստանալը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձեւով ամրագրելը, չապանձնավորելը եւ չոչնչացնելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն, ՍԱԿԱՅՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ Չէ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ:
Իրապես, եթե հաշվի առնենք Հայաստանում եւ աշխարհում տիրող պանդեմիան, եւ, եթե հիմք ընդունենք այն հանգամանքը, որ նշված սահմանափակումները անհրաժեշտ են համաճարակի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու համար, ապա նախատեսվող սահմանափակումները, եթե կիրառվեն ԲԱՑԱՌԱՊԵՍ Նախագծով նախատեսված եղանակով եւ նպատակներով, առաջին հայացքից չեն հակասում Սահմանադրության 33-րդ (հաղորդակցության ազատությունը եւ գաղտնիությունը) եւ 34-րդ (անձնական տվյալների պաշտպանություն) հոդվածներին։
Սակայն առաջարկվող սահմանափակումների համաչափության տեսանկյունից առաջանում է հետեւյալ հարցը՝ ո՞րն է այս ընթացակարգերը ՄԻԱԺԱՄԱՆԱԿ նախատեսելու իրավաչափ նպատակը, եթե դրանցից միայն մեկն օրինակ, այն է՝ ցանցի օպերատորների միջոցով տվյալների փոխանցումը, ըստ էության, ներառում է ինչպես այն տվյալների շրջանակը, որոնք ձեռք են բերվում հեռախոսային հավելվածի միջոցով, այնպես էլ՝ ամբողջությամբ լուծում է Նախագծով առաջադրված խնդիրները։
Բացի այդ, Նախագծերով արգելվում է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձման իրականացումը:
Այստեղ կրկին ԲԱՑ է այս արգելքի խախտման դեպքում պատասխանատվության հարցը, ինչպես նաեւ առաջանում են լրացուցիչ հարցադրումներ, թե, օրինակ, իրավաչափ է իրավիճակը, երբ անձի մահը վրա է հասել ոչ թե կոնկրետ կորոնովիրուսի, այլ՝ սխալ բուժման, կամ ուղեկցող այլ հիվանդության հետեւանքով, եւ տվյալ անձի ազգականները հնարավորություն չեն ունենում բացահայտելու մահվան իրական պատճառը /այս հարցադրմանը, կարծում եմ, առավել մանրամասն պետք է անդրադառնան առողջապահության բնագավառի մասնագետները/»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից