ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօր մոտ 30 հոգու հետ խոսել եմ, բայց տնից դուրս չեմ եկել, համաճարակաբանական տեսանկյունից դա ոչ մի բան է. մասնագետը՝ կառավարության նախագծի մասին 03/30/2020 20:23 | Կորոնավիրուս
«Այդ նախագիծը սկզբունքորեն, խնդրահարույց է, օրինակ, ես այսօր մոտ 30 հոգու հետ խոսել եմ, բայց տնից դուրս չեմ եկել, այս 5 օրվա ընթացքում հնարավոր է՝ եւս 100 հոգու հետ խոսեմ, դա ոչ մի բան է, ես դժվարանում եմ ասել, թե դա ինչ է տալիս: Դա համաճարակաբանական տեսանկյունից, պրակտիկորեն, կարելի է ասել՝ զրո է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բժիշկ , համաճարակաբան Արշակ Պապոյանը՝ անդրադառնալով գործադիրի նախաձեռնությանը, որով կառավարությունը մտադիր է կորոնավիրուսի տարածումը կանխել քաղաքացիների հեռախոսային անհատական տվյալներին հասանելիության միջոցով:
Մասնագետի խոսքով, համաճարակաբանական տեսանկյունից խնդիրն այն է, որ Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, որ կարծես վազում է համաճարակի հետեւից եւ այն միջոցառումները, որոնք այժմ իրականացվում են պետք է ավելի վաղ իրականացվեին: «Նույն սահմանները փակելը, ավելի խիստ սահմանափակումներ մտցնելը՝ մարդկանց շփումները դադարեցնելու կամ նվազեցնելու առումով պետք է ավելի վաղ իրականացվեին: Հիմա մենք հետեւից վազելով գնում ենք»,-ասաց համաճարակաբանը:
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով կառավարությունն առաջարկում է հասանելիություն ստանալ մարդկանց անձնական տվյալներին՝ նրանց գտնվելու վայրի մասին, ում հետ են հեռախոսազրույց ունեցել, որքան է այն տեւել եւ այլն։ Ուշագրավ է, որ նախագծի՝ առաջին ընթերցմամբ քննարկմանը, հիշեցնենք, իմքայլական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը հարց ուղղեց զեկուցողին, թե արդյո՞ք կառավարությունը համագործակցել է որևէ էպիդեմիոլոգի հետ։ «Եթե հայտնաբերել ենք, ֆիքսել ենք հիվանդ անձ, փորձում ենք բացահայտել 14 օրվա ընթացքում ում հետ է այդ անձը հանդիպել կամ կոնտակտ ունեցել։ Էպիդեմիոլոգիական շղթան կամ կոնտակատվորին հայտնաբերելու տեսակետից ես վստահեցնում եմ, որ սա 0-ական էֆեկտ ունի»,-հայտարարեց պատգամավորը։
Ընդունելով, որ ստեղծված իրավիճակում վիրուսակիրների կոնտակտների շրջանակը բացահայտելը էական նշանակություն ունի, Արշակ Պապոյանն ասում է, որ հեռախոսազանգերի նկատմամբ հսկողությունը ճիշտ ճանապարհը չէ:
«Սկզբունքորեն, վերջին մի քանի օրվա ընթացքում շփումները նվազել են, հիմնականում մեծ պողոտաներում մեքենաների շարժն էլ նախկինը չէ, բայց այլ հարց է, որ հասարակական տրանսպորտից մարդիկ նույն կերպ օգտվում են, օրինակ, առանց դիմակ կրելու»,-նշում է մասնագետը ու շեշտում , որ ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ ի սկզբանե վերաբերմունքը կորոնավիրուսի ռիսկի նկատմամբ անլուրջ էր:
«Ասվում էր, որ դա այնքան էլ լուրջ վարակ չէ եւ բնական է, որ մարդկանց մեջ դեռ այդ լուրջ վերաբերմունքը չի ձեւավորվել»: Անդրադառնալով Հայաստանի եւ հարեւան Վրաստանի վիճակագրությանը, որտեղ կորոնավիրուսով վարակվածների թիվն անհամեմատ քիչ է, համաճարակաբանն ասում է՝ համաճարակաբանական միջոցառումները այնտեղ ավելի վաղ են կիրառել: «Միեւնույն ժամանակ, օրական այդքան բարձր թվերի արձանագրումից պետք չէ վախենալ, որքան շատ դեպքեր հայտնաբերվեն, այնքան լավ է, բայց կարեւորը ՝ հայտնաբերելուց հետո պետք է մաքսիմալ շուտ կտրել կոնտակտավորների շղթան, որովհետեւ հակառակ դեպքում պոտենցիալ վարակվածը կշարունակի վարակել»,-բացատրում է մասնագետը:
Արշակ Պապոյանի կարծիքով, Հայաստանը կորոնավիրուսի տարածման պիկին դեռ չի հասել:«Հաշվի առնելով շփումները, որ մինչեւ այս եղել են, նկատի առնելով դինամիկան եւ վերլուծելով այլ երկրների փորձը, թե ինչպես է զարգանում համաճարակը, կարծում եմ, ապրիլի կեսերին մոտ կարող է պիկ լինել ընդհանուր դեպքերի թվի առումով, բայց ամեն ինչ կախված է հետագայում իրականացվելիք միջոցառումներից, օրինակ, այս ռեժիմը, որը սկզբունքորեն նվազեցնում է շփումները, արդյո՞ք երկարացվելու է կամ լրացուցիչ խստացումներ են լինելու նույն հասարակական տրանսպորտի հետ կապված: Սրանք գործոններ են, որոնք կարող են ազդել շփումները մաքսիմալ նվազեցնելու համար»:
Արշակ Պապոյանը դժվարացավ նշել, արդյո՞ք Հայաստանի առողջապահական համակարգը պատրաստ է դիմակայել սպասվող ռիսկերին.«Մեկ բան կարող ենք փաստել՝ այս պահին մենք հետ ընկած ենք, համաճարակի հետեւից ենք գնում»:
Ինչ վերաբերում է ԱՆ Արսեն Թորոսյանի հայտարարությանը, թե հնարավոր է կորոնավիրուսով վարակված անձինք, որոնց մոտ ախտանշանները արտահայտված չեն եւ հիվանդությունը թեթեւ ընթացք ունի, անցկացնեն տնային մեկուսացման պայմաններում, ըստ մասնագետի, ամեն բան կախված է նրանից, թե քաղաքացիները ինչպես կհետեւեն ցուցումներին:
Հարցին, արդյո՞ք Հայաստանը հնարավորություն ուներ կանխել վարակի տարածումը, եթե ավելի վաղ համապատասխան միջոցառումներ ձեռք առնվեին, Արշակ Պապոյանը պատասխանեց, որ ամբողջական գնահատական տալը դժվար է այն առումով, որ այս փուլում մենք գտնվում ենք համաճարակի տարածման գործընթացի մեջ, այն գոնե դեպի ավարտ պետք է գնա, որպեսզի ավելի ստույգ գնահատականներ տրվեն: «Այսուհանդերձ, իհարկե, տարբեր մասնագետներ հնչեցրել են տեսակետներ, որ այդ գործողությունները պետք էր անել ավլի շուտ, պետք էր ավելի լուրջ վերաբերվել խնդրին»,-ասաց համաճարակաբանը՝ հորդորելով քաղաքացիներին հետեւել բոլոր ցուցումներին, պահպանել զգոնությունը, մաքսիմալ նվազեցնել շփումները, պահպանել հիգիենայի կանոնները, ինչը հնարավորություն կտա համակարգին պատրաստվել հետագա գործողություններին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից