ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ԱԳ նախարարի պատասխաններն ԱԺ պատգամավորների հարցերին Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում 03/26/2020 12:32 | ԼՐԱՀՈՍ
Միքայել Զոլյան. Իմ հարցը վերաբերում է կորոնավիրուսի դեմ միջազգային պայքարին, բայց մինչ այդ ես՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իմ գործընկերների անունից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև դիվանագետներին, ովքեր վերջին օրերին արտակարգ իրավիճակում են աշխատել, որպեսզի օտար երկրներում հայտնված մեր քաղաքացիները կարողանան վերադառնալ տուն: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում առողջապահության ոլորտի մասնագետներին և մնացած բոլորին՝ չմոռանալով մեր դիվանագետներին:
Ես հասկանում եմ, որ համաճարակն ամբողջ աշխարհում է, այդ թվում ամենազարգացած պետություններում: Շատ պետություններ կան, որ մեզանից ավելի վատ վիճակում են: Այնուամենայնիվ, ի՞նչ է արվում՝ միավորելու համար պետությունների ջանքերը, հատկապես, որ մենք մի շարք ինտեգրացիոն, անվտանգային կազմակերպությունների անդամ ենք, ինչպես նաև կան պետություններ, որոնք արդեն հաղթահարել են կորոնավիրուսի պիկը, օրինակ Չինաստանը, և այլ երկրների հետ կիսվում են թե՛ իրենց փորձով, թե՛ նաև ինչ-որ օգնություն են տրամադրում: Սրա վերաբերյալ ի՞նչ զարգացումներ կան, և իրավիճակի օբյեկտիվ գնահատականը. եթե այստեղից ակնկալիքներ չկան, իմանանք և հասկանանք, որ հույսը մեր ուժերի վրա պետք է դնենք:
Զոհրաբ Մնացականյան. Շատ շնորհակալ եմ հարցի համար, պարո՛ն Զոլյան: Ձեր հարցն իրապես այն ժամանակ է հնչում, երբ բավական դինամիկ զարգացումներ են տեղի ունենում: Այս առաջին փուլում արտաքին գերատեսչության աշխատանքը գրեթե ամբողջովին օպերատիվ էր. այսինքն՝ կային խնդիրներ, որոնք անմիջապես բխում էին և անմիջական լուծում պահանջում՝ կապված, առաջին հերթին, մեր քաղաքացիների հետ, և հիմնական ռեսուրսն ուղղված էր հենց այդ հարցերին:
Երկրորդը վերաբերում է այն պահանջների համակարգմանը, որոնք անհրաժեշտ են մեզ համար կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում: Մենք այժմ գտնվում ենք այն փուլում, երբ փորձում ենք այդ ամենն ավելի համակարգված ձևով դիտարկել, թե որ երկրների, որ հատվածների և կազմակերպությունների հետ մենք կարող ենք աշխատել:
Կա առանձին խնդիրների լուծման ձև, և մենք մշտապես աշխատում ենք այդ հարցերի շուրջ առողջապահության նախարարության հետ, որն էլ անմիջապես իր ռեսուրսը օգտագործելով՝ աշխատում է իր գործընկերների հետ տարբեր երկրներում կամ կազմակերպություններում, կամ մասնավոր ընկերությունների հետ, որպեսզի անմիջական պահանջները բավարարի:
Մեզ համար նաև շատ էական է տեսնել, թե որքանով կարող ենք ավելի համակարգված ձևով դա անել: Այժմ գտնվում ենք այդ փուլում:
Եվ երրորդը, բնականաբար, անմիջապես արտաքին քաղաքականության հարցերն են, որոնք իրականում այսօր բավական քաոսային են, որովհետև բոլորի համար առաջին թիրախը կորոնավիրուսի դեմ իր երկրի սահմաններում պայքարելն է: Սա վերաբերում է բոլորին, այդ թվում և մեզ:
Այս երեք հատվածների մեջ ենք մենք ձևավորում մեր արտաքին քաղաքականությունը:
Ինչպես ասացի, ամենամեծ ռեսուրսը տրվեց հիմնականում քաղաքացիներին վերաբերող օպերատիվ աշխատանքներին, մյուս երկուսը նոր փուլի մեջ են:
Միքայել Զոլյան. Շնորհակալություն, նաև ուզում եմ կոչ անել, որ եթե պետք լինեն խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները, դիմեք մեզ, եթե կարող ենք օգտակար լինել ինչ-որ բանով, մենք ևս կմասնակցենք: Մեր գործընկերներն այժմ իրականացնում են մի շարք աշխատանքներ, օգնության աջակցության առաջարկներ են գալիս: Եվ նաև այն դադարը, որ այսօր տեղի է ունենում միջազգային հարաբերություններում և ամբողջ աշխարհում, գուցե օգտագործենք ռազմավարական պլանավորման, ինքնահայեցողության և վերլուծություններ անելու համար:
Զոհրաբ Մնացականյան. Առաջին հերթին, շատ շնորհակալ եմ մեր դիվանագետներին ուղղված Ձեր խոսքերի համար: Ինչ վերաբերում է Ձեր բարձրացրած հարցին, դա այսօրվա աշխատանքի հենց երրորդ ուղղությունն է: Իրականում գաղափարները շատ են, շատ էական է գնահատման փուլը, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում, ինչպես է աշխարհն արձագանքում այս ամենին, և ինչպես ենք մենք դիրքավորվում այս ամենի մեջ: Սա երրորդ փուլն է, որտեղ մեր համագործակցությունը և երկխոսությունը շատ մեծ նշանակություն ունեն: Շնորհակալություն:
Անի Սամսոնյան: Հարգելի կառավարություն, ակնհայտ է, որ մենք այսօր խնդիր ունենք ոչ միան ՀՀ այն քաղաքացիների հետ կապված, ովքեր աշխատում և գործունեություն են ծավալում Հայաստանի Հանրապետությունում, այլ նաև գնում են արտագնա աշխատանքի, հատկապես Ռուսաստանի Դաշնություն: Քանի որ այս հարցը շատ է մտահոգում այն մարդկանց, ովքեր չեն հասցրել գնալ Ռուսաստանի Դաշնություն և հայտնվել են խնդրի առջև, իմ հարցն այսպիսին է. կա՞ն Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններ առ այն, որ Հայաստանի Հանրապետության այդ քաղաքացիների համար սահմանը բաց լինի, հաշվի առնելով այն, որ մարտի 16-ից Ռուսաստանի Դաշնությունը սահմանները փակել է բոլորի համար: Շնորհակալություն:
Զոհրաբ Մնացականյան: Շնորհակալություն, տիկին Սամսոնյան: Այդ պահի դրությամբ մենք բոլորս ունենք այս արտակարգ իրավիճակը բոլոր տեղերում: Այսօրվա դրությամբ յուրաքանչյուր երկիր իր գնահատման հիման վրա տալիս է լուծումներ, ինչպես որ մենք ենք տալիս շրջանակային լուծումներ տարբեր առանձին վերցրած խնդիրների: Այդ համատեքստում, մենք ունենք իրավիճակ, երբ Ռուսաստանի Դաշնություն այլ քաղաքացիներ չեն կարող գնալ: Երեկ և այսօր եղան որոշումներ, որ որոշ բաներ են փոխվում տարանցման առումով: Ինչպես է այս զարգացումը ընթանալու՝ դժվարանում եմ ասել: Բայց այս պահի դրությամբ Հայաստանի, որևէ օտարերկրյա քաղաքացի չի կարող մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Սա այսօրվա իրավիճակն է, որ բխում է այս արտակարգ վիճակից, մի իրավիճակից, որ արտասովոր է և բնականոն կյանքին չի համապատասխանում: Մենք այսօրվա դրությամբ նման իրավիճակի հետ գործ ունենք: Վաղը ինչպես կլինի, մյուս շաբաթ, մյուս ամիս ինչպես կլինի՝ դեռ չեմ կարող ասել: Բայց, ինչպես ասում եմ, յուրաքանչյուր երկիր առնչվում է այս խնդրին և հանդես է գալիս անմիջական իր թիրախային և իրավիճակային լուծումներով: Այժմ ունենք սա, և մեր հորդորն է, ինչպես որ արել ենք բազմաթիվ անգամ, մեր բոլոր քաղաքացիներին, շատ ուշադիր լինել այս հարցերում, որովհետև կարող է դա առնչվել իրավիճակների, որոնք բնականոնից դուրս են, և կարող են խնդիրներ առաջացնել մեր քաղաքացիների համար: Մենք բնականաբար միշտ աջակցող ենք և հարցերին փորձում ենք տալ լուծումներ, բայց բարդությունների կարող են ստեղծվել, որոնք պետք է հաշվի առնել, և սթափ, ճիշտ գնահատել իրավիճակը:
Անի Սամսոնյան: Շնորհակալություն պատասխանի համար: Իհարկե ես հասկանում եմ, որ այո, այս իրավիճակում յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է` որոշելու՝ ինչպես պետք է կանխարգելի համաճարակը: Բայց այս հարցը հնչեցնում եմ այն տրամաբանության շրջանակում, որ մենք ԵԱՏՄ միասնական տնտեսական տարածք ենք, և, բնականաբար, այս տարածքում նմանատիպ հարցերը պետք է ավելի շատ քննարկվեն և ավելի դյուրին լուծումներ ստանան, քան այն պետությունների հետ, ում հետ մենք միասնական տնտեսական տարածքում չենք: Այդ իսկ պատճառով, ինձ հետաքրքիր էր այն անորոշ իրավիճակը, որ մարդիկ չեն կարողանալու հատել սահմանը, որովհետև նրանք շտապում են աշխատանքի, որովհետև դա ևս սոցիալական խնդիր է, այդ անորոշությունը վերացնելու համար քայլեր ձեռնարկվում են, թե ոչ:
Զոհրաբ Մնացականյան: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արդեն ասաց, որ այսօր եղել է ԵԱՏՄ անդամ պետությունների փոխվարչապետների մակարդակով վիդեոքննարկում, շարունակական են լինելու այս աշխատանքները ԵԱՏՄ շրջանակներում, և հավանաբար նաև այլ շրջանակներում, վստահ եմ, որ այլ շրջանակներն էլ կօգտագործվեն. կա նաև ԱՊՀ շրջանակը: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ շրջանակին, ելնելով նրանից, որ իրավիճակը շատ արագ զարգացող է և նոր է, քննարկումները նույնպես նոր են: Շատ շնորհակալ եմ հարցի համար, և, բնականաբար, վստահ եմ, որ սա այսպես թե այնպես լինելու է օրակարգային հարց բոլոր անդամ պետությունների համար: Շնորհակալություն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից