ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նման պայմաններում, ցանկացած իշխանության կողմից քաղաքական խոհեմության և համազգային շահի միակ ընդունելի դրսևորումը կարող էր լինել վտանգի դեմ միասնական ճակատի ձևավորումը. «Ազգային օրակարգ» 03/30/2020 12:12 | Կորոնավիրուս
«Ազգային օրակարգ» կուսակցությունը հայտարարություն է տարածել COVID-19 համավարակի տարածման կանխարգելման և իրավիճակի կարգավորման նպատակով արվելիք գործողությունների վերաբերյալ:
Երկու շաբաթ առաջ ՀՀ Կառավարությունը երկրում արտակարգ դրություն հայտարարեց՝ կասեցնելու նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի տարածումը։ Այս ընթացքում սակայն նրա տարածումը Հայաստանի Հանրապետությունում մտահոգիչ մակարդակի է հասել՝ ԱՊՀ երկրների շրջանում Հայաստանը ցայժմ գրանցել է բնակչության ընդհանուր թվին համապատասխան վարակակիրների և մահացության ամենաբարձր ցուցանիշը։
Գտնում ենք, որ ՀՀ Կառավարության գործողությունները համավարակի տարածման կանխարգելման և իրավիճակի կարգավորման ուղղությամբ ոչ բավարար են և կրում են հիմնականում ռեակցիոն բնույթ, իսկ քաղաքական ուժերի և մասնագետների կատարված առաջարկները ընդունվում են ուշացումով կամ էլ ընդհանրապես անտեսվում են։ Բացի այդ, քաղաքական ընդդիմախոսների, մամուլի և մտահոգ քաղաքացիների նկատմամբ իշխանությունների ոչ համարժեք արձագանքները անհարկի սրում են երկրում ստեղծված լարված իրավիճակը։ Նման պայմաններում, ցանկացած իշխանության կողմից քաղաքական խոհեմության և համազգային շահի միակ ընդունելի դրսևորումը կարող էր լինել վտանգի դեմ միասնական ճակատի ձևավորումը, ինչը սակայն մինչև այժմ ցավալիորեն չի արվել։ Ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարությանը կոչ ենք անում.
Ա) Համավարակի տարածման կասեցման նպատակով վերանայել ընդհանուր ռազմավարությունը, օգտվելով առավել արդյունավետ երկրների փորձից։
Մասնավորապես՝
Միջկառավարական համաձայնությունների միջոցով ձեռք բերել արագ թեստերի մեծ խմբաքանակներ, և անցնել ռիսկային խմբում գտնվող հնարավորինս շատ անձանց թեստավորման ռեժիմի (առնվազն օրական 5 000 թեստավորում):
Նմանապես, դիմել Թոքերի Արհեստական Օդափոխման համակարգեր (ԹԱՕ) արտադրող հիմնական երկրների (Չինաստան, ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա) կառավարություններին՝ մի քանի հարյուր այսպիսի սարքերի հրատապ ձեռքբերման և Հայաստան տեղափոխման նպատակով, ապահովելու համաճարակի հնարավոր պիկի շրջանում նվազագույն անհրաժեշտ կարիքները։
Զինված ուժերն անհապաղ բերել զորանոցային ռեժիմի՝ խիստ նվազեցնելով նաև պայմանագրային զինծառայողների և սպայական անձնակազմի շփումը քաղաքացիական անձանց հետ։
Առցանց եղանակով հրապարակել համավարակի տարածման աշխարագրական քարտեզը և տեսակավորել ՀՀ մարզերն ու համայնքները ըստ ռիսկայնության աստիճանի, անհրաժեշտության դեպքում առավել ռիսկային համայնքներում իրականացնել մարդկանց տեղաշարժի ավելի խիստ սահմանափակումներ, ընդհուպ մինչև մուտքերն ու ելքերն արգելելը։
Սահմանել մթերային խանութների և սննդի արտադրության բոլոր ընկերությունների նկատմամբ առավել խիստ վերահսկողության միջոցառումներ։
Մասնավորապես՝ առևտրի ցանցերում կրճատել աշխատակիցների ֆիզիկական շփումները հաճախորդների հետ, արտադրող ընկերություններում ներդնել աշխատակիցների ամեննօրյա զննման, և սննդի հակավիրուսային վարակազերծման խիստ ստանդարտներ։
Բ) Վերանայել համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների վերացմանն ուղղված գործողությունների ծրագիրը։ Մասնավորապես՝
Ընդլայնել պետական աջակցության փաթեթի ընդհանուր ծավալը՝ առնվազն մինչև 2020 թ․ կանխատեսվող ՀՆԱ 10% կամ 700 միլիարդ դրամ, հաշվի առնելով տնտեսական անկման խորությունը և աննախադեպ ծավալները, հետագայում ընդլայման հնարավորությամբ։
Համաճարակի արդյունքում գործունեության կասեցման կամ կտրուկ նվազեցման անհրաժեշտության առջև հայտնված բոլոր տնտեսվարող սուբյեկտներին առաջարկել պետական աջակցության փաթեթային լուծումներ, բաժանելով հասցեատերերին խմբերի՝ փոքր/միկրո ձեռնարկություններ և ինքնազբաղված անձինք, միջին ձեռնարկություններ և համակարգային նշանակության խոշոր ձեռնարկություններ։ Միջոցառումների ծրագրում ներառել պետական սուբսիդիաներ, արտոնյալ վարկեր, և հարկային արտոնությունների փաթեթներ։
Ամենամսյա պետական աջակցություն հատկացնել այս ընկերությունների բոլոր այն աշխատակիցներին, որոնք համաճարակի արդյունքում հայտնվել են հարկադիր պարապուրդում՝ փաստացի կորցրած եկամուտների առնվազն 50%-ի չափով։
Մշակել և գործարկել սոցիալական աջակցության ծրագրեր բոլոր այն անձանց համար, որոնք աշխատում են օրավարձով կամ գործավճարով, և փաստացի ստիպված են դադարեցնել իրենց աշխատանքը, արագացրած կարգով տրամադրելով նրանց գործազուրկի կարգավիճակ։
Խստացնել ապրանքային շուկաների վերահսկողությունը և հակամենաշնորհային միջոցառումները՝ թույլ չտալու գների անհիմն բարձրացունմներ և ընդհանուր դժբախտության հաշվին գերշահույթներ՝ առանձին անբարեխիղճ տնտեսավարողների մոտ։
Մշակել ճգնաժամային իրավիճակում բնակչությանը հոգեբանական օժանդակություն տրամադրելու ծրագրեր, հաշվի առնելով մեկուսացման ծանր հոգեբանական ազդեցությունները։
Այս դժվարին վիճակում, կոչ ենք անում մեր երկրի բոլոր կարող քաղաքական, հասարակական, և մասնագիտական ուժերին՝ մեկտեղել ջանքերը և միասնական ճակատով պայքարել Հայաստանի Հանրապետության բնակիչների առողջության, ապահովության և վաղվա օրվա համար։ Առողջություն բոլորիս։
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից