ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2019թ. կոռուպցիոն հանցագործություններով դատի տրված անձանց թիվն ավելացել է մոտ 35%-ով, իսկ 2018-19թթ. հայտնաբերված՝ պատճառված վնասը 5 անգամ գերազանցում է նախորդ 9 տարիների հանրագումարային արդյունքը 03/30/2020 18:15 | Քրեական խրոնիկոն
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է 2019թ. ընթացքում հանրապետությունում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները՝ համադրված 2018թ. հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը։
Կատարված վերլուծությունը փաստում է, որ 2018թ. համեմատ 2019թ. 95-ով կամ 4,7%-ով աճել է կոռուպցիոն բնույթի դեպքերով ՀՀ իրավասու մարմինների վարույթում նախապատրաստված նյութերի քանակը՝ կազմելով 2083, որին հակառակ, նույն՝ 4,7%-ով կամ 70-ով նվազել է հարուցված քրեական գործերի քանակը՝ կազմելով 1399:
Այս ցուցանիշները փաստում են, որ շարունակվում է բարձր մնալ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման հարցում իրավապահ մարմիններին ցուցաբերվող հանրային աջակցության և վստահության մակարակը: Դրան զուգահեռ, էականորեն ավելացել են կոռուպցիոն հնարավոր դրսևորումների վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդումներրի, ինչպես նաև հակակոռուպցիոն պայքարում իրավապահ մարմինների նախաձեռնողականության ակտիվությունը: Մասնավորապես՝ եթե 2018թ. ԶԼՄ-ների նմանատիպ 25 հրապարակման էր ընթացք տրվել, ապա 2019թ.՝ 47, կամ 88%-ով ավելի: Եթե 2018թ. արձանագրվել էր հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս հանցագործությունների մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերման 532 դեպք, ապա 2019թ՝ 1020, կամ շուրջ 92%-ով ավելի:
Կտրուկ աճ է արձանագրվել իրավասու մարմինների վարույթում քննվող կոռուպցիոն քրեական գործերի քանակում: 2019թ. այդ ցուցանիշը կազմել է 2625, ինչը 553-ով կամ 26,6%-ով ավելի է 2018թ. համեմատ:
Ընդ որում՝ նման զգալի աճի և դրանով պայմանավորված քրեական հետապնդման մարմինների ծանրաբեռնվածության ավելացման պայմաններում հաջողվել է 2019թ. ավարտել կոռուպցիոն բնույթի 1006 քրեական գործի վարույթ, որը նախորդող տարվա արդյունքը գերազանցում է 34,3%-ով:
2019թ. ընթացքում ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 314-ով ավելի անձ:
Առանձնահատուկ կարևորություն է տրվել առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց հետագա պաշտոնավարումը առնվազն վարույթի ընթացքում ժամանակավորապես դադարեցնելու հարկադրանի միջոցի կիրառմանը: Մասնավորապես, եթե 2018թ. դատախազի կամ նախաքննության մարմնի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել է 54 մեղադրյալի պաշտոնավարում, ապա 2019թ.՝ 10-ով կամ 18.5%-ով ավելի անձի:
Իսկ վարույթն ավարտված գործերից 240-ը՝ 338 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դա այն դեպքում, երբ 2018թ. դատարան էր ուղարկվել 151 քրեական գործ՝ 288 անձի վերաբերյալ: Այսինքն դատարան ուղարկված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քանակն ավելացել է 89-ով կամ 58,9%-ով, իսկ դատի տրված անձանց թիվը՝ 100-ով կամ 347-ով:
2019թ. ընթացքում դատարաններում քննվել և ավարտվել է կոռուպցիոն բնույթի 160 քրեական գործ՝ 286 անձի վերաբերյալ՝ 2018թ. արձանագրված՝ 136 գործով 233 անձի դիմաց: Դատապարտվել է 197 անձ, այդ թվում 112-ը՝ ազատազրկման: Այսինքն, 2018թ. համեմատ 17,6%-ով ավելացել է դատարանում քննված և ավարտված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի, 22,7%-ով՝ նշված գործերով անցնող ամբաստանյալների և 119,6%-ով՝ կոռուպցիոն բնույթի հանցանք կատարած և ազատազրկման ձևով պատժի դատապարտված անձանց թիվը:
Աննխադեպ արդյունքներ են արձանագրվել հանցագործություններով պետությանը պատճառված վնասի բացահայտման և վերականգնման առումով: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում քննված քրեական գործերով, որոնց ճնշող մեծամասնությունը՝ կոռուպցիոն բնույթի գործերն են, հանցագործությամբ պետությանը կամ համայնքներին պատճառված վնասը նախնական հաշվարկով (նկատի ունենալով, որ քննության ընթացքում գտնվող գործերով կարող է փոփոխվել) կազմել է շուրջ 105.7մլրդ ՀՀ դրամ՝ 2018թ. արձանագրված շուրջ 85 մլրդ դրամի դիմաց: Վերականգնվել է 12.4 մլրդ ՀՀ դրամի վնաս:
2019թ. քննված քրեական գործերով պետությանը, համայնքներին պատճառված նյութական վնասների վերականգնման նպատակով 10.2մլրդ դրամի չափով արգելանք է դրվել մեղադրյալների կամ ամբաստանյալների հաշիվների, շարժական կամ անշարժ գույքի վրա, ինչը 2018թ. (մոտ 7մլրդ) համեմատ ավելի է 45.7%-ով:
Հատկանշական է, որ 2018-2019թթ քննված քրեական գործերի շրջանակներում բացահայտված՝ պետությանը կամ համայնքներին պատճառված ընդհանուր վնասի չափը՝ 190.7մլրդ դրամ, ավելի քան 5.2 անգամ գերազանում է 2009-2017թթ. հայտնաբերված վնասի չափը միասն վերցրած, որը կազմում է 36.5մլրդ դրամ: Իսկ վերականգնված վնասը՝ 40.2մլրդ դրամ, նախորդող 9 տարիների ընդհանուր արդյունքը գերազանցում է 19 մլրդ դրամով կամ շուրջ 90%-ով:
Դատախազության կողմից 2019թ. կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի համատեքստում առանցքային է համարվել կոռուպցիոն գործերով ենթադրյալ հանցանք կատարած անձանց առերևույթ ապօրինի ծագում ունեցող գույքը (այդ թվում նաև ՀՀ-ից դուրս գտնվող) բացահայտելու, դրանց իրական պատկանելությունը ստուգելու ուղղությամբ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու, ինչպես նաև նշված գույքերը պետությանը վերադարձնելու կամ պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված ողջ գործիքակազմի ձեռնարկումը, ինչը երբեմն հանդիասցել է քննությունների որոշակի ձգձգման օբյեկտիվ պատճառ: Իրականացվող օրենսդրական բարեփոխումների արդյունքում դատախազության կողմից այս նպատակի կենսագործումը կդրվի ինստիտուցիոնալ հենքի վրա։
2019թ. առանձնացել է հատկապես քրեական հետապնդման մարմինների համագործակցության արդյունքում մի քանի ոլորտներում սխեմատիկ բնույթ կրող կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարված մեծածավալ արդյունավետ աշխատանքով: Այդ ոլորտներից են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, ուսումնական հաստատություններում, ինչպես նաև պետական մասնակցությամբ կազմակերպություններում աշխատակիցների գրանցման, աշխատավարձերի դուրսգրման գործընթացների օրինականությունը, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության գործունեության, ջրօգտագործող ընկերությունների գործունեության, ճանապարհաշինության ծրագրերի իրականացման ընթացքում, աճուրդներով կամ ուղղակի վաճառքի միջոցով պետական, համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարման, սոցիաալապես անապահովության նպաստների տրամադրման, կենսաթոշակներ ստանալու, ԲՍՓ հանձնաժողովների գործունեության և մի քանի այլ ոլորտներում:
Ըստ կոռուպցիոն առանձին հանցատեսակների՝ քրեաիրավական շարժընթացը և քրեական հետապնդման առավել մանրամասն արդյունքները կներկայացվեն առաջիկայում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ