ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ովքե՞ր են կանգնած «մուտք մարդկանց անձնական տվյալներ» օպերացիայի հետևում 03/30/2020 22:42 | Վերլուծություններ
Եվ այսպես, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
ՈՒ թեպետ խորհրդարանական ընդդիմությունը՝ ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը» դեմ քվեարկեցին, թեպետ բազմաթիվ պատգամավորներ, այդ թվում նաև՝ իմքայլական, իրենց ելույթների ընթացքում կանգ առան ու մատնանշեցին ներկայացված նախագծի տողատակերը, խութերն ու խոռոչները, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների տոտալ սահմանափակումները, այնուհանդերձ, պատգամավորական մեծամասնությունը կողմ քվեարկեց:
Իսկ տվյալ փաթեթով առաջարկվում է հասանելիություն մարդկանց անձնական տվյալներին՝ նրանց գտնվելու վայրին, բոլոր հաղորդագրություններին և հեռախոսազրույցներին, նույնիսկ դրանց տևողությանը, ըստ էության, նաև՝ հեռախոսահամարով պայմանավորված մնացած հավելվածներին:
Ընդ որում, ամենավիրավորականն այն է, որ այս ամենն արվում է պանդեմիայի համատեքստում սահմանված արտակարգ դրության պայմաններում և վկայակոչելով համաճարակային իրավիճակի վրա վերահսկողություն իրականացնելու և վարակը կանխարգելելու կառավարության մտահոգությունը և ծրագրային քայլերը:
Իրականում, սա կառավարության՝ մարդկանց անձնական տվյալներ մուտք գործելու բնավ էլ առաջին փորձը չէ, եթե հիշում եք, որոշ ժամանակ առաջ էլ ԱԱԾ-ից զատ ոստիկանությանը ևս օրենսդրորեն իրավունք տրվեց գաղտնալսումներ իրականացնելու:
Այս նախագծով, ըստ էության, օրինական բնույթ է տրվում ՀՀ բոլոր քաղաքացիների տվյալների հավաքագրմանը, որոնց կառավարման և մշակման իրավունք է վերապահվում IT ոլորտը ներկայացնող ինչ-որ կազմակերպության:
Մեկ այլ հարց է առաջանում, արդյո՞ք այս նախագծի իրականացման համար բյուջետային միջոցներ են ծախսվելու, թե՞ արդարադատության նախարարությունն այն իրականացնելու է ինչ-որ միջազգային կազմակերպությունից կամ հիմնադրամից տրվող օտար փողերով՝ գրանտային ծրագրերի շրջանակում: Ի վերջո, ի՞նչ երաշխիք, որ այդպիսով գլոբալիստական որոշ շրջանակների պատվերը կամ հանձնարարությունը չի կատարվում:
Ընդհանրապես, ըստ իս, այսօր ԱԺ-ում ներկայացված նախագծի նախապատրաստական, այսպես կոչված՝ փուլային տարբերակը մեզանում «տանը մնալու» անցյալ շաբաթվա ընթացքում իրականացվեց այսպես կոչված՝ ,,Արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժման թերթիկի ,, էլեկտրոնային տարբերակի միջոցով, որտեղ ի տարբերություն հումորի ժանրում իր տեղը գտած թղթային տարբերակի՝ հեռախոսահամարի նշման պահանջ կար: Ըստ ամենայնի, կարևորն այն չէր այս դեպքում, թե վերջինիս արձագանքողները քիչ կամ շատ եղան: Կարևոր էր այն, որ կորոնավիրուսի հետ կապված հույժ անձնական տվյալի՝ հեռախոսահամարի անհրաժեշտության հարցը բարձրացվեց: ՈՒ հիմա այդ պահանջից ելնելով էլ, թերևս, արդարադատության նախարարությունը փաթեթային տարբերակով դիմել է առավել կտրուկ քայլերի, ինչն ինքնին վտանգավոր է, որքան էլ սահմանափակ ժամանակային կտրվածքով լինի այն:
Եվ սա հեղինակել է ՀՀ կառավարությունը՝ հանձինս ՀՀ արդարադատության նախարարության:
Հեղինակ Ա.Ե.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից