ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սարգիս Օհանջանյանի և Նարեկ Մութաֆյանի գործով տուժող` դատավոր Աննա Դանիբեկյանը չի ներկայանում 03/27/2020 00:18 | Քրեական խրոնիկոն
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, մարտի 26-ին կայացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Սարգիս Օհանջանյանի և Նարեկ Մութաֆյանի գործով հերթական դատական նիստը: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ պաշտպան Արամ Վարդևանյանից: Դատական
նիստին դատավարության մասնակիցներից բացի այլ անձինք չեն մասնակցել՝ պայմանավորված երկրում արտակարգ դրությամբ և ԲԴԽ որոշմամբ:
Այսօրվա դատական նիստին մեկնարկել է գործի դատաքննության փուլը: Մեղադրող դատախազը հրապարակել է մեղադրական եզրակացությունը:
Հիշեցնենք, ըստ մեղադրանքի՝ Նարեկ Մութաֆյանը եւ Սարգիս Օհանջանյանը, նախապես տեղեկանալով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը քննող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանի ՀՀ արդարադատության ակադեմիայում գտնվելու և դասընթացների մասնակցելու մասին, 2019թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 16:50-ի սահմաններում, գնացել են արդարադատության ակադեմիա։ Նախաքննության տվյալներով՝ նրանք սպասել են ակադեմիայի բակում, որպեսզի դասընթացների ավարտից հետո հանդիպեն Ա.Դանիբեկյանին, տեսաձայնագրեն և այն ուղիղ կապի միջոցով «փորձենք օգնել ֆեմիդային» վերտառությամբ հոդվածի տեսքով տարածեն համացանցում, սակայն Ա.Դանիբեկյանը խույս տալով վերջիններիցս, դուրս է եկել ակադեմիայի հետևի մուտքից ու հեռացել:
Այնուհետև, նույն օրը, ժամը 20:30-ի սահմաններում, Մութաֆյանը Սարգիս Գառնիկի Օհանջանյանի հետ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 28 հասցեում գտնվող Կոմիտասի անվան պանթեոնի հարակից այգում հետապնդել է իր բնակության վայր գնացող Աննա Դանիբեկյանին և վերջինիս պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելով` հարցրել է նրան, թե արդյոք, «վնգստացող» դատավորների շարքին է պատկանում` կապված Ռ.Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի որոշման հետ, որից հետո առաջարկել է նրան ցույց տալ գլխի հատվածը` պարզելու համար, թե փայտի հարվածների հետքեր կան նրա գլխին, թե` ոչ, որից հետո փորձել է տեսանկարահանել այդ հատվածը և այդ ամենն իր ու Ս.Օհանջանյանի կողմից տեսաձայնագրելու և ուղիղ կապի միջոցով համացանցում տարածելու ձևով ճնշում գործադրելով` միջամտել է դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից հետագայում կայացվելիք որոշումների արդարացի ընդունման վրա: Նարեկ Մութաֆյանին եւ Սարգիս Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը հայտարարել են, որ մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչում:
Փաստաբան Արամ Վարդևանյանն այսօրվա դատական նիստում հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ նախաքննության ընթացքում որոշ հանգամանքներ չեն արձանագրվել՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով նախաքննության օբյեկտիվությունը, մասնավորապես՝ նյութերում առկա չէ տեսանյութի ամբողջական տարբերակը:
Ըստ դատարանի կողմից սահմանված հաջորդականության՝ ապացույցների հետազոտումը կիրականացվի հետևյալ հաջորդականությամբ՝ կհետազոտվեն գործում առկա փաստաթղթերը, հետո կհարցաքննվեն տուժողներն ու վկան, ապա՝ ամբաստանյալները: Նշենք, որ այս դատական նիստին բացակայել է գործով տուժող ճանաչված Աննա Դանիբեկյանը: Վարդևանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ ըստ դատախազի` տուժող ճանաչված դատավորի ներկայությունը՝ որպես հարցաքննվողի, պարտադիր չէ՝ հիշատակելով ՄԻԵԴ-ի որոշում:
«Ես վստահաբար պնդում եմ, որ նման բան գոյություն չունի և շատ հետաքրքիր կլիներ լսել դատախազի կողմից կոնկրետ ՄԻԵԴ նախադեպային իրավունքը և այդ որտեղ է գրված, որ դատավորը, նախաքննության ընթացքում մեղադրանքի հիմքի ամենակարևոր ցուցմունք տված լինելու պայմաններում, դատաքննությանը չներկայանա, երբ օրենքի առջև բոլորն են հավասար »,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ ապացույցն ապացույց ճանաչելու համար պետք է հենց դատարանում ներկայացնել՝ սուտ ցուցմունքի վտանգի տակ, ինչն էլ հենց քրեական պատասխանատվության հիմք է:
Վարդևանյանի խոսքով՝ երբ դատախազը խոսում է դատավորի նկատմամբ ավելի զուսպ և ավելի գաղտնիության ռեժիմ պահպանելու մասին, հետաքրքիր է դատախազը հայտնում է իր մասնավոր կարծիքը, թե դատախազության: «Որովհետև դատախազության ընդհանուր կարծիքը կարծես այլ է: Մենք ականատես ենք եղել դատավոր Դավիթ Գրիգորյանի դեպքին, երբ դատավորի հետ կապված ինչպիսի իրավիճակ էր տիրում, մենք ականատես ենք եղել ՀՔԾ կողմից՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի կայացրած դատական ակտերին գնահատական տալուն, որն ընդհանրապես իրավունքի հետ կապ չունի և իհարկե Հրայր Թովմասյանի դեպքն են տեսել: Կարծես թե այդ բոլոր դեպքերում չէր հիշատակվում դատավորների նկատմամբ առավել զգուշության և զգոնության հանգամանքը»,- նշեց Վարդևանյանը:
Փաստաբանը գտնում է, որ Աննա Դանիբեկյանը պետք է ներկայանա դատական նիստերին և դա նրա պարտականությունն է:
«Դատարանը որոշեց ծանուցագիր ուղարկել Աննա Դանիբեկյանին՝ հաջորդ դատական նիստի համար, որը կկայանա ապրիլի 29-ին՝ ժամը 16;00-ին: Սա արդեն երրորդ դատական նիստն է, որ Աննա Դանիբեկյանը չի ներկայանում, ոչ մի տեղեկատվություն չի հայտնում և այս քրեական գործը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին է»,- ասաց Վարդևանյանը:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ