ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե երեխայի ժամանակի մի մասն այժմ հատկացվում է դասերին և կրճատվում է համակարգչային խաղերի ժամանակը, ապա վատ չէ. հոգեբան 03/26/2020 20:28 | ԼՐԱՀՈՍ
Քանի որ այժմ իսկապես արտակարգ պայմաններում ենք ապրում, կրթական գործընթացը չկանգնեցնելու միակ ճանապարհը դա հեռավար կրթությունն է, որն ինչ-որ իմաստով փրկություն է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Հոգեբանը դրական է գնահատում ստեղծված իրավիճակի նմանատիպ լուծումը: Կարինե Նալչաջյանը համաձայն է, որ կա մտահոգություն այն առումով, որ այսկերպ երեխաներն ավելի կախվածություն կունենան համակարգչից, համացանցից, սակայն նշում է մինչ այս էլ այդ խնդիրը եղել է և միշտ էլ կշարունակի լինել. «Եթե օբյեկտիվ նայենք, մեր երեխաները, միևնույն է, էկրանի մոտ շատ են ժամանակ անցկացնում: Նրանք անընդհատ իրենց հեռախոսների մեջ են, մուլտֆիլմեր են նայում, խաղեր են խաղում: Իսկ հիմա, եթե ժամանակի մի մասը հատկացվում է դասերին, կրճատվում է խաղերի և մուլտերի ժամանակը, ապա վատ չէ»,-նկատեց հոգեբանը:
Վերջինիս կարծիքով 21-րդ դարի քաղաքակրթությունն ինչ-որ առումով էկրանային է, ինչը վատ է, սակայն այս դեպքում հոգեբանը գտնում է պետք չէ ուռճացնել վտանգները: Հակառակը լավ է, որ գտնվել է այս ձևը և երեխաների կրթական պրոցեսը կանգ չի առել:
Հարցին արդյոք հեռավար կրթությունից հետո դպրոցական կյանքին վերադառնալուն ընտելանալը դժվար չի լինի, Կարինե Նալչաջյանը նկատեց ցանկացած փոփոխություն և անցում իր մեջ որոշակի սթրեսային, փոքր կամ մեծ ճգնաժամային պահեր է պարունակում. «Օրինակ հիմա, երբ անցնում են այս հեռավար ձևին, սա էլ է որոշակի սթրեսային վիճակ: Նոր է, անսովոր, անգամ ուսուցիչների և դասախոսների համար է այդպես: Ինչ-որ նոր բանի անցումն ադապտացիայի գործընթաց է պահանջում: Եթե նորից անցնենք բնականոն կրթական պրոցեսին, գուցե մի փոքր անսովորություն լինի, որովհետև մարդկային հոգեկանն իներցիայի հատկանիշն ունի: Այնպես որ սկզբում գուցե մի թեթև անսովորություն լինի, բայց շատ արագ հունի մեջ կմտնեն»,-ասաց հոգեբանը:
Կարինե Նալչաջյանի կարծիքով հեռավար պրոցեսից արդյունավետ ինչ-որ տարրեր կարող ենք կիրառել նաև հետագայում մեր կրթական գործընթացի մեջ:
Դիտարկմանը, որ մի շարք երկրներ, այդ թվում Գերմանիան, ԱՄՆ-ն, դպրոցականների տնայինները թղթային տարբերակով են ուղարկում, հոգեբանն ասաց. «Օրինակ իմ թոռնիկի պարագայում շատ առաջադրանքներ նա գրում է հենց տետրի մեջ, այնուհետև մայրը նկարում և ուղարկում է ուսուցչուհուն: Այնպես որ երեխան գրիչի հմտություններից լրիվ չի զրկվում: Նա նստած գրում է»,-ասաց հոգեբանը: Նա ընդգծեց անգամ ուսանողներն են ոգևորված այս տարբերակից. «Կարելի էր մտածել, որ ուսանողները կխուսափեն և նրանց համար հարմար առիթ կլինի, որ դասերին չմասնակցեն, բայց տեսնում եմ, որ ուսանողների ճնշող մեծամասնությունը դրական դիրքորոշում ունի այս առումով»,-հավելեց Կարինե Նալչաջյանը:
Վերջինս վստահեցրեց, որ մինչ այս էլ կար համակարգչից կախումը, ընդ որում դա ավելի շատ ժամանցային բնույթ էր կրում, իսկ այժմ ավելի օգտակար և արդյունավետ նպատակ ունի: Դե իսկ համացանցից կախվածության գլոբալ խնդիրն էլ կա և, ըստ հոգեբանի, կշարունակի լինել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից