ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկեք՝ Հայաստանի բոլոր քաղաքացիներին 10 հազար դոլար բաժանեք․ Փաշինյան 03/25/2020 19:20 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձել է վարկային արձակուրդի թեմային։
ԱԺ անկուսակցական պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը վարչապետին առաջարկել է, որ վարկերի հետ կապված հստակ որոշում լինի, ապա ավելացրել, որ ինքը պատրաստվում է վարկային արձակուրդի հետ կապված օրինագիծ դնել շրջանառության մեջ։
Վարչապետը պատասխանել է, որ ինքը վարկային արձակուրդին դեմ է, ապա ավելացրել, որ կարող է վարկառուն անպատասխանատու գործընկեր է ու այս ընթացքում իր պարտավորությունները հավուր պատշաճի չի կատարել։
«Ասենք բնականոն աշխատող, դիմակ կամ ալկոգել վաճառող մարդկանց ինչու՞ պետք է վարկային արձակուրդ տանք։ Բարեհաջող առևտուր իրականացնող անձանց ինչու՞ պետք է արձակուրդ տանք։ Խնդիրներ ունեցող մարդկանց համար մենք այսօր աջակցության 5 փաթեթ ենք պատրաստել, մյուս շաբաթ էլի փաթեթներ կլինեն»,-ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով, շատ հեշտ է ասել, որ եկեք հարկերից, վարկերից ազատենք մարդկանց, սնունդ բաժանենք, կոմունալ վարձերը չվերցնենք․ «Այդ լու՞րջ եք ասում, հո տենց ասելով չէ, այդ խոսքի արժեքին էլ պետք է հետևել։ Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկեք Հայաստանի բոլոր քաղաքացիներին 10 հազար դոլար բաժանեք՝ ոմանց ունեցվածքը բռնագրավելու միջոցով։ Եկեք, առաջարկում եմ, բոլոր քաղաքացիներին 10 հազար դոլար բաժանենք, անխտիր, առաջին հերթին քաղաքական գործիչների ունեցվածքը բռնագրավելու արդյունքում։ Դուք նախաձեռնեք, կոնսենսուս ձևավորենք․․․»։
Փաշինյանն ընդգծեց՝ տպավորություն է, թե պատգամավորները գումար են ուզում բաժանել, Կառավարությունն էլ թույլ չի տալիս․ «Գնացեք ձեր շրջապատի հարստությունը բաժանեք մարդկանց, հերիք է, հա՛»։
Տիգրան Ուլիխանյանը հարցրեց, թե արդյոք Փաշինյանն իր կողմից անհարգալից վերաբերմունք է նկատել․ «Ձեռք եք առնումը ո՞րն է, յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի իր միտքն արտահայտել, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, մտահոգություն արտահայտել։ Ասում եմ միասին աշխատենք, 550․000 սպառողական վարկ վերցրած մարդ կա, այդ մարդիկ լեն օրվանից չեն վարկ վերցնում։ Ես Ձեզ ասում եմ խնդիր կա, Դուք չեք ուզում իմ մեկնած աջակցության ձեռքը սեղմեք, ինձ ուրիշ բաներ եք պատմում։ Դուք էիք մինչ հեղափոխությունն ասում բռնագրավենք բոլորի գույքը, կոպեկ առ կոպեկ հետ բերենք․․․Ձեր ասած անպատասխանատու վարկառուն 3 ամիս հետո գնալու է մուծի գումարը, ոչինչ, թող 3 ամիս էլ անպատասխանատու լինի, բա ֆորսմաժոր է, ճնգնաժամ է»։
Փաշինյանն ասաց, որ ինքը 2012թ-ից Ազգային ժողովի պատգամավոր է և իրենց տանն ամեն ինչ գնել են սպառողական վարկերով․ «Մի հատ կարո՞ղ եք բացատրել, ինձ ինչու՞ պետք է հարկային արձակուրդ տային ֆորսմաժորի բերումով։ Այստեղ լիքը մարդ հաստատ սպառողական վարկով բան ունի գնած, սակայն աշխատավարձ նորմալ ստանում են, կարո՞ղ եք բացատրել իրենց ինչու արձակուրդ տանք»։
Անդրադառնալով գումարները վերադարձնելու վերաբերյալ Ուլիխանյանի դիտարկմանը՝ վարչապետն ասաց․ «Այո, կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու և Սահմանադրական հանրաքվեն նրա համար ենք դրել, որ մաֆիոզներն իրենց մաֆիաները մաֆիոզ կառույցներով ու մաֆիոզ իրավաբաններով չպաշտպանեն։ Կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու, այդ թվում այն տեղերից, որտեղից մտածում եք չենք հասցնի ու չենք բերի։ Որ բերենք վարկառուներին անպայման այդ գումարներից միջոցներ կտրամադրենք»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ