ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գործող դատավորների, դատախազների, քննիչների բարեվարքությունը չի ստուգվելու, օրենքը չի նախատեսել ․հանձնաժողովի նախագահը խնդրահարույց է համարում մի շարք իրավակարգավորումներ 03/27/2020 20:08 | ԼՐԱՀՈՍ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը կարծում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարված փոփոխություններում ընդհանրական ձևակերպումներ կան , դրանք խնդրահարույց են, օրենքն ընթերցելիս էլ բավականին շատ հարցեր են առաջանում։
Նշենք, որ նշված փոփոխություններով հանձնաժողովին վերապահվում է դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու հարցով ԲԴԽ դիմելու իրավասություն՝ ներկայացված հայտարարագրերում խախտումներ արձանագրելու դեպքում։
«Մինչև այս գործիքակազմը պրակտիկ կիրառություն չստանա այս պահին դրա տված հնարավորությունների մասին խոսելը դժվար է, որովհետև առաջին անգամ ենք նման առաջադրանք կատարելու։ Սակայն պետք է նշեմ, որ օրենսդրական դրույթները չափազանց ընդհանրական են, դրա պրակտիկ կիրառելիության մասով առաջիկայում կփորձենք տեսնել ինչ կլինի»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հայկուհի Հարությունյանը։
Նա նշեց, որ օրենքով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրված գործառույթները տեսականորեն հանձնաժողովը մինչ այս եւս իրականացնում էր, ուղղակի հիմա ավելացվել է նաև դատավորների թեկնածուների բարեվարքության ստուգման գործառույթը։ Նախագծով գործող դատավորների վերաբերյալ բացառապես մեկ դրույթ կա, այն է՝ գործող դատավորների գույքի և եկամուտների ուսումնասիրությունը 2 տարվա ընթացքում։
«Ինչ է բարեվարքությունը, ինչից է բաղկացած, ինչպես պետք է իրականացվի․․․ կան հարցեր որոնք օրենսդրությամբ կարգավորում չեն ստացել, և ես այս պահին չեմ ուզում օրենսդրի փոխարեն դրանց բացատրության պատասխանատվությունն ինձ վրա վերցնել»,-ասաց հանձնաժողովի նախագահն ու հիշեցրեց՝ ԱԺ նիստերի ժամանակ ասվել է, որ եթե լրացուցիչ փոփոխությունների կարիք լինի նոր օրենսդրական նախաձեռնություն կլինի և փոփոխությունների կարվեն։
Նա խնդրահարույց համարեց, որ հանձնաժողովը կարող է ուսումնասիրել բացառապես 2017թ-ի հուլիսի 1-ից ներկայացված հայտարարագրերը։
«Հայտարարագրման համակարգը գործել է 2012թ-ից, այն բոլոր խնդիրները, որոնք հանրությունը պարբերաբար նշել է ու դժգոհություն է հայտնել ավելի շատ սկսել են ձևավորել 2012թ-ից։ Հայտարարագրման համակարգում առկա են տեղեկություններ նաև մինչև 2017թ-ը և դա օբյեկտիվորեն պետք է ուսումնասիրության առարկա հանդիսանար, բայց այս մասով հանձնաժողովը շատ ավելի փոքր հնարավորություններ ունի ու հիմնական շեշտադրումը դրված է 2017թ-ի հուլիսի 1-ից հետո ժամանակահատվածի վրա։ Ես այս պահին չեմ կարող ասել, թե որքանով դա հնարավորություն կտա իսկապես արձանագրել այն բոլոր խնդիրները, որոնք տարիներ շարունակ մեր հանրությանը հետաքրքրել են, բայց կարող եմ փաստել, որ նման հնարավորությունը չափազանց սահմանափակ է հանձնաժողովի համար ու այն ակնկալիքները, որ հանրությունն ունի, շատ ավելի ոչ իրատեսական են այս պահին»,-ասաց հանձնաժողովի նախագահը։
Հարությունյանն ընդգծեց՝ այս օրենքով գործող դատավորների, դատախազների, քննիչների առնչությամբ բարեվարքության ստուգման համար որևէ գործողություն չի իրականացվելու․ «Արդեն աշխատող դատավորները, դատախազներն այս գործընթացի միջոցով՝ բարեվարքություն կոչվածը չեն անցնելու, իրականացվելու է դատավորների գույքի և եկամուտների ուսումնասիրություն, որը բավականին սահմանափակ հնարավորություն է տալիս դատավորների աշխատանքի հետ կապված հնարավոր բացթողումները բացահայտելու համար»։
Հանձնաժողովի նախագահը բացատրեց, որ երբ ՀՀ որևէ քաղաքացի ցանկություն կհայտնի դատավորի թեկնածություն ներկայացնել, պետք է անցնի բարեվարքության ստուգում և այն իրենից ենթադրելու է ուսումնասիրության գործընթաց, որտեղ անհրաժեշտ է նաև իրականացնել քրեական ենթամշակույթին հարելու ուսումնասիրությունը։
Նա նշեց, որ «քրեական ենթամշակույթին հարել» արտահայտության կապակցությամբ հանձնաժողովը մտահոգություն է հայտնել, քանի որ այդ հասկացությունը առհասարակ որևէ տեղ որպես իրավական կատեգորիա սահմանված չէ։
«Այսինքն մենք չգիտենք իրենից ինչ է ենթադրում քրեական մշակույթին հարելը կամ դրա մասնակից լինելը, որպեսզի ըստ դրա անձի վարքագիծը չափենք ու եզրակացություն տանք, որ այս անձի մոտ առկա է այս մշակույթին հարելու պրակտիկան կամ փորձը։ Սրա վերաբերյալ հանձնաժողովն իր անհանգստությունը հայտնել է, բայց կարծես թե օրենսդրական փոփոխությունների մեջ այդ հանգամանքը չի շտկվել։ Ցավոք սրտի, սա միակ հարցը չէ, որի վերաբերյալ հանձնաժողովը մտահոգություն է հայտնել, սակայն պրակտիկ կիրառելիությամբ առկա խնդիրները կփաստագրվեն, ապա հանրությանն ու օրենսդրին ակնհայտ կլինի արդյոք հանձնաժողովին բավարար գործիքակազմ տրամադրվել է բարեվարքության գործընթաց իրականացնելու համար»,-ասաց Հարությունյանը։
Նա շեշտեց՝ պրակտիկ կիրառության առումով ինչը գրված է օրենքում պետք է փորձեն իրականացնել․ «Այսինքն` եթե չկա սահմանված, թե ինչ է իրենից ներկայացնելու բարեվարգությունը, բայց տրված է բարեվարքության ուսումնասիրության հասկացությունը և օրենսդրի կողմից մտածված է դրա վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու գործիքակազմը, ապա դա պետք է հանձնաժողովը փորձարկի»։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի գնահատմամբ, օրենքն ընթերցելիս բավականին շատ հարցեր են առաջանում, տարմեկնաբանություն առաջացնող ձևակերպումներ կան և հասկանալի չէ, թե ինչպես պետք է այն կիրառել։
«Արդեն հաստատված տարբերակով նախագիծն ընթերցելիս հարցեր են առաջանում, որոնք ընթացքում կդրսևորվեն և հանձնաժողովը հրապարակային կներկայացնի որ մասն ինչպես կամ ինչքանով է արդյունավետ աշխատում »,-ամփոփելով խոսքն ասաց Հարությունյանը։
Հեղինակ՝ Սոնա Գևորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից