ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունն առաջարկում է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպքերում դիահերձում չանել. Չունենք պայմաններ 03/30/2020 12:15 | Կորոնավիրուս
Ազգային ժողովն արտահերթ նիստ է անցկացնում։ Օրակարգը ներկայացնելիս Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ այսօր 4 հարց է քննարկվելու։
«Առաջարկում եմ մարտի 30-ին գումարված արտահերթ նիստի հարցերի, բացառությամբ համաձայնագրի, երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում»,-ասաց Բադասյանը։
Խոսելով օրակարգի առաջին հարցի մասին, որով նախատեսվում է լրացումներ ու փոփոխություններ կատարել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և լրացումներ կատարելու մասին «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքներում՝ Բադասյանն ասաց․ «Հաշվի առնելով կորոնավիրուսի պանդեմիայի տարածումն ու դրա տեմպերը անհրաժեշտություն է առաջացել ժամանակակից տեխնոլոգիաների՝ պանդեմիայի կանխման միջոցառումներ իրականացնել։ Այդ նպատակով ստեղծվել է հատուկ խումբ, որը ներառել է թե՛ հայաստանյան, թե՛ արտասահմանյան վերլուծաբանների, տվյալագետների, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության մասնագետների, որոնք մշակել են պադեմիայի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցները»։
Նա նշեց, որ այս փաթեթով առաջարկվում է օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ ։
Արդարադատության նախարարն անցում կատարելով օրակարգի երկրորդ հարցին, այն է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին, ասաց, որ դրա հրատապությունը կայանում է նրանում, որ ՀՀ-ում գործող անատոմիական ծառայություն մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ ու դրանք չեն բավարարում միջազգային պահանջներին։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հիվանդության վարակելիության աստիճանը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ, ինչը կարող է հերձման արդյունքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետևանքներ, ինչպես նաև բացահայտված չէ դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդության ապրելիության ժամանակահատվածը, անհրաժեշտ է, ըստ բժշկական փաստաթղթերի կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքերում չիրականացնել հերձում, ինչն էլ վկայում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին»,-ասաց Բադասյանը։
Նախարարը ներկայացրեց նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը ու ասաց, որ նախագծի հրատապությունը կապված է ընկերությունների հեռակա տարեկան ժողովներ անցկացնելու և քվեարկություն իրականացնելու անհրաժեշտությամբ։
«Եվ մյուս հարցը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին է, սա միակ բացառությունն է, որ 24 ժամյա ռեժիմ չենք պահանջում։ 2019թ-ի հոկտեմբերի 19-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է թիվ 89․57AM կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման վարկային համաձայնագիրը, որի 4-րդ հոդվածի 4․02 կետի համաձայն վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը ստորագրված համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 180 օր է, որը լրանում է 2020թ-ի ապրիլի 7-ին»,-ասաց Բադասյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ