ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փոխանակ վճռական քայլեր ձեռնարկի եւ կանխի վարակը, կառավարությունը հետեւում է վարակին.Արթուր Խաչատրյանն առաջարկում է կանգնեցնել հասարակական տրանսպորտի աշխատանքը 03/26/2020 20:14 | ԼՐԱՀՈՍ
«Կառավարությունը հապաղում է վճռական քայլերից, փոխանակ վճռական քայլեր ձեռնարկի եւ կանխի վարակը, կառավարությունը հետեւում է վարակին, այսինքն, փորձում են վերացնել հետեւանքները»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի հետեւանքով երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին ու այդ ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերին:
«Մենք դեռ երկուշաբթի օրը համապարփակ, մեծ փաթեթ ներկայացրեցինք կառավարությանը՝ նշելով այն քայլերը, թե ինչ պետք է անել, որպեսզի համավարակը վերանա: Մեր առաջարկած քայլերի մեծամասնությունը կառավարությունը մաս-մաս սկսում է կիրառել, բայց դրանք պետք է արվեն բոլորը միասին, որպեսզի արդյունք ունենան: Մենք հենց երկուշաբթի ասել էինք, որ պետք է ամբողջ բանակը բերել զորանոցային ռեժիմի, որպեսզի վարակը չներթափանցի բանակ: Արդեն այսօր 3 վարակված ունենք եւ ընդամենը այդ մեկ զորանոցն են փակել: Բանակը փակեք»,-ասաց Արթուր Խաչատրյանը:
Նրա խոսքով, թեեւ ուշացումով, կառավարությունը, այդուհանդերձ սահմանափակեց բացի կենսական նշանակության , մյուս օբյեկտների գործունեությունը, քաղաքացիների տեղաշարժի հետ կապված սահմանափակում մտցրեց, որի կիրառումը սակայն շատ խնդրահարույց է: «Չես կարող արգելել մարդկանց տեղաշարժը, եթե հասարակական տրանսպորտը գործում է, պետք է կանգնեցնել հասարակական տրանսպորտը, խիստ որոշակի ուղերձներ հղել, որոնք վերահսկելի են եւ սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ են իրականացվում»,-կարեւորեց Արթուր Խաչատրյանը:
Այն ձեռնարկությունների աշխատակիցների տեղաշարժը, որոնք աշխատում են, ըստ Խաչատրյանի, պետք է ապահովեն կամ գործատուն կամ պետությունը, որովհետեւ հասարակական տրանսպորտի աշխատելու պայմաններում վիրուսի տարածումը կանխել հնարավոր չի լինելու:
Ինչ վերաբերում է կառավարության տնտեսական քայլերին, որոնք ուղղված են վիրուսի տնտեսական հետեւանքների վերացմանը, Արթուր Խաչատրյանն ասաց. «Նախ, հնարավոր չէ խոսել հետեւանքների վերացման մասին, քանի որ հետեւանքների մասին որեւէ պատկերացում չկա՝ որքա՞ն է տեւելու համավարակը, ի՞նչ խորությամբ է ընթանալու, աշխարհում ինչպե՞ս կզարգանա: Քանի դեռ այդ պատկերացումը չկա, կարող ենք խոսել միայն հետեւանքները վերացնելու մասին»:
Հիշեցնենք, որ այսօր կառավարությունը 5 փաթեթ է ընդունել, որոնք ուղղված են կորոնավիրուսի ստեղծած տնտեսական խնդիրները հաղթահարելուն: Որոշումներից մեկով , օրինակ, կառավարությունը 100 հազար դրամի չափով միանվագ դրամական օգնություն ցույց կտա այն քաղաքացիներին, որոնք ունեն անչափահաս երեխա եւ կորցրել են աշխատանքը մարտի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում:
«Մարդիկ գուցե աշխատանքը չեն կորցրել, փաստացի աշխատում են, բայց հարկադիր պարապուրդի վիճակում են: Նաեւ այդ քաղաքացիների մասին պետք է մտածել»,-նշում է Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ առաջին հերթին կառավարությունը պետք է աջակցի փոքր ու միջին բիզնեսին, որովհետեւ խոշոր ձեռնարկություններն այսպես ասած, «ամրության խնայողությունն» ունեն:
Ինչ վերաբերում է վարկային միջոցներով բիզնեսին աջակցելու կառավարության մոտեցմանը, Արթուր Խաչատրյանն ասաց. «Եթե ասում ես՝ բիզնեսին փող եմ տալիս, դու ակտիվություն ես խրախուսում: Մի կողմից չես կարող ասել՝ մնացեք տանը, մյուս կողմից՝ ակտիվություն բերել: ՓՄՁ-ին վարկ եք տալիս, ասում եք՝ գնացեք, հումք բերեք, բայց հումքը բերի, ի՞նչ անի, եթե բիզնեսը չի աշխատում կամ փող են տալիս եւ ասում են՝ հարկերը վճարեք, գուցե միանգամից հարկե՞րը զեղչեն»:
Իրավիճակի հաղթահարումը, Արթուր Խաչատրյանի համոզմամբ, հնարավոր է միայն պատճառահետեւանքային կապերը հաշվի առնելով.«Պատճառահետեւանքային կապերը խախտվել են , այս ճգնաժամի յուրօրինակությունը վիրուսն է, ճգնաժամը պայմանավորված չէ , օրինակ, պահանջարկի ակնկմամբ, պետք է նախ ապահովել բնակչության անվտանգությունն ու առողջությունը, կոնսերվացնել բիզնեսը, դրանից հետո միայն շուկա փող լցնել: Դա կարող է լինել վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը, պարտադիր պահուստի տոկոսի նվազեցումը, ԿԲ-ն կարող է մտնել շուկա եւ ակտիվներ գնել, փող լցնել շուկա, պետության հարկաբյուջետային քաղաքականությունը կարող է լինել էքսպանսիոնիստական եւ այլն»:
Արթուր Խաչատրյանը դրական քայլ է համարում գյուղատնտեսության ոլորտում վարկերի զրոյացման նախաձեռնությունը, սակայն շեշտում է՝ գումարը պետք է ընտրողաբար տրամադրվի, օրինակ, նախ՝ հաց արտադրողին, ապա ՝ վարդակակաչ:
«Ռուսաստանը հացահատիկի արտահանումը արգելել է , մենք չգիտենք վաղն ինչ իրավիճակ է լինելու աշխարհում»,-նկատում է Արթուր Խաչատրյանը՝ շեշտելով, որ որեւէ մեկը չգիտի, թե այս իրավիճակը որքան կշարունակվի եւ եթե կորոնավիրուսով կրկնավարակման դեպքեր լինեն, իրավիճակն ավելի կբարդանա, ուստի պետական ռեսուրսները պետք է խնայողաբանար օգտագործել եւ կենտրոնացնել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ