Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ինչու՞ չեն կարող Հայաստանում ևս թոքերի պարզագույն արհեստական օդափոխիչներ ստեղծել. Նախագահ 03/27/2020   19:04  |  Կորոնավիրուս

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով հերթական դասախոսությունն է կարդացել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մի խումբ ուսանողների համար:

Մինչև օրվա դասը սկսելը նախագահն անդրադարձել է նախորդ երկու՝ ԵՊՀ արևելագիտության և ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների մի խումբ ուսանողների հետ անցկացրած դասախոսություններին: Մասնավորապես, խոսելով արևելագիտության ֆակուլտետի ուսանողների հետ դասի և տրված տնային առաջադրանքի մասին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ նրանք ստեղծագործաբար են մոտեցել առաջադրանքին՝ մտածելով, քննարկելով և էլեկտրոնային «թղթին» հանձնելով իրենց մտքերը՝ կապված Միջին Արևելքի, Պարսից ծոցի հետ։ «Արդեն մեծ թվով աշխատանքներ կան,-ասել է նախագահը:- Հաճելի էր, երբ ես ընթերցում էի այդ աշխատանքները, քանի որ դրանք ցույց են տալիս և՛ պատմության, և՛ տարածաշրջանի, և՛ միջազգային հարաբերությունների, և քաղաքագիտության հիմունքների ու գործիքների իմացություն»։

Արևելագետներին նախագահը քաջալերել է շարունակել աշխատանքները. «Եթե ժամանակ ունեք կամ եթե նույնիսկ արդեն մեկ աշխատանք գրել եք, գուցե երկրորդի մասին մտածեք, ասենք՝ «Կորոնավիրուսը և Միջին Արևելքը»։

Անդրադառնալով մյուս՝ ապագա մաթեմատիկոսների և ֆիզիկոսների հետ դասին, նախագահը նշել է, որ երիտասարդ ուսանող գիտնականները շատ ճիշտ են ընկալել իրենց առջև դրված խնդիրը: «Ինձ հասած օրինակները ցույց են տալիս, որ նրանք շատ տարբեր ձևով են մտածում, ունեն հետաքրքիր լուծումներ, ոչ ստանդարտ,- ասել է նախագահ Սարգսյանը։- Սա հենց այն էր, ինչ ես սպասում էի՝ ոչ թե կրկնեին տասնյակ տարիներ առաջ լուծած խնդիրը, դասական դասագրքային օրինակը, այլ ընդհակառակը՝ ստեղծագործաբար մոտենային։ Ուրախալի է, որ կային խմբային աշխատանքներ, որտեղ մի քանի հոգի միասին են աշխատել»։

Սկսելով այսօրվա դասախոսությունը՝ նախագահն ասել է, որ դարերի ընթացքում առողջապահությունը կամ առողջապահության մասին գիտելիքը կապված է եղել փորձի դրական և բացասական արդյունքների գրանցման ու պահպանման հետ։ «Դարերով, հազար, երկու հազար տարի առաջ բժիշկներ են գոյություն ունեցել, որոնք իրենց կյանքի ընթացքում, փորձելով բուժել կամ առողջությունը վերադարձնել հիվանդ մարդկանց, հսկայական գիտելիք են ձեռք բերել,-ասել է Հանրապետության նախագահը։- Պատմության ընթացքում եղել են շատ տաղանդավոր բժիշկներ և՛ Միջին Արևելքում, և՛ Կենտրոնական Ասիայում, և՛ Չինաստանում, և՛ Հայաստանում։ Բժշկությունը միշտ կապված է եղել գիտելիքի և ինֆորմացիայի հետ։ Բնական է, տեխնոլոգիայի զարգացման հետ միասին ամեն մի փուլում, արդյունաբերական առաջին հեղափոխությունից, երկրորդից, երրորդից հետո բժշկությունը փոփոխվել է, դարձել ավելի համակարգված և ավելի ժամանակակից։

Եթե գնանք տարիներ հետ՝ տեխնոլոգիան անընդհատ սնվել է առողջապահությունից, որովհետև այսօրվա տեխնոլոգիական նոր, բավականին մեծ թվով գործիքներ, հաջողություններ, սարքեր կապված են առողջապահության կողմից նրանց առջև դրված խնդիրների հետ։ Առողջապահությունը դրել է խնդիր, իսկ տեխնոլոգիաները, ինժեներները, հիմնվելով գիտական հետազոտությունների արդյունքների վրա, ստացել են լուծումներ»։

Նախագահն ասել է, որ այսօր առողջապահությունը պատկերացնել առանց նոր տեխնոլոգիաների հնարավոր չէ. «Եթե 30, 40, 50 տարով հետ գնանք, կտեսնենք, որ աշխարհում, օրինակ, սրտի մեկ, երկու պատվաստում է եղել, հետո՝ վիրահատություններ բաց սրտի վրա, և հիմա դա դարձել է սովորական աշխարհի բոլոր կետերում։ Դա հնարավոր է ոչ միայն այն պատճառով, որ բժիշկները հմտություններ են փոխանցել մեկը մյուսին, այլև որ կան հսկայական քանակությամբ նոր գործիքներ, տեխնոլոգիաներ, դեղեր, կենսաբանական հաջողություններ։ Սովորել ենք՝ ինչպես իմունիտետի հետ աշխատել, սովորել ենք որոշակի դեղերով կառավարել մարդու տարբեր գործոններ՝ արյան ճնշումից մինչև շնչառական օրգաններ: Բայց, միաժամանակ, շատ էական ու կարևոր է, որ գործիքներ են ստեղծվել, որոնք օգնում են վիրահատողին կամ բժշկին։ Դասական հազարավոր օրինակներից վերցնենք բոլորիս հայտնի մագնիսական ռեզոնանսի վրա հիմնված սարքը, որը բավականին լավ կարողանում է ցույց տալ մեզնից յուրաքանչյուրի ներքին պատկերը: Համակարգիչն այդ ամբողջ ինֆորմացիան վերցնում է, վերամշակելուց հետո տալիս է պատկերներ, որոնք բժիշկները նայում են։ Այսօր միակ խնդիրն այն է, որ պատկերների թիվը հսկայական է, դրանք կարող են լինել հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր, միլիոնավոր: Մեր օրերում ի հայտ են գալիս նոր գործոններ, որ ծագումով տեխնոլոգիաների շարքից են և սկսելու են ազդել առողջապահության և տեխնոլոգիայի ամբողջ տարածքի վրա։ Գործոնները մի քանիսն են, ամենակարևորներից մեկը կոչվում է չորրորդ ինդուստրիալ հեղափոխություն, որի էլեմենտներից մեկը արհեստական բանականությունն է։

Արհեստական բանականությունը նույն մագնիսական ռեզոնանսի հիման վրա ստեղծված սարքերի ավելի արդյունավետ օգտագործման հարցում պարզ գործ է անելու։ Քանի որ մարդկային աչքը կամ ժամանակը թույլ չի տալու հազարավոր թիթեղներ կամ պատկերներ դիտել, արհեստական բանականությունը հարյուր հազար պատկերները կարող է շատ արագ կարդալ և տալ պատկեր։ Սա նշանակում է, որ բժիշկն իր կողքին ունենալու է ոչ թե մեկը, որի հետ պետք է մրցի, այլ մեկը, որն իրեն կօգնի, որպեսզի վերջնական ճիշտ կարծիք հայտնի, ախտորոշի»։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ այսօր աշխարհի ամենահայտնի տեխնոլոգիական կազմակերպությունների, մեծ հայտնի ընկերությունների գործունեության կամ արտադրանքի մի մեծ մասը բժշկական են։ «Եթե նրանց ֆինանսական հոսքերին հետևեք, ապա կնկատեք, որ բժշկական գործիքները նաև շատ շահութաբեր են,- ասել է նախագահը։- Բոլոր տեխնոլոգիական ընկերությունների համար առողջապահությունը և բժշկությունը զարգացման իմաստով շատ էական տարածք են։ Առողջապահությունն անընդհատ զարգանում է, մարդկության առջև դրված խնդիրները հսկայական են, ամեն օր նոր խնդիրներ են առաջանում, հետևաբար, ինժեներների համար ամենօրյա նոր աշխատանք, նոր եկամուտի աղբյուր կա։ Եվ հակառակը՝ ամեն նոր տեխնոլոգիական առաջընթաց օգնում է բժշկին, որպեսզի նա ավելի ճշգրիտ որոշում ընդունի և մարդկանց փրկի։ Օրինակները հարյուրավոր են և՛ քաղցկեղի ոլորտում, և՛ թոքերի, երիկամների, բոլոր օրգանների, ընդհուպ մինչև երկարակեցության հետ կապված։

Վերցնենք սիրտ-անոթային հիվանդությունը, որը, ցավոք սրտի, Հայաստանում շատ տարածված է։ Եթե 30 տարով հետ գնանք, ապա Հայաստանում բաց սրտի վրա վիրահատություններ չէին կատարվում, հազվադեպ նման վիրահատություններ կատարվում էին Մոսկվայում։ Այսօր Հայաստանի մի շարք կենտրոններում կատարում են սրտի բաց վիրահատություններ՝ բարձր որակի, նույն ստանդարտի, ինչ Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում։ Ընդամենը 30 տարի առաջ նման հիվանդություն ունեցող մարդիկ որոշակի դեղորայք էին ստանում և սպասում էին բախտին, որովհետև լուծում չկար։

Այսօրվա վիրաբույժը, եթե սրտի բարդ վիրահատություն պետք է անի, սրտաբանների հետ միասին ծրագրում են, թե ինչ ինչպես պետք է վիրահատեն։ Պատկերացրեք՝ նոր տեխնոլոգիաների դեպքում, երբ ռենտգենի, ուլտրաձայնի, մագնիսական ռեզոնանսի ոլորտներում ստացված ինֆորմացիան արհեստական բանականությունը կարողանա մշակել...Վիրաբույժը վիրահատությունը սկսելուց առաջ կկարողանա ամբողջ գործընթացն անցնել փորձնական, այսինքն՝ վիրտուալ ձևով: Տվյալ անձի սրտի իրական չափերն իմանալով՝ կարող է վիրահատությունն անել փորձնական, հետո՝ իրական:

Սա մեծ փոփոխություն է լինելու, քանի որ մեր գործունեության ցանկացած ոլորտում փորձնական գործունեությունը շատ էական է: Բոլոր ոլորտները փոխվելու են տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, իսկ բժշկությունը՝ առավել ևս»:

Դիմելով ուսանողներին՝ նախագահն ասել է. «Դուք՝ բժիշկներդ ու ինժեներներդ, ապագայում միասին շատ եք աշխատելու: Ես կարծում եմ՝ մի օր, հավանաբար, շատ շուտ, մեր ինժեներական և գիտական համալսարանները կունենան բժշկական բաժիններ, և հակառակը, բժշկական համալսարաններում կլինեն բժշկական ինժեներության ոլորտներ: Այստեղ մենք կարող ենք հաջողության հասել, քանի որ այսօր աշխարհի շատ հայտնի կենտրոններում այդ ուղղությունը ղեկավարում են նաև մեր հայրենակիցները: Տասնյակ օրինակներ կան, բերեմ ընդամենը երկուսը: Առաջինը Լոնդոնի կայսերական քոլեջն է, որը համարվում է Մեծ Բրիտանիայի առաջին երեք լավագույն համալսարաններից մեկը: Այն գիտական-ինժեներական համալսարան է, որի կազմում կա հսկայական բժշկական կենտրոն, հիվանդանոց, և կենտրոն, որը զբաղվում է բժշկական ինժեներությամբ: Այդ ողջ համակարգը ղեկավարում է հայազգի Արա Դարզին. նա հայտնաբերել է լապորոսկոպիան, եղել է նաև Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը: Այսօր այդ նույն քոլեջում կան նաև մեծ թվով ստարտափեր: Նրանք քաջալերում են երիտասարդներին նոր գաղափարներով մոտենալ խնդիրների լուծմանը: Մեկ այլ օրինակ. Մոսկվայի պետական համալսարանին կից ստեղծվել է բժշկական կենտրոն, որը ղեկավարում է ակադեմիկոս Արամայիս Կամալովը: Ես կարծում եմ՝ մեր նպատակներից մեկը Հայաստանում այս ուղղության զարգացումն է: Մենք ունենք նախագահական նախաձեռնություն, որը կոչվում է АТОМ (Advanced Tomorrow), որով փորձում ենք զարգացնել արհեստական բանականության ոլորտը՝ համատեղ ձեռնարկություններ ստեղծելով աշխարհահռչակ ընկերությունների հետ: Օրինակ՝ մեր քննարկումները Siemens-ի հետ վերաբերում են երկու ոլորտի՝ բժշկութուն և էներգետիկա:

Ինձ համար մեծ բավականություն կլինի, որ երիտասարդները ներգրավվեն և ստեղծեն ստարտափեր: Այնպես որ, այս դասախոսության իմաստներից մեկը ձեզ քաջալերելն է, որպեսզի ինժեներներն իմանան, որ իրենք միայն տիեզերանավեր և շարժվող մեքենաներ չեն արտադրելու, իսկ բժիշկները չկարծեն, որ իրենք մեկուսացված են: Դուք երկուսդ սերտաճելու եք ավելի ու ավելի և նոր տեխնոլոգիական միջոցներ եք կիրառելու»:

Չխախտելով դասախոսությունների ընթացքում ձևավորած իր ավանդույթը՝ նախագահ Սարգսյանը վերստին տնային հանձնարարություն է տվել. «Խնդիրները լինելու են երեք տիպի, որոնց համար տրվում է մեկ ամիս ժամանակ: Բժիշկները պետք է մտածեն և առանձին հոդվածի ձևով ձևակերպեն, թե որո՞նք են մեր առջև ծառացած ամենամեծ մարտահրավերները, երկրորդը՝ թե ինչպե՞ս են տեսնում Հայաստանի բժշկության զարգացումը:

Դրանք ընդհանուր թեմաներ են, սակայն կա նաև երրորդ թեման, որը շատ էական է: Եկեք այդ խնդիրը ձևակերպենք հետևյալ ձևով՝ պահպանենք և պաշտպանենք բժշկին: Եթե վերցնենք կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն, ամենամեծ խնդիրը բժիշկներին պաշտպանելն է: Առանց բժշկի հնարավոր չէ հաղթահարել այս վիրուսը, սակայն եթե բժիշկները սկսեն վարակվել և հիվանդանալ, մեծ խնդիր ենք ունենալու: Դա միայն Հայաստանին չի վերաբերում: Կան բազում օրինակներ, վատագույնն Իտալիան է, որտեղ, ցավոք սրտի, չկարողացան ժամանակին պաշտպանել բժիշկներին: Նրանք սկսեցին վարակվել, և երբ մարդիկ սկսեցին գնալ հիվանդանոցներ, վերջիններս սկսեցին դառնալ կորոնավիրուսի տարածման աղբյուր:

Ինչպե՞ս կարելի է դրանից խուսափել: Դրա համար մարդը հիվանդանոց հասնելու համար պետք է ինչ-որ գործընթաց անցնի, հաստատվի, որ նա հիվանդ չէ: Եթե նա ունի այլ խրոնիկական հիվանդություն, հիվանդանոցները պետք է ունենան առանձին կլինիկա, որպեսզի բժիշկները, որոնք մեկուսացված են, երբ շտապօգնությունը բերում է հիվանդին, պարզեն՝ այդ մարդը վարակվա՞ծ է, թե՞ ոչ, այնուհետև ախտահանելուց հետո թողնեն, որ նա գնա կլինիկա: Կամ՝ կլինիկայում բոլոր բաժինները պետք է իրարից անջատ լինեն, բժիշկները պահեն սոցիալական հեռավորություն: Բայց սա պարզ մոդել է:

Ես ուզում եմ, որ դուք ներկայացնեք ձեր գաղափարները «Պաշտպանենք բժշկին» թեմայով: Իսկ ինժեներների խնդիրն է մտածել, թե տեխնոլոգիաներն ինչպես կարող են օգնել համաճարակների դեմ պայքարում: Օրինակ՝ ձեզանից շատերն ունեն էլեկտրոնային ժամացույցներ, հեռախոսներ, որոնք կատարում են տարբեր ֆունկցիաներ: Պատկերացնենք՝ հեռախոսներն ունենում են նաև էլեկտրոնային ջերմաչափ, և կարիք չի լինի հանրային վայր մտնելուց առաջ թույլ տալ, որ քո ջերմությունը չափեն, քանի որ դա կանի հեռախոսը:

Եվ մեկ ընդհանուր խնդիր, որը ոչ միայն ձեզ համար է, այլ նաև ձեր դասախոսների, այն ընկերությունների, որոնք լաբորատորիաներ ունեն և աշխատում են ձեր ուսումնական հաստատությունների հետ: Կորոնավիրուսի դեմ պայքարում մեծագույն խնդիրներից մեկը թոքերի արհեստական օդափոխության սարքերն են: Դրանց մեծ քանակությունը բացարձակ անհրաժեշտություն է: Նույնիսկ եվրոպական մեծ պետություններն ունեն այդ սարքերի կարիքը և այսօր շատ հայտնի ընկերություններ սկսել են արտադրել: Ինչու՞ չեն կարող Հայաստանում ևս թոքերի պարզագույն օդափոխիչներ ստեղծել, որոնց հիմնական մասերն են պոմպը, որը կարելի է ստանալ 3D տպիչի միջոցով, և էլեկտրոնային կառավարումը: Դժվար խնդիր է, բայց չեմ կարծում այնքան դժվար, որ հնարավոր չլինի նախատիպը ստեղծել, այսինքն պլաստիկից պոմպ և էլեկտրոնային համակարգ: Սա չեն կարող անել միայն ինժեներները և չեն կարող անել միայն բժիշկները: Այն պետք է լինի համատեղ աշխատանք:

Եթե դուք դա ձեռնարկեք, և հաջող լինի, ապա եթե առաջին խնդիրների դեպքում հաղթողները ստանալու են նախագահական մրցանակներ, վերջին խնդրին լուծում առաջարկելու պարագայում ես պատրաստ եմ նաև գումար ներդնել արտադրությունը սկսելու համար:

Առաջադրանքի պատասխանները պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին»:

Պատասխանելով լսարանից իրեն ուղղված այն հարցին, թե՝ արհեստական բանականությունը, մարդկանց կյանքի որակը բարելավելով հանդերձ, արդյո՞ք չի վնասի մարդկությանը և էլ ավելի մեծ խնդիրների առաջ չի կանգնեցնի, նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Ցանկացած գաղափար, հայտնագործություն, ի վերջո, երկփեղկ է՝ մարդկությանը ծառայելու է և՛ դրական իմաստով, և բացասական: Խնդիրն արհեստական բանականությունը չէ, այլ՝ բնական բանականությունը, այսինքն՝ մեր տրամաբանությունը և մեր հոգևոր արժեքները: Եթե մենք օգտագործում ենք հայտնագործությունն ինչ-որ բան ոչնչացնելու համար, այդ գործիքն էլ կարող է մեզ ոչնչացնել: Արհեստական բանականությունն ընդամենը գործիք է, ինչպես օրինակ, բահը, կրակը, ջերմություն ստանալը, համակարգիչները: Այսօր կան համակարգիչներ, որոնք մեր կյանքի մեծ մասն են կազմում, սակայն դրանց հետ ստեղծվել են նաև վիրուսներ, ստեղծվել է մի իրավիճակ, երբ տեղեկությունը փոխանցելու հետ միասին կա նաև սուտ տեղեկություն: Կա համակարգ, որով կարող ես նույն համակարգչի միջոցով քանդել ատոմակայանը: Ցանկացած գործիք ինքնին վտանգ չէ, վտանգը մենք ենք: Հետևաբար, արհեստական բանականությանը հանգիստ թողնենք: Այն չի կարող մեզ խանգարել, եթե մենք բարոյական ենք, ունենք մարդկային սկզբունքներ, արժեքներ և օգտագործում ենք մեր բնական բանականությունն ի շահ մարդկության: Եթե ոչ, բանականություն լինի, թե կացին, հսկայական վտանգ ունենք»:
 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:09 27/03/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
14:45 27/03/2020  |  ԼՐԱՀՈՍ«Պահպանենք և պաշտպանենք բժշկին». նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար առաջադրանք է տվել պետական բժշկական և պոլիտեխնիկական համալսարանների մի խումբ ուսանողների
18:32 26/03/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանն ունի համապատասխան գիտահետազոտական պոտենցիալ՝ աերոտիեզերական ոլորտում համագործակցություն ծավալելու համար
16:33 26/03/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանն ընդունել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին
14:38 26/03/2020  |  ԼՐԱՀՈՍԱմեն ջանք ներդնել, որ բնությանը վնաս չհասցվի
13:47 26/03/2020Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
18:53 25/03/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. նախագահ Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
14:12 25/03/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ
18:12 24/03/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին
17:06 24/03/2020  |  ԼՐԱՀՈՍԿանխարգելիչ միջոցառումները անհրաժեշտ են և պետք է անվերապահ և պատասխանատու ձևով կատարվեն յուրաքանչյուրի կողմից. նախագահ Արմեն Սարգսյան

Արխիվ

[]