ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մասիս Մայիլյանի եւ իր թիմի քայլերում տեսնում եմ պատրաստություններ՝ հետընտրական կոչերով հանդես գալու . Արա Վարդանյան 03/28/2020 17:05 | Հարցազրույց
«Փաստինֆո»-ի զրուցակիցն է «Ադեկվադ» միաբանության անդամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը:
-Պարոն Վարդանյան, Արցախում մարտի 31-ին նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ են, որոնք դիտարկելու համար նախատեսված դիտորդական առաքելությունները, կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետեւանքով, փաստորեն չեն կարող Արցախ այցելել։ Ընտրությունները հիմնականում կդիտարկեն օտարերկրյա ֆոնդերի աջակցությամբ գործող երկու հայտնի կազմակերպությունները, որոնք նաեւ ՀՀ կառավարությունից ֆինանսական օժանդակություն ստացան, որոնցից մեկի՝ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ համակարգողը, քանիցս հրապարակային կերպով , տարբեր գրառումների միջոցով, ըստ էության, ուղղակի կամ անուղղակի կերպով համակրանք կամ հակակրանք է արտահայտել Արցախի նախագահի կոնկրետ թեկնածուների վերաբերյալ: Այս հանգամանքը հաշվի առնելով, արդյո՞ք անաչառության խնդիր չի առաջանա:
-Ինձ համար ընդհանրապես անհասկանալի է նրանց՝ Արցախի ընտրություններին հետեւելու հանգամանքը: Ես մոտ մեկ ամիս առաջ ահազանգել էի, որ Սորոսը կոչով դիմել էր Թուրքիային՝ աջակցել ՌԴ-ի դեմ պայքարում եւ այդ նույն կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են Սորոսի ֆոնդի կողմից, փաստորեն, պետք է Արցախում ընտրություններ դիտարկեն, ինչն ինքնին աբսուրդ է: Ես չեմ հասկանում, թե ինչու է Արցախի իշխանությունը հանդուրժում այդ ամենը, գուցե ավելի դեմոկրատական երեւալու համա՞ր, բայց սա այն դեպքը չէ, որ պետք է Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ: Դիտորդական առաքելություն է իրականացնում մի կազմակերպություն, որի , այսպես ասած, ղեկավարը ամեն ինչով սատարում է Թուրքիային: Ինչ վերաբերում է նրան, որ այլ ՝ միջազգային դիտորդական առաքելություններ չեն գալու, պետք է հիշեցնեմ, որ Արցախը մշտապես աչքի է ընկել ընտրությունների կազմակերպման եւ անցկացման բարձր մակարդակով: Չեմ կարծում, թե այդ առումով լուրջ խմորումներ հնարավոր են: Ժողովուրդը իր կամքը շատ ճիշտ կարտահայտի եւ կընտրի արժանի թեկնածուին: Այլ խնդիր է, որ ես տեսնում եմ զարգացման տարբեր սցենարները, ընդ որում խոսքը գնում է նրա մասին, որ ընտրություններից հետո հնարավոր է լինեն լարումներ կոնկրետ մեկ թեկնածուի կողմից: Խոսքը Մասիս Մայիլյանի մասին է, ես տեսնում եմ իր եւ իր թիմի քայլերում՝ պատրաստություններ անհանդուրժողական կոչերով հանդես գալու հենց ընտրություններից հետո: Ես այս իրավիճակը շատ եմ նմանեցնում Հայաստանում Լեւոն Տեր-Պետրոսյանի միտինգների շրջանին, երբ նա չդարձավ նախագահ եւ պարտվեց ընտրություններում, բայց ընտրություններից անմիջապես հետո իրեն հայտարարեց հաղթած թեկնածու: Կարծում եմ, որ նմանատիպ տեխնոլոգիա հնարավոր է կիրառվի նաեւ Արցախում, դա քաղաքական տեխնոլոգիա է, երբ դու ունես ընտրողների մի զանգված եւ կարող ես ինքնահռչակվել եւ փորձել սրել իրավիճակը, իսկ ասել, որ Մայիլյանը ընդհանրապես ընտրազանգված չունի, չենք կարող: Ես կօգտագործեմ այս հնարավորությունը՝ կոչ անելու Արցախի իշխանություններին զգոն լինել եւ չտրվել սադրանքների եւ անմիջապես ընտրություններից հետո սաստել բոլոր հնարավոր ալիքները:
-Կապ տեսնո՞ւմ եք քաղհասարակության վերոհիշյալ ներկայացուցիչների եւ Ձեր նշած սցենարի միջեւ: Գաղտնիք չէ, որ Մասիս Մայիլյանը վայելում է քաղհասարակության որոշ ներկայացուցիչների աջակցությունը Արցախում:
-Միանշանակ պնդել, որ այդ կազմակերպությունները կհայտարարեն, որ ընտրությունների ընթացքում եղել են կեղծիքներ, ես չեմ կարող , բայց եթե այնտեղի ընդդիմությունը գնա այդ քայլին եւ ինքնահռչակվի որպես ընտրված նախագահ, բացառված չէ, որ օգտագործվեն նաեւ այդ դիտորդական կազմակերպությունները: Պնդել, որ դա կլինի, չեմ կարող, որովհետեւ չգիտես ինչու հայերի մոտ ստեղծվել է մի կարծրատիպ, որ ընտրությունները սարքելը շատ հեշտ է, ոչ, դա այդպես չէ, ես նույնիսկ կասեի, որ դա անհնարին է ներկայիս ընտրական օրենսդրության պայմաններում: Լավ, դու կարող ես քո ռեսուրսներն օգտագործել եւ 10-20 տոկոս ապահովել, բայց դու չես կարող հաղթել ընտրություններ: Արցախում ընտրությունները հաղթում է արժանի թեկնածուն:Ես որպես ընտրապայքարը տեսնում եմ Արայիկ Հարությունյանի եւ Վիտալի Բալասանյանի միջեւ, չեմ կարծում, ըստ իս, երկուսն էլ արժանի թեկնածուներ են, Արցախի համար բազում բաներ ունեն արած եւ կարծում եմ, որ արցախահայությունը պետք է կենտրոնանա այդ թեկնածուների շուրջ:
-Հնարավոր հետընտրական զարգացումների պարագայում ի՞նչ ռիսկեր եք տեսնում՝ հաշվի առնելով նաեւ անվտանգության գործոնը:
-Ընդհանուր առմամբ, ցանկացած մարդ, ով կփորձի Արցախում լարել իրավիճակը, ինձ համար ազգակործան մարդ է, դավաճան: գաղտնիք չէ, Արցախը գտնվում է պատերազմական իրավիճակում, մեր թշնամիները կարող են ցանկացած պահի օգտվել իրավիճակից, ուստի արցախահայությունը չպետք է որեւէ սադրանքի գնա եւ հենց հանրությունը պետք է դատապարտի այն թեկնածուին, որը կփորձի ընտրություններից հետո նման դավաճանական քայլերի գնալ: Հասարակությունը չպետք է հանդուրժի նման բաներ, ցավոք Հայաստանում մենք տեսանք, որ հասարակությունը պատրաստ չէր սթափ գնահատել իրավիճակը եւ արդյունքում ունեցանք այն , ինչ ունենք այսօր, բայց արցախահայությունը յուրաքանչյուր օր պայքարում է իր ազատության ամրապնդման համար, 30 տարի ապրում ինքնաձիգների նշանակետի տակ եւ կարծում եմ, որ այդ պայքարը ուժեղացրել է նրանց եւ շատ ավելի սթափ դարձրել, քան մեզ այստեղ՝ Հայաստանում, ուստի, հուսով եմ, որ հենց հասարակությունը կմերժի այն:
-Եթե այդուհանդերձ հետընտրական զարգացումներ լինեն արտաքին անվտանգության տեսանկյունից, իրավիճակը որքանո՞վ վտանգավոր կլինի՝ հաշվի առնելով հանգամանքը, որ հակառակորդը նաեւ ներքաղաքական խմորումները կարող է օգտագործել սադրանքի դիմելու համար, բացի այդ, սեփական երկրի ներսում էլ լուրջ պրոբլեմներ ունի:
-Հակառակորդի մասին խոսելիս, պետք մի բան հասկանանք, սովորաբար , ազերիները դիմում են սադրանքի, երբ իրենց վիճակը վատանում է քաղաքական կամ տնտեսական առումով, իսկ այսօր գիտենք, վիճակը այնքան վատ է, որ նավթի գնանկման հետեւանքով Ադրբեջանում լուրջ խնդիրներ են ստեղծվել: Ճիշտ է նրանք, մոտ 70 միլիարդ դոլարի չափով որպես կոմպենսացիա, գումար ունեն, բայց սովորաբար, նման իրավիճակների պայմաններում Ադրբեջանը դիմում է սադրանքների, որպեսզի ներսում հեղինակությունը պահի: Առաջիկա մեկ –երկու տարիները այս առումով մեզ համար լինելու են տագնապի տարիներ, մենք պետք է աչալուրջ լինենք եւ պատրաստ է ցանկացած սադրանքի: Արցախում հնարավոր զարգացման դեպքում ես չեմ բացառում, որ Ադրբեջանը կարող է դիմել նման սադրանքի :
-Պարոն Վարդանյան, փորձը նաեւ ցույց է տալիս, որ սահմանից այնկողմ ակտիվանում են, միջազգային նշանակության հանդիպումների, իրադարձությունների ժամանակ : Արցախյան ընտրությունները կարո՞ղ են այդ երկրի համար դիտարկվել որպես այդպիսի իրադարձություն:
-Կրկին պետք է մի քանի բան միասին համադրենք՝ եւ ընտրությունները կարող են, եւ տնտեսական իրավիճակը եւ առհասարակ, աշխարհում տիրող իրավիճակը, երբ բոլոր երկրներն այս պահին կարծես զբաղված են իրենց ներքին առողջապահական խնդիրներով: Ես չեմ բացառում, որ ադրբեջանցիները կարող են օգտվել այն հանգամանքից, որ աշխարհի աչքերը փակ են այլ խնդիրներով: Հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա, բայց Աստված մի արասցե, եթե տեղի ունենա, վստահ եմ, որ ողջ հայությունը կրկին կմիավորվի եւ կգնա Արցախ՝ մեր կռիվը շարունակելու:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից