ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կալանավորների մեծ մասին կարելի է տուն ուղարկել ու ՔԿՀ շենքը օգտագործել կորոնավիրուսով վարակվածներին մեկուսացնելու համար. Հրանտ Բագրատյան 03/28/2020 16:08 | Մեկնաբանություն
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն առաջարկել է կորոնավիրուսով վարակածվածներին մեկուսացնելու համար օգտագործել քրեակատարողական հիմնարկների շենքերը, իսկ կալանավորներին ուղարկել տուն. «Մենք պետք է որ մի 5-6 հազ կալանավոր ունենանք։ Դրանցից մի 7-8 հարյուրն են վտանգավոր։ Մնացածին կարելի է տուն ուղարկել։ Դա թույլ կտա, օրինակ, Արմավիրի ՔԿՀ-ում մի քանի հարյոււր սենյակ ազատել և այն ամբողջությամբ տրամադրել (թեթև վերանորոգումից հետո) կ-վ-սին»։
Հ.Բագրատյանի ֆեյսբուքյան գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Նախ, իրավիճակի մասին։ Մարտի 27-ի առավոտվա դրությամբ աշխարհում կար կ-վիրուսով վարակված 537042 մարդ՝ 7.1 մարդ ամեն 100000 մարդու հաշվով։ ՀՀ-ում այդ թիվը 11է, Վրաստանում՝ 2.5, Չինաստանում՝ 5.5։ Կան մեզանից ավելի շատ վարակվածներ՝ հսկայական ԱՄՆ-ից (18.4) մինչև փոքրիկ Սան-Մարինոն (675.7)։ Կոպտորեն ասած, ՀՀ-ում իրավիճակը 1.6 անգամ ավելի վատ է, քան միջինը աշխարհում։ Այլ խոսքերով, վարակակիրների քանակով մենք 64-րդն ենք, իսկ բնակչության թվաքանակով՝ 138-րդը։ Այստեղից կարող եք ՀՀ-ում տիրող իրավիճակի շուրջ և կառավարության գնահատական տալ ։ Հիմա խոսենք 2 կարևոր հարցի մասին։
1. Շարունակենք երեկվա մեր զրույցը։ Ես առաջ էի քաշել մի միտք. վարակի դեմ հնարավոր չէ պայքարել առանց վարակակիր քաղաքացիներին իդենտիֆիկացնելու։ Վարակի դեմ պայքարում Ասիայի երկրների հաջողության հիմնական գրավականներն են. (ա) բնակավայրերն և շրջանների դաժան կարանտին ու (բ) վարակակիրների իդենտիֆիկացիա, միկրոշրջանների սահմանում։ (ա) - ի առումով երեկ թեժ բանավեճ ստացվեց։ Ես մի կողմ եմ դնում կառավարական ֆեյքերի հայհոյանքները։ Անկախ հատվածը հետաքրքիր քննարկում տարավ։ Վարակակիրների պարտադիր իդենտիֆիկացիայի իմ առաջարկին դեմ տվեցին մարդու իրավունքների, մասնավորապես, անձնական տվյալների պաշտպանության հանգամանքը։ Ըստ իս, սա անընդունելի է։ Չպետք է մոռանալ չվարակված քաղաքացիների սահմանադրական իրնավունքները. այնպիսի բնական և անօտարելի իրավունք, ինչպիսին է կյանքի իրավունքը։ Ուշադրությամբ կարդացեք Սահմանադրության 24, 25 և 76 հոդվածները։ Իսկ ահա 34-րդ հոդվածով (անձնական տվյալների պաշտպանություն) սահմանված է՝ նորմերը կարող են սահմանվել օրենքով։ Վերջ։ Իսկ ԱԴ-ն սահմանված է օրենքով։ (բ) -ի մասով։ Չինաստանում, օրինակ, տվյալ շենքի բնակիչը պետական օրգանից իր IP-ի վրա տեղեկություն էր ստանում, որ ձեր շենքում, միկրոշրջանում վարակվածներ կան (եղել են) և նշվում էր կոնկրետ ո՞րտեղ է այն եղել։ Այնուհետև ձեզ այցելում էր տեղական "ժէկ"-ի ներկայացուցիչը ու կոնկրետացնում։ Նույնը Հվ. Կորեայում, Սինգապուրում և այլն։ Իսկ վերջերս նաև Իսրայելում։ Հիմա, ի՞նչ եք յալվար ընկել։ Ի դեպ, չինական խոշոր քաղաքներում միկրոշրջանները փակ են։ Նրանց մոտ այնպես չէ, ինչպես Երևանում։ Որպես կանոն, մինչև քո շենքն ու շքամուտքը հասնելը, դու անցնում ես նաև թաղամասային պահակակետով։ Պատկերացրեք Երևանի Նալբանդյան, Մոսկովյան, Աբովյան և Սայաթ-Նովա փողոցներով շրջափակված թաղամասը։ Այսստեղ մի 40-50 ելք ու մուտք կա, չհաշված միջանցիկ շքամուտքերը։ Մենք առանց արգելքի ոտքով մտնում ենք շենքերի բակերը։ Պեկինն այդպես չէ։ Այնտեղ թողած կլինեին մի 3-4 մուտք, ուր ելումուտը անցագրերով է։ Սա փրկեց Չինաստանը։ Այսինքն, այնտեղ այնպես է, ինչպես հիմա Երևանում ավտոմեքենաների համար շլագբաումներն են։ Հիմա, ի վիճակի է Երևանի քաղաքապետ ՀՄ-ն Երևանի բոլոր թաղամասերը այսպես շրջափակել, ուր ելումուտը կլինի ID-երով, դիմակներով, ձեռնոցներով և այլն? Եթե ՏԱ-ն Երևանում կարանտին չհայտարարի և ՀՄ-ն չմեկուսացնի միկրոթաղամասերը, գտնում եմ, ոչինչ էլ չի ստացվի։
Եվ ընդհանրապես, այդ ամենից ողբերգություն սարքել պետք չէ։ Հիմա ես առաջարկել եմ, որ պետությունը կայք բացի ու նախևառաջ կամավոր վարակվածներն իրենց ներկայացնեն։ Ասել եմ նաև, որ կարելի է օրենքով դա պարտադիր դարձնել։ Հիմա, գուցե ֆոտոնկարները կարելի է հանել կամ էլ տեղեկատվությունը ուղարկել IP - երի վրա և այլն։ Բայց պարզ է մի բան - կ-վ-սի դեմ առանց առողջների մոտ վարակակիրների իդենտիֆիկացիայի արդյունավետ պայքարն անհնարին է։
2. Կալանավայրեր։
Ավելի վաղ ասել էի կալանավորների ժամկետից շուտ ժամանակավորապես տուն բաց թողնելու մասին։ Մենք պետք է որ մի 5-6 հազ կալանավոր ունենանք։
Դրանցից մի 7-8 հարյուրն են վտանգավոր։ Մնացածին կարելի է տուն ուղարկել։ Դա թույլ կտա, օրինակ, Արմավիրի ՔԿՀ-ում մի քանի հարյոււր սենյակ ազատել և այն ամբողջությամբ տրամադրել (թեթև վերանորոգումից հետո) կ-վ-սին։ ՔԿՀ-ը շատ հարմար է։ Լիարժեք կարանտին։ Իսկ Երևանի կենտրոնի 4- աստղանի հյուրանոցները տրամադրել բուժանձնակազմին, այլ ոչ թե անխոհեմաբար թաթախել վարակի մեջ։
Տա աստված, որ շոգերը շուտ գան, դեղամիջոցներն ու վակցինաները շուտ գտնվեն։ Բայց պետք է պատրաստ լինել վատագույնին։
Հաջորդ ստատուսը կլինի պարենի ոլորտի, պետական բյուջեի և երկրի վալյուտային պահուստների մասին։
p.s. Պահպանեք ձեզ։ Հետևեք պարետի հրահանգներին։ Լավ լուր էլ կա։ Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը կ-վիրուսի դեմ պայքարի մանրամասնություններ հաղորդեց։ Տղամարդիկ ավելի շատ ռեցեպտորներ ունեն, քան կանայք։ Դրա համար էլ 3 անգամ ավել են հիվանդանում։ Ի դեպ, նշված է, որ կովկասցիների մոտ դրանք ավելի քիչ են, քան ասիացիների և այլոց (ուռա)»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը