ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Covid-19-ից հետո մարդիկ ավելի շատ կգնահատեն միմյանց. Վրաստանի բնակիչը պատմում է` ինչ է անում մեկուսացման օրերին 03/28/2020 19:21 | Անցուդարձ
Կորոնավիրուսի համաճարակը բարենպաստ պայմաններ ստեղծեց աշխարհի տարբեր ծայրերում սովորող երիտասարդների համար` վերադառնալ տուն և ընտանիքի հետ անցկացնել որոշ ժամանակ: «Փաստինֆո»-ին մեկուսացման իր օրերի մասին է պատմել Աննա Մելաձեն: Նա Բաթումի քաղաքից է, սակայն արդեն չորս տարի է ապրում է Թբիլիսիում, սովորում միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Համաճարակը, սակայն, լավ առիթ հանդիսացավ, որպեսզի Աննան վերադառնա հայրենի քաղաք և իր ժամանակն անցկացնի ծնողների հետ:
Իրավիճակը Վրաստանում
Իրավիճակն իսկապես վերահսկողությունից դուրս է: Զարմանում եմ` ինչպես է կարողանում կառավարությունը զբաղվել այս խնդրով: Վրաստանում կա հաստատված 85 դեպք, 14 մարդ արդեն ապաքինվել է և բարեբախտաբար երկրում մահացության դեպքեր չունենք: Վրաստանը ի տարբերություն Եվրոպայի ավելի շուտ փակեց ուսումնական հաստատությունները և դա նույնպես լավ աշխատեց: Սահմանները փակ են, դադարեցված են նաև միջազգային չվերթները: Իրականացվում են չարթերային չվերթներ` Վրաստանի քաղաքացիների համար: Վերջիններիս կառավարությունը 14 օրով մեկուսացնում է հյուրանոցներում: Աշխատում են միայն մթերային խանութները և դեղատները: Կորոնավիրուսի ամենաշատ դեպքերը գրանցվել են Թբիլիսիում և Մառնեուլիում, որտեղ էթնիկ փոքրամասնություններն են ապրում: Ամբողջ Մառնեուլին այժմ կարանտինի մեջ է, քանի որ վարակակիր մի կին այնտեղ թաղման արարողության է մասնակցել ևշատ մարդկանց հետ շփվել: Այժմ կառավարությունն այնտեղի յուրաքանչյուր տուն բժիշկ է ուղարկում` ստուգելու մարդկանց:
Աննան ամբողջ օրը տանը մնալուց չի ձանձրանում
Անկեղծ ասա ես սիրում եմ տանը մնալ, դրա համար ստեղծված իրավիճակն ինձ ամենևին չի ճնշում: Ես սովոր եմ: Բայց երբեմն դուրս եմ գալիս` իմ մի քանի ընկերներին տեսնելու: Բաթումիում իրավիճակն այդքան էլ վտանգավոր չէ և հնարավոր է դիմակով ու կարճ ժամանակով տանից դուրս գալ: Այս օրերին ես կարդում եմ գրքեր, դիտում եմ ֆիլմեր կամ սերիալներ, մասնակցում համալսարանի հեռավար դասերին, գրում դիպլոմային աշխատանքս: Ես և փոքրիկ եղբայրս ապահովում ենք նաև այս օրերի զվարճալի կողմը: Հումորային, զվարճալի, երբեմն էլ երաժշտական տեսանյութեր ենք պատրաստում միասին: Դե իսկ այս օրերի ամենահամեղ հատվածը երեկոներն են, երբ տատիկս համեղ թխվածքաբլիթներ է պատրաստում և մենք ամբողջ ընտանիքով վայելում ենք այն, զրուցում, ծիծաղում և խաղեր խաղում:
Covid-19-ից հետո մարդիկ ավելի շատ կգնահատեն միմյանց
Վրացիները մեծ հավատք ունեն: Նրանցից շատերը կարծում են` աղոթքները և հավատն առ Աստված օգնում են ուժեղ լինել ստեղծված իրավիճակում: Ես նույնպես հավատում եմ, բայց իմ կարծիքով այն, ինչ իսկապես օգնում է իմ երկրին, դա յուրաքանչյուրի քաջալերանքն է, նրանց բարությւոնը և անկեղծությունը: Իհարկե կարևոր են նաև կառավարության ռացիոնալ քայլերը: Կարծում եմ` Covid-19-ից հետո մարդիկ ավելի շատ կգնահատեն միմյանց և մենք կհասկանանք` որքան ուժեղ կարող է լինել երկիրը, եթե մարդիկ կանգնեն միմյանց կողքին և աջակցեն իրար:
Աննան Խորհուրդ է տալիս դիտել...
Stranger things, Elite, Homeland, Money heist սերիալները
Խորհուրդ է տալիս կարդալ…
Հարուկի Մուրակամի, Դոստոևսկի` «Ապուշը», Վիկտոր Հյուգո` «Թշվառները», Ջորջ Օրուել` «1984»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ