ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ժողովրրդի ծառաները՝ հատուկ առանձնյակներ 03/26/2020 15:24 | Վերլուծություններ
Լսում եմ Ազգային Ժողովի նիստը, պատգամավորների բարձրացրած հարցերը, կառավարության անդամների և վարչապետի պատասխաններն ու մտածում, որ մեծ հաշվով փողոցից, այսպես ասած՝ ժողովրդի ծոցից իշխանության եկածներն էլ շատ կարճ ժամանակ անց սկսեցին չհասկանալ ժողովրդին: Ճիշտ ժողովրդական ասացվածքի հանգույն՝ «կուշտը սովածին չի հասկանա»:
Ինչ խոսք՝ ժողովուրդ ասվածը լայն ու տարողունակ հասկացություն է, այդ ժողովրդի մեջ մտնում են և՛ ոչ բարձր աշխատավարձ ունեցող ուսուցիչն ու դասախոսը, գրադարանավարն ու գիտաշխատողը, բուժանձնակազմը, որ այս օրերին հերոսության օրինակներ է ցույց տալիս, բնականաբար, ուսանողը, որ իր ուսման վարձի կարիքները հոգալու համար աշխատում է նաև, շինարարության վրա աշխատող բանվորն ու գյուղի պարզ աշխատավորը, վարորդները, սպասարկման ոլորտի աշխատողները, բանկերի, մասնավոր այլ ձեռնարկությունների աշխատակիցները, և այլն, և այլն: Իհարկե, նաև մեր պապիկ-տատիկները, մեր արդեն պատկառելի տարիք ունեցող ծնողները: Ինչ խոսք, երբ վարչապետը բոլորին, հատկապես տանը մնալու այս մեկ շաբաթվա ընթացքում խորհուրդ է տալիս օնլայն ծառայություններից օգտվել՝ «համ էլ կսովորեք տարբերակով,,՝ պիտի հասկանա՝ բոլորը չէ, որ կարող են այդ ծառայություններից օգտվել: Ընդ որում, պատճառը ոչ միայն սերնդային տարբերությունն է, այլ ուղղակի այն պարզ, շատ պարզ ճշմարտությունը, որ մեր կողքին ապրող մարդիկ կան, միայնակ ծերեր, որ ընդամենը թոշակի հույսին են: Եվ իրենց չնչին թոշակը, որ հեռու է նվազագույն սպառողական զամբյուղի պարունակությունն ապահովելուց, ի սկզբանե բաժանում են՝ այսքանը կոմունալ վարձերի, այսքանը հաց ու պանրի, ձեթի ու մի քիչ բրնձի, սպիտակաձավարի կամ մակարոնի և այդ մարդկանց համար 10-20 դրամ ավել-պակասն էլ զգացնել է տալիս: Այսինքն, օնլայն պատվերների մասին խորհուրդներն այդ լսարանի համար չեն: Հաստատ:
Գանք արտակարգ դրությամբ պայմանավորված տուգանքներին, որոնք 100 հազար դրամից են սկսվում: Երեկ ողջ օրը ֆեյսբուքում քննարկվում էր մի տաքսու վարորդի հետ կատարվածը, որը մի քանի դրամ աշխատելու համար փողոց է դուրս եկել, բայց քանի որ առանց համապատասխան թղթի է եղել, մարդուն փողոց դուրս գալու համար 100 000-250 000 դրամ տուգանել են: Մի կողմից այսօր մինչև ժամը 18.00-ն տուգանելու հարց չպետք է լիներ, մյուս կողմից՝ հաջորդ խնդիրը՝ տաքսու վարորդն իր ապրուստը վաստակում է այդ ծառայությունը մարդկանց մատուցելով, այսինքն, թեկուզ մեկ շաբաթ աշխատանքից զրկվելն իր համար ճակատագրական է: Դեռ մի բան էլ՝ տուգանք է վաստակում: Սրանք հարցեր են, որոնց լուծումը պիտի կառավարությունը տա, իսկ որքանո՞վ է կառավարությունը պատրաստ քաղաքացիների՝ այս մեկ շաբաթյա ընթացքի ու արտակարգ դրությամբ պայմանավորված պարապուրդը փոխհատուցել: Իմ տպավորությամբ շատ անպատրաստ է:
Ընդ որում, ոչ միայն անպատրաստ է, այլև շատ հստակ բաժանարար գծեր է գծում արդեն:
Ասենք, մեկն ինձ կբացատրի՞, թե կառավարության անդամներն ու պատգամավորներն ինչու՞ դիմակ ու ձեռնոցներ չեն կրում: Ամեն Աստծո օր լուր ենք առնում այս կամ այն երկրի նախագահի կան վարչապետի, նախարարների կորոնավիրուսով վարակվածության մասին, վիրուսը չի խնայում նույնիսկ արքայական դինաստիաներին, իրենք ի՞նչ երաշխիք ունեն, որ վարակակիր չեն, ի հավելումն, խորհրդարանում տասնյակներով, եթե չասենք՝ հարյուր, նստած չե՞ն մտածում, որ մի նոր օջախ կարող են լինել: Թե՞ իրենք անտիվիրուս են ստացել և վախ չունեն:
Եվ ընդհանրապես, որքանո՞վ է ճիշտ, որ տանը մնալու պայմանը չվերաբերվեց նաև պատգամավորներին: Թե՞ ժողովրդի ծառաները որպես հատուկ «առանձնյակ» ժողովրդից պիտի զանազանվեն՝ հերոսություն որպես դիտարկելով ԱԺ դահլիճում իրենց հավաքվելը: Ըստ իս, տնից էլ ոչ պակաս կարելի էր աշխատել՝ կապի մեջ լինելով ժողովրդի հետ: Չէ՞ որ նրանք բոլորն ակտիվ ֆեյսբուքահայեր են և հեռավար կառավարմամբ էլ կարող են բարձրացնել ժողովրդին հուզող հարցերը:
Հեղինակ՝ Ա.Ե.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ