ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հիմա հետ գնանք ու ասենք այս 100․000 դոլարը քեզ որտեղի՞ց, դա կլինի ակնհայտորեն ազդեցություն դատավորի վրա. Բեքմեզյան 03/26/2020 19:52 | Հարցազրույց
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, մասնավորապես, դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի հարուցելու վերաբերյալ առաջարկվող փոփոխությունների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանի հետ։
-Պարոն Բեքմեզյան, դատական օրենսգրքում կատարված փոփոխություններով որքանով է երաշխավորվում դատավորի անկախությունը և ինչ խնդրահարույց կետեր եք տեսնում այս փոփոխություններում։
-Ըստ էության, դատավորի անկախության հետ կապված ես որևէ խնդիր չեմ տեսնում, որովհետև փաստացի դատավորի անկախությունն ապահովողը ԲԴԽ-ն է և անկախ նրանից, թե ով ինչ կարգապահական գործ կարող է հարուցել, միևնույն է, ԲԴԽ-ն է դրանք նայելու ու օբյեկտիվորեն քննելու է, որոշելու է կարգապահական պատասխանատվության հիմքեր կան, թե ոչ։ Խնդիրն այն է, որ մի մարմին ևս ավելացել է, որը կարող է կարգապահական հարցեր բարձրացնել, դա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է։ Մինչ այս՝ այդ մարմինները երկուսն էին, հիմա երրորդն էլ է ավելացել։ Բայց եկեք ընդունենք, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթը հայտարարագրերի հետ կապված խախտումների դեպքում վարույթ հարուցելն է։ Ամեն դեպքում, այդ հարցով ինչ-որ մեկը պետք է վարույթ հարուցեր չէ՞, և ավելի հստակեցվել է այս գործառույթը, ինչը ենթադրում է, որ դատավորները պարտավոր են ավելի բարեխիղճ լինել իրենց կողմից ներկայացվող հայտարարագրերում։ Սա նորմալ պահանջ է։
Գտնում եմ, որ եթե դատավորը բարեխիղճ աշխատում է և, ըստ էության, էական խախտումներ թույլ չի տալիս, ապա հավատացեք շատ դժվար կլինի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը։ Մեր փորձը ցույց է տալիս, որ կարգապահական վարույթի հարուցումը պետք է ունենա հստակ հիմքեր, ըստ այս փոփոխությունների դատավորի գործողություններում պետք է լինեն այնպիսի էական խախտումներ, որոնք կատարվել են դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ, իսկ դա հիմնավորելը բավական դժվար է։ Այստեղ շատ նուրբ հարցեր կան և ամեն դեպք չէ, որ կարող է առիթ հանդիսանալ դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվություն սկսելու համար։ Այս համատեքստում չեմ կարծում, որ կարող ենք խոսել անկախության սահմանափակման մասին։
- Միթե Ձեր նշած երկու մարմիններն այս գործառույթները չէին կարողանում հավուր պատշաճի իրականացնել։ Հատուկ դրա համար պետք էր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողո՞վ ստեղծել։
-Լավ հարց եք տալիս, քանի որ մինչև այժմ չեն իրականացրել։ Մինչև հիմա մենք ունենք մի իրավիճակ, որ ամեն դեպքում դատավորների կողմից տրված հայտարարագրերի ուսումնասիրությունը կատարվել է, եթե չեմ սխալվում, էթիկայի հանձնաժողովի կողմից, որտեղ տալիս էին այդ հայտարարագրերն ու հանձնաժողովը դա ուսումնասիրում էր, բայց օրենքով այս մարմինը չէր կարող կարգապահական վարույթ հարուցել ու այն ուղարկել ԲԴԽ։ Եթե չեմ սխալվում ,հայտարարագրերի հետ կապված ԲԴԽ-ն այն ժամանակ իրավասություն չուներ, ուստի էթիկայի հանձնաժողովն ինքը պետք է գտներ խախտումներն ու պատասխնատվության ենթարկեր դատավորին։ Հիմա ստացվում է, որ ԲԴԽ-ն պետք է այդ հարցը քննի։
Մինչ այս փոփոխությունը՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը խախտումներ բացահայտելու դեպքում պետք է ուղարկեր արդարադատության նախարարին կամ դատավորների ընդհանուր ժողովին՝ կից էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով, նրանք քննեին ևս մեկ անգամ, որից հետո խնդիր լինելու դեպքում ուղարկեին ԲԴԽ։ Սա ավելի կբարդացներ գործընթացը, իսկ այս դեպքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը միանգամից ուղարկում է ԲԴԽ ու ասում, որ հարցին վերջնական լուծում տանք։ Գործընթացների կազմակերպման տեսանկյունից այս տարբերակն ավելի ճիշտ է։
- Հայտարարագրերի վերլուծության վերաբերյալ նոր ներդրվող կարգավորումները կիրառելի են 2017 թվականի հուլիսի 1-ից ներկայացված կամ ներկայացման ենթակա հայտարարագրերի նկատմամբ: Արդյո՞ք մինչ այս ներկայացված հայտարագրերը պետք չէ ուսումնասիրել, այստեղ ռիսկեր չկա՞ն։
-Փասստացի ստացվում է այնպես, որ պետք չէ ուսումնասիրել։ Ռիսկեր միգուցե կան, բայց օրենսդիրն որոշել է, որ դրանից առաջ ներկայացած հայտարագրերում արտացոլված տվյալները բացահայտելը փաստացի կարող է նաև անհնարին լինել։ Այն ժամանակ պարտականություն չի եղել ինչ-որ կերպ հիմնավորել հայտարարագրում նշված գումարի ստացման աղբյուրները, բովանդակությունը։ Խնդրահարույց է դատավորին ասել, որ հիմա գա ներկայացնի, թե 2015թ-ին իր նշած գումարը որտեղից է ձեռք բերել կամ հայթայթել։ Եթե մենք ավելի հետ գնայինք, ապա դա ավելի կխախտեր դատավորների անկախությունը, այդ դեպքում կամայականորեն կարելի էր ցանկացած դատավորի, ցանկացած գումարի հետ կապված փորձել կարգապահական պատասխանատվության առաջ կանգնեցնել։
2017թ-ը մոտ է 2020թ-ին ու հնարավորություն կտա համեմատել 2017թ-ից հետո դատավորների ձեռք բերած գույքն ու եկամուտները ու ավելի հստակ պահանջներ դնել դատավորների առաջ, որ հիմնավորել իրենց կողմից ստացված եկամուտները կամ ձեռքբերումները։ Եթե մենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին նման հնարավորություն տայինք, ապա հնարավոր է այն շատ դեպքերում նաև կամայական լիներ, ինչն ավելի կվնասեր դատավորի անկախությանը։ 2017թ-ը նշելը շատ համարձակ քայլ է, քանի որ բոլորս էլ գիտենք՝ հանրությունը պահանջում է գնալ ընդհուպ մինչև 2000 թվական և անգամ դրանից ավելի առաջ, եթե պոպուլիստական տեսանկյունից նայենք պետությունը պետք է գնար այդ ուղղությամբ, բայց 2017-ը ֆիքսելն ավելի համարձակ քայլ էր, այս կերպ հանրությանը ցանկությանը դեմ գնալով ավելի ռեալ հնարավորություններ են սահմանվում։
- Կներեք, իշխանությունները շարունակ ասում են՝ այս փոփոխությունները դատական համակարգը «մաքրելու» ու նախկին իշխանությունների ժամանակվանից մնացած «վատ» դատավորներին հեռացնելու համար են, արդյո՞ք այս կերպ կարող է համակարգը մաքրվել, պայմանական ասած, վատ դատավորներից։
-Հին դատավորը համակարգից չի կարող հեռացվել, որովհետև բոլոր հին դատավորները չէ, որ վատն են։ Նման բան չկա և ակնհայտորեն անձի իրավունքների խախտում է ասելը, որ եթե դատավորը հին է, ապա վատն է։ Համակարգից պետք է հեռացվեն վատ դատավորները, վատ դատավորին պատժելու համար մենք ունենք մի քանի տարբերակներ։ Դրանցից են նրանց կողմից կազմված դատական ակտերը, գույքի և եկամուտների հայտարարագրերն ուսումնասիրելը։ Նորից եմ ասում, հայտարարագրերն ուսումնասիրելու համար շատ հետ գնալով մենք չենք կարող ապացուցել, որ իսկապես վատն են դատավորներն ու ունեն ապօրինի եկամուտներ, քանի որ այն ժամանակ դատավորները պարտավոր չեն եղել հիմնավորել, թե իրենց գույքը որտեղից է։
Միգուցե դա եղել է համակարգի սխալը կամ իրավակարգավորումների թերությունը, բայց այդպես է եղել։ Այն ժամանակ դատավորին չեն ասել, որ եթե 100․000 դոլարի եկամուտ ես ցույց տալիս, ասա՝ դա նվեր է տվել հարազատդ, թե՞ ուրիշ մեկը։ Տարիներ են անցել, մենք հիմա գնանք ասենք այս 100․000 դոլարը քեզ որտեղի՞ց, դա կլինի ակնհայտորեն ազդեցություն դատավորի վրա, և պետությունը չի կարող ապացուցել դրա ապօրինի լինելը կամ չլինելը։ Ուստի, պետությունը գտել է, որ հետ գնալ չենք կարող, բայց կարող ենք հետևել, որ հիմա դատավորներն աշխատեն ավելի թափանցիկ և բաց։ Դատավորների կողմից դատական ակտերի կայացման պրոցեսի ու դատական ակտերի ներկայացման պահանջների մասով հսկողություն լինելու է ու դատավորները լինելու են ուշադրության կենտրոնում, եթե դատավորը կայացնի այնպիսի դատական ակտ, որը կխաթարի արդարադատության էությունը, կհեղինակազրկի դատական իշխանությունը և դա կլինի դիտավորյալ կամ կոպիտ անփութությամբ, ապա կարող է ընդհուպ մինչև դատավորին դատական համակարգից հեռացնելու հարց բարձրացվել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ