ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում ընտրական գործընթացների վերաբերյալ առերևույթ հանցագործության վերաբերյալ հրապարակումներից մեկով քրեական գործ է հարուցվել . դատախազություն 03/30/2020 19:47
31.03.2020թ. նախատեսված ԱՀ համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, ընտրության և դրան հաջորդող օրերին զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում անցկացնելու, հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները, ընտրական գործընթացներին ներգրավված սուբյեկտների դիմումները, հաղորդումներն ու ահազանգերը գրանցելու, հաշվառելու և հնարավոր սեղմ ժամկետում դրանց քննարկումը կազմակերպելու նպատակով ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի և ԱՀ ոստիկանության կողմից 26.02.2020թ.-ից մինչև 30.03.2020թ. ընկած ժամանակահատվածում գրանցվել և ընթացքավորվել է առերևույթ հանցագործության հատկանիշների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող թվով 12 հրապարակում, որոնցից 1-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, 4 հրապարակման շուրջ կատարված ստուգման արդյունքում որոշում է կայացվել արդարացման հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 2-ում նշված՝ ենթադրյալ հանցագործության վերաբերյալ տեղեկատվությունը ստուգմամբ հերքվել է, իսկ 5-ը գտնվում է քննարկման փուլում:
Ֆիզիկական անձանց կողմից ներկայացվել է 7 դիմում, որից 2-ի շուրջ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ընտրական հանձնաժողովներ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ վարչական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար, 2-ով դիմումում նշված տեղեկությունները չեն հաստատվել, իսկ 3-ը գտնվում է ստուգման փուլում:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակի և «Թրանսփարենշի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից ԱՀ դատախազություն է ներկայացվել 3-ական հաղորդում, որոնցից, որից 1-ով որոշում է կայացվել արդարացման հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 3-ը գտնվում է քննության փուլում, իսկ 2-ը կցվել է հաղորդման մեջ ներկայացված՝ նույն դեպքի կապակցությամբ իրականացվող ստուգման նյութերին (նշված նյութերով 27.03.2020թ. հարուցվել է քրեական գործ):
ԱՀ մի շարք համայնքներում քարոզչական պաստառներ փակցնելու՝ ԱՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգի խախտումների վերաբերյալ դատախազության թեժ գծի կարճ՝ 9901 հեռախոսահամարին, քաղաքացու կողմից կատարված ահազանգի վերաբերյալ արձանագրությունն ուղարկվել է համապատասխան համայնքների ղեկավարներին և կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ահազանգում հնչեցված խնդիրը ուսումնասիրելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:
Այսպիսով, 26.02.2020-30.03.2020թթ. ընկած ժամանակահատվածում դիմում-բողոքի, ահազանգի և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումների հիման վրա ԱՀ իրավապահ մարմինների կողմից քննության է առնվել հանցագործության և այլ իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 26 հաղորդում, որոնցից 1-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, 5-ով որոշում է կայացվել արդարացման հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 4-ով հաղորդման մեջ նշված տեղեկությունը չի հաստատվել, 2-ի շուրջ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ընտրական հանձնաժողովներ` ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ վարչական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար, 2-ը կցվել է հաղորդման մեջ ներկայացված նույն դեպքի կապակցությամբ իրականացվող ստուգման նյութերին, 1-ն ուղարկվել է տեղական ինքնակառավարման մարմիններին, իսկ 11-ը գտնվում է քննարկման փուլում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ