ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությանն առաջարկել էի սպասարկման և տուրիզմի ոլորտի ՓՄՁ-ներին դրամաշնորհ տրամադրել, որ ներքին ռեսուրսները լավացնեն. Գագիկ Մակարյան 03/27/2020 18:33 | Տնտեսություն
Հայաստանի գործատուների միության և Ռեստորանների հայկական միության ՀՀ կառավարությանն ուղղված առաջարկները համընկնում են: «Փաստինֆո»-ի հետ զրույցում Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, անդրադառնալով ռեստորանների միության շրջհարկի և եկամտահարկի սառեցման հետ կապված առաջարկին, նկատեց ինքը ևս կառավարությանը դիմել է առաջարկներով, այդ թվում հարկային արձակուրդի տրամադրման կամ հարկերի վճարման ուշացումների համար տույժ-տուգանք չհաշվարկելու հարցով:
«Առաջարկել էի բազմաթիվ ոլորտների, այդ թվում նաև սպասարկման և տուրիզմի ոլորտների ՓՄՁ-ներին տրամադրել դրամաշնորհ 4000 դոլարից մինչև 25000 դոլար, որ կարողանան լավացնել ներքին ռեսուրսները: Պետությունը դրամաշնորհի մի էլեմենտը կիրառեց, դա 5-րդ ծրագիրն է: Դա էլ է լավ մոտիվացիա»,-ասաց Գագիկ Մակարյանը նկատելով, որ աջակցության մյուս ծրագրերի միջոցով պետությունը փորձել է լուծել խնդիրը ոչ թե դրամաշնորհ, այլ վերադարձելի գումար տալով:
Գագիկ Մակարյանի առաջարկներից մեկն էլ այն էր, որ պետությունը Հանրային ծառայությունների հանձնաժողովի միջոցով կարգավորի բիզնեսի էներգակիրների վճարումների հարցը: Տնտեսագետը նկատեց այն կազմակերպությունները, որոնք վարկ չեն վերցնելու, չեն կարողանալու մուծել էներգակիրների համար, ինչի հետևանքով կանջատվի նրանց հոսանքը, գազը, ջուրը: Արդյունքում տնտեսվարող սուբյեկտը կդադարի ընդհանրապես գործել և կհայտնվի սնանկացման վտանգի առջև. «Առաջարկել էի պետությունը միջին ամսական կտրվածքով մուծեր բիզնեսի էներգակիրների համար: Այսինքն «Վեոլիա»-ին, «Գազպրոմ Արմենիա»-ին, «ՀՔՑ»-ին վճարեր բիզնեսի փոխարեն, բայց երբ ձեռնարկությունները հետ կվճարեին այդ գումարը, այս 3 ընկերությունները հետ կվերադարձնեին դա պետությանը: Այսինքն պետությունը ոչ թե գործ կունենար հազարավոր ՓՄՁ-ների հետ, այլ այդ 3 ընկերությունների հետ»,-ասաց Գագիկ Մակարյանը:
Վերջինս ընդգծեց նմանատիպ մոդելները կարող էին արդյունավետ լինել, սակայն կառավարությունն առաջարկները չի ընդունել: Այնուամենայնիվ տնտեսագետին հուսադրում է վարչապետի խոսքն այն մասին, որ գործելու ընթացքում գործիքակազմը կլավացնեն: Գագիկ Մակարյանը հույս հայտնեց, որ ապրիլի 1-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում կարող է անալիզ անեն, տեսնեն, թե քանի ընկերություն վերցրեց, քանիսն են դիմել և բանկերն ինչքան կարողություն ունեն սպասարկելու. «Օրինակ հնարավոր է բանկերն ամիսը 100 ընկերությունից ավել չկարողանան սպասարկել: Հիմա 20 բանկ ու ֆինանսական կազմակերպություններ ենթադրենք 2500 ընկերության տվեցին, բա մնացածը: Մենք ունենք 80 հազար ՓՄՁ և ԱՁ: Ստացվում է, որ երեք ամսում կարող ենք լավագույն դեպքում 10 տոկոսին սպասարկենք: Սա, իհարկե, տեսականորեն, իրականում պետք է տեսնենք որքանով ենք կարողանում սպասարկել»,-ասաց Գագիկ Մակարյանը հավելելով, որ պետությունը պետք է տեսնի այդ գործիքակազմն այդքան էլ կատարյալ չէ և այն պետք է ավելի լավացնի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ