ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեզանից յուրաքանչյուրը պետք է օգնի միակ պատասխանատուին՝ կառավարությանը. Արտակ Զաքարյան 03/28/2020 11:32 | Մեկնաբանություն
Մեզանից յուրաքանչյուրը պետք է օգնի միակ պատասխանատուին՝ կառավարությանը: Այլապես նրա հաջորդական սխալները կարող են ճակատագրական լինել յուրաքանչյուրիս համար: Նման կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը:
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.
«Մենք շատ տարօրինակ ժամանակներում ենք ապրում. չգիտենք թե ե՞րբ կավարտվի համաճարակը և ինչպե՞ս կավարտվի: Կարող ենք միայն ենթադրել, որ այն կունենա երկարաժամկետ քաղաքական ու տնտեսական ազդեցություններ: Ինչպես պնդում են պատմաբանները՝ համաճարակները ոչ թե թրենդ են, այլ իրադարձություն: Ըստ նրանց՝ համաճարակները սկսվում են ժամանակի կոնկրետ պահի, ունենում են զարգացման սցենարներ, զուգահեռաբար աճող լարվածություն, այնուհետ առաջացած ճգնաժամերը ստանում են անհատական և խմբային բնույթ, և վերջապես շարժվում են դեպի ավարտը:
Առայժմ բարդ է հստակ հետևություններ անել, թե հետհամաճարակային սպասվող ճգնաժամը տնտեսական, սոցիալական ու քաղաքական ինչպեսի ազդեցություն կունենա, սակայն կորոնավիրուսից որոշակի “թարմ” դասեր արդեն կարելի է քաղել:
Դաս առաջին. Կորոնավիրուսը ցույց տվեց, որ բաց հասարակության ու ազատ շուկայի կանոններով ապրող պետությունները գլոբալ համաճարակային իրավիճակներում շատ “կարճ ձեռքեր” ունեն: Ստեղծված իրավիճակի համար ազատ շուկան չունի գործունեության բանաձևեր և չի լուծում հասարակության պահանջմունքները: Դա չի կարողանալու անել նաև հետհամաճարակային տնտեսական ու սոցիալական ճգնաժամերը հաղթահարելու համար: Հետևաբար՝ մարդիկ ստիպված վերադառանու են ուժեղ կառավարություններին:
Հասարակությունների բոլոր շերտերն իրենց կարիքների ու պահանջմունքների լուծման միակ հասցեատերը այլևս համարում են կառավարությանը: Բոլոր այն կառույցները, որոնք ունեին սոցիալական պատասխանատվություն, այսօր արդեն չեն գործում:
Կառավարությունները, պետք է կարողանան իրենց ձեռքը հավաքել բոլոր տեսակի պրոբլեմների լուծման թելերը: Կարողանան փոխել կառավարման որակը, բնույթը, և խաղի կանոնները, համաժամանակյա որոշումներ կայացնեն խոշոր, միջին և փոքր բիզնեսների համար՝ առանց հակադրելու նրանց շահերը: Հստակ քայլեր ձեռնարկեն ֆինանսա-տնտեսական ռեսուրսների վերաբաշխման համար:
Հակաճգնաժամային քաղաքականության կոնկրետ գործողություններով համախմբեն քաղաքական, մասանգիտական և հանրային բոլոր գաղափարներն ու կադրային ռեսուրսները:
Իսկ մինչ այդ այսօրվա թիվ մեկ խնդիրը համաճարակը զսպելն է՝ հնարավորինս նվազագույն կորուստներով: Այդ առումով հասարակության առողջ մասի մոտ առկա բոլոր գաղափարները ոչ միայն իրավունք ունեն, այլ պարտավոր են հնչեցվելու:
Մենք տեսանք, որ մեր կառավարության գործողությունները սեփական սխալների, հապճեպության, անպատրաստվածության, նաև անլուրջ վերաբերմունքի ֆոնի վրա էին իրականացվում: Բայց դրանում մեր երկիրը միակը չէ: Կորոնավիրուսին անլուրջ վերաբերված շատ կառավարություններ են այսօր հայտնվել ծայրահեղ բարդ վիճակներում: Մեզանից յուրաքանչյուրը պետք է օգնի միակ պատասխանատուին՝ կառավարությանը: Այլապես նրա հաջորդական սխալները կարող են ճակատագրական լինել յուրաքանչյուրիս համար:
Սահմանված համընդհանուր կանոնները խստորեն պետք է պահպանվեն, ցանկացած տիպի դժվարություն պետք է համատեղ հաղթահարենք ու ամենակարևորը պատրաստ լինենք համաճարակի զարգացման ամենաբարդ սցենարների: Ոչ մի րոպե չպետք է մոռանանք անվտանգության ապահովման մասին, որը չի հետաձգվում նույնիսկ գլոբալ համաճարակներով:
Պետության գործադիր և օրենսդիր հատվածի մեծ մասն անփորձ երիտասարդներ են: Դատելով նրանց հարցազրույցներից ու խնդիրներին ցուցաբերած մոտեցումներից, պարզ երևում է, որ շատերը նույնիսկ չեն պատկերացնում հարցի լրջության աստիճանն ու հետևանքները:
Միայն Նիկոլ Փաշինյանի պատկերացումները, այլ երկրների գործողությունները կրկնօրինակելը և պարետատան ընթացիկ հայտարարությունները դեռևս բավարար չեն իրավիճակի արդյունավետ վերահսկողության համար: Ուզում եմ հավատալ, որ վաղը, մյուս օրը, հաջորդ օրերին մեզանից յուրաքանչյուրը դառնալու է այս իրավիճակից դուրս գալու համար համատեղ ջանքերի մի մասնիկը: Ուզում եմ նաև հավատալ, որ կառավարության և նրա ֆեյքային հատվածի անպատեհ պայքարն ընդդիմության դեմ՝ փոխարինվելու է հակահամաճարակային համատեղ պայքարով: Գոնե հիմա պետք է սովորեն կորոնավիրուսի թիվ մեկ դասը:
Եվ ամենագլխավորը՝ պահպանենք սոցիալական տարածություն, լինենք տանը - ահա հանրային համերաշխության ներկայիս անվանումը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ