Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

ՀՀ ԱԳ նախարարի պատասխաններն ԱԺ պատգամավորների հարցերին Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում 03/26/2020   12:32  |  ԼՐԱՀՈՍ

Միքայել Զոլյան. Իմ հարցը վերաբերում է կորոնավիրուսի դեմ միջազգային պայքարին, բայց մինչ այդ ես՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իմ գործընկերների անունից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև դիվանագետներին, ովքեր վերջին օրերին արտակարգ իրավիճակում են աշխատել, որպեսզի օտար երկրներում հայտնված մեր քաղաքացիները կարողանան վերադառնալ տուն: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում առողջապահության ոլորտի մասնագետներին և մնացած բոլորին՝ չմոռանալով մեր դիվանագետներին:

Ես հասկանում եմ, որ համաճարակն ամբողջ աշխարհում է, այդ թվում ամենազարգացած պետություններում: Շատ պետություններ կան, որ մեզանից ավելի վատ վիճակում են: Այնուամենայնիվ, ի՞նչ է արվում՝ միավորելու համար պետությունների ջանքերը, հատկապես, որ մենք մի շարք ինտեգրացիոն, անվտանգային կազմակերպությունների անդամ ենք, ինչպես նաև կան պետություններ, որոնք արդեն  հաղթահարել են կորոնավիրուսի պիկը, օրինակ Չինաստանը, և այլ երկրների հետ կիսվում են թե՛ իրենց փորձով, թե՛ նաև ինչ-որ օգնություն են տրամադրում: Սրա վերաբերյալ ի՞նչ զարգացումներ կան, և իրավիճակի օբյեկտիվ գնահատականը. եթե այստեղից ակնկալիքներ չկան, իմանանք և հասկանանք, որ հույսը մեր ուժերի վրա պետք է դնենք:

Զոհրաբ Մնացականյան. Շատ շնորհակալ եմ հարցի համար, պարո՛ն Զոլյան: Ձեր հարցն իրապես այն ժամանակ է հնչում, երբ բավական դինամիկ զարգացումներ են տեղի ունենում: Այս առաջին փուլում արտաքին գերատեսչության աշխատանքը գրեթե ամբողջովին օպերատիվ էր. այսինքն՝ կային խնդիրներ, որոնք անմիջապես բխում էին և անմիջական լուծում պահանջում՝ կապված, առաջին հերթին, մեր քաղաքացիների հետ, և հիմնական ռեսուրսն ուղղված էր հենց այդ հարցերին:

Երկրորդը վերաբերում է այն պահանջների համակարգմանը, որոնք անհրաժեշտ են մեզ համար կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում: Մենք այժմ գտնվում ենք այն փուլում, երբ  փորձում ենք այդ ամենն ավելի համակարգված ձևով դիտարկել, թե որ երկրների, որ հատվածների և կազմակերպությունների հետ մենք կարող ենք աշխատել:

Կա առանձին խնդիրների լուծման ձև, և մենք մշտապես աշխատում ենք այդ հարցերի շուրջ առողջապահության նախարարության հետ, որն էլ անմիջապես իր ռեսուրսը օգտագործելով՝ աշխատում է իր գործընկերների հետ տարբեր երկրներում կամ կազմակերպություններում, կամ մասնավոր ընկերությունների հետ, որպեսզի անմիջական պահանջները  բավարարի:

Մեզ համար նաև շատ էական է տեսնել, թե  որքանով կարող ենք ավելի համակարգված ձևով դա անել: Այժմ գտնվում ենք այդ փուլում:

Եվ երրորդը, բնականաբար, անմիջապես արտաքին քաղաքականության հարցերն են, որոնք իրականում այսօր բավական քաոսային են, որովհետև բոլորի համար առաջին թիրախը կորոնավիրուսի դեմ իր երկրի սահմաններում պայքարելն է: Սա վերաբերում է բոլորին, այդ թվում և մեզ:

Այս երեք հատվածների մեջ ենք մենք ձևավորում մեր արտաքին քաղաքականությունը:

Ինչպես ասացի, ամենամեծ ռեսուրսը տրվեց հիմնականում քաղաքացիներին վերաբերող օպերատիվ աշխատանքներին, մյուս երկուսը նոր փուլի մեջ են:

Միքայել Զոլյան. Շնորհակալություն, նաև ուզում եմ կոչ անել, որ եթե պետք լինեն խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները, դիմեք մեզ, եթե կարող ենք օգտակար լինել ինչ-որ բանով, մենք ևս կմասնակցենք: Մեր գործընկերներն այժմ իրականացնում են մի շարք աշխատանքներ, օգնության աջակցության առաջարկներ են գալիս: Եվ նաև այն դադարը, որ այսօր տեղի է ունենում միջազգային հարաբերություններում և ամբողջ աշխարհում, գուցե օգտագործենք ռազմավարական պլանավորման, ինքնահայեցողության և վերլուծություններ անելու համար:

Զոհրաբ Մնացականյան. Առաջին հերթին, շատ շնորհակալ եմ մեր դիվանագետներին ուղղված Ձեր խոսքերի համար: Ինչ վերաբերում է Ձեր բարձրացրած հարցին, դա այսօրվա աշխատանքի հենց երրորդ ուղղությունն է: Իրականում գաղափարները շատ են, շատ էական է գնահատման փուլը, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում, ինչպես է աշխարհն արձագանքում այս ամենին, և ինչպես ենք մենք դիրքավորվում այս ամենի մեջ: Սա երրորդ փուլն է, որտեղ մեր համագործակցությունը և երկխոսությունը շատ մեծ նշանակություն ունեն: Շնորհակալություն:

Անի Սամսոնյան: Հարգելի կառավարություն, ակնհայտ է, որ մենք այսօր խնդիր ունենք ոչ միան ՀՀ այն քաղաքացիների հետ կապված, ովքեր աշխատում և գործունեություն են ծավալում Հայաստանի Հանրապետությունում, այլ նաև գնում են արտագնա աշխատանքի, հատկապես Ռուսաստանի Դաշնություն: Քանի որ այս հարցը շատ է մտահոգում այն մարդկանց, ովքեր չեն հասցրել գնալ Ռուսաստանի Դաշնություն և հայտնվել են խնդրի առջև, իմ հարցն այսպիսին է. կա՞ն Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններ առ այն, որ Հայաստանի Հանրապետության այդ քաղաքացիների համար սահմանը բաց լինի, հաշվի առնելով այն, որ մարտի 16-ից Ռուսաստանի Դաշնությունը սահմանները փակել է բոլորի համար: Շնորհակալություն:

Զոհրաբ Մնացականյան: Շնորհակալություն, տիկին Սամսոնյան: Այդ պահի դրությամբ մենք բոլորս ունենք այս արտակարգ իրավիճակը բոլոր տեղերում: Այսօրվա դրությամբ յուրաքանչյուր երկիր իր գնահատման հիման վրա տալիս է լուծումներ, ինչպես որ մենք ենք տալիս շրջանակային լուծումներ տարբեր առանձին վերցրած խնդիրների: Այդ համատեքստում, մենք ունենք իրավիճակ, երբ Ռուսաստանի Դաշնություն այլ քաղաքացիներ չեն կարող գնալ: Երեկ և այսօր եղան որոշումներ, որ որոշ բաներ են փոխվում տարանցման առումով: Ինչպես է այս զարգացումը ընթանալու՝ դժվարանում եմ ասել: Բայց այս պահի դրությամբ Հայաստանի, որևէ օտարերկրյա քաղաքացի չի կարող մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Սա այսօրվա իրավիճակն է, որ բխում է այս արտակարգ վիճակից, մի իրավիճակից, որ արտասովոր է և բնականոն կյանքին չի համապատասխանում: Մենք այսօրվա դրությամբ նման իրավիճակի հետ գործ ունենք: Վաղը ինչպես կլինի, մյուս շաբաթ, մյուս ամիս ինչպես կլինի՝ դեռ չեմ կարող ասել: Բայց, ինչպես ասում եմ, յուրաքանչյուր երկիր առնչվում է այս խնդրին և հանդես է գալիս անմիջական իր թիրախային և իրավիճակային լուծումներով: Այժմ ունենք սա, և մեր հորդորն է, ինչպես որ արել ենք բազմաթիվ անգամ, մեր բոլոր քաղաքացիներին, շատ ուշադիր լինել այս հարցերում, որովհետև կարող է դա առնչվել իրավիճակների, որոնք բնականոնից դուրս են, և կարող են խնդիրներ առաջացնել մեր քաղաքացիների համար: Մենք բնականաբար միշտ աջակցող ենք և հարցերին փորձում ենք տալ լուծումներ, բայց բարդությունների կարող են ստեղծվել, որոնք պետք է հաշվի առնել, և սթափ, ճիշտ գնահատել իրավիճակը:

Անի Սամսոնյան: Շնորհակալություն պատասխանի համար: Իհարկե ես հասկանում եմ, որ այո, այս իրավիճակում յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է` որոշելու՝  ինչպես պետք է կանխարգելի համաճարակը: Բայց այս հարցը հնչեցնում եմ այն տրամաբանության շրջանակում, որ մենք ԵԱՏՄ միասնական տնտեսական տարածք ենք, և, բնականաբար, այս տարածքում նմանատիպ հարցերը պետք է ավելի շատ քննարկվեն և ավելի դյուրին լուծումներ ստանան, քան այն պետությունների հետ, ում հետ մենք միասնական տնտեսական տարածքում չենք: Այդ իսկ պատճառով, ինձ հետաքրքիր էր այն անորոշ իրավիճակը, որ մարդիկ չեն կարողանալու հատել սահմանը, որովհետև նրանք շտապում են աշխատանքի, որովհետև դա ևս սոցիալական խնդիր է, այդ անորոշությունը վերացնելու համար քայլեր ձեռնարկվում են, թե ոչ:

Զոհրաբ Մնացականյան: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արդեն ասաց, որ այսօր եղել է ԵԱՏՄ անդամ պետությունների փոխվարչապետների մակարդակով վիդեոքննարկում, շարունակական են լինելու այս աշխատանքները ԵԱՏՄ շրջանակներում, և հավանաբար նաև այլ շրջանակներում, վստահ եմ, որ այլ շրջանակներն էլ կօգտագործվեն. կա նաև ԱՊՀ շրջանակը: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ շրջանակին, ելնելով նրանից, որ իրավիճակը շատ արագ զարգացող է և նոր է, քննարկումները նույնպես նոր են: Շատ շնորհակալ եմ հարցի համար, և, բնականաբար, վստահ եմ, որ սա այսպես թե այնպես լինելու է օրակարգային հարց բոլոր անդամ պետությունների համար: Շնորհակալություն: 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:52 25/03/2020  |  ԼՐԱՀՈՍՁեր հարցերից տպավորություն է ստեղծվում, որ ամբողջ աշխարհը քեֆ է անում, իսկ կորոնավիրուսը մտել է Հայաստան ու ազնիվ մեր ցեղը կորչելու է զուր տեղը․ Փաշինյան
19:26 25/03/2020  |  ԼՐԱՀՈՍՀո՞ չենք պատրաստվում 6 ամիս քաղաքացիներին փակել, ասել՝ դուրս չգաք. Նիկոլ Փաշինյան
15:10 25/03/2020  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ
19:14 20/03/2020  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանը Նովրուզի առթիվ շնորհավորել է Իրանի ժողովրդին
17:28 16/03/2020  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանն առաջարկեց ՀՀ մուտքի տոտալ արգելք, Արսեն Թորոսյանը համաձայն չէ
16:35 16/03/2020  |  ԿորոնավիրուսԱԳՆ-ն առաջարկում է արգելել բոլոր օտարերկրացիների մուտքը Հայաստան
17:42 28/02/2020  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին
17:02 28/02/2020  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանի հանդիպումը Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ
19:25 26/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքիի հետ
17:25 26/02/2020  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կուբայի ԱԳ նախարար Բրունո Էդուարդո Ռոդրիգես Պարիլլայի հետ

Արխիվ

[]