ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստահավաք խումբը անորոշություններ է արձանագրել պարետի վերջին որոշումներում 03/25/2020 18:50 | Կորոնավիրուս
«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբն ուսումնասիրել է Պարետի կողմից ընդունված վերջին որոշումները, որոնցով սահմանափակումներ են մտցվել տնտեսական գործունեության նկատմամբ և անձանց տեղաշարժի իրավունքում։ Այս մասին նշված է խմբի հայտարարության մեջ։
«Արտակարգ դրության շրջանակներում ընդունված վերոհիշյալ որոշումները փաստահավաք խումբը համարում է անհրաժեշտ գործողություններ։
Միևնույն ժամանակ, որոշումների ուսումնասիրությունները և վերլուծությունը ցույց են տալիս, որ դրանցում առկա են անորոշություններ, թերություններ և հակասություններ, որն էլ հանրության և տնտեսվարողների, ինչպես նաև առանձին գործունեությամբ զբաղվող անձանց ու կազմակերպությունների մոտ առաջացնում են դժգոհություներ։
Նշված խնդիրները վերացնելու, ընդունված որոշումների օբյեկտիվությունը, կանխատեսելիությունն ու արդարացիությունն ապահովելու նպատակով Փաստահավաք խումբը մասնագիտական և փորձագիտական աջակցության պատրաստակամություն է հայտնում պարետատանն ու կառավարությանը։
Այդ նպատակով կոչ ենք անում հանրությանը և մասնագիտական շրջանակներին մեզ ուղարկել այն բոլոր տեղեկությունները, փաստերն ու հանգամանքները, որոնց վերաբերյալ անհրաժեշտ եք համարում լրացուցիչ պարզաբանումներ տալը։
Փաստահավաք խմբի կողմից իրականացված ուսումնասիրությունների հիման վրա ներկայացնում ենք հրատապ լուծում պահանջող խնդիրներ.
1․Տնտեսվարողների գործունեության տեսակների թույլատրումն ըստ ՏԳՏ դասակարգիչների կարող է առաջացնել անորոշություններ և չարդարացված սահմանափակումներ այն պատճառով, որ տարբեր առևտրային ընկերություններ գրանցման պահին իրավասու մարմիններում գրանցվելիս հայտնել են ՏԳՏ դասակարգիչ, սակայն օբյեկտիվ պատճառներով այժմ փաստացի իրականացնում են միանգամայն այլ գործունեություն, որն էլ կարող է իրավական ձևական պատճառներով հանգեցնել կոնկրետ ընկերության գործունեության չարդարացված դադարեցման․ օրինակ՝ օճառի և մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցների, օծանելիքի ևկոսմետիկական միջոցների արտադրությունը թույլատրված է, սակայն ներկայումս դրանով զբաղվող ընկերությունները գրանցման պահին որպես գործունեության տեսակ գրանցել են այլ ծառայությունների համար նախատեսված ՏԳՏ դասակարգիչ, որի գործունեությունն արգելված է։
2․ Թիվ 14 որոշման 1-ին մասի 2-րդ կետով թույլատրվում է այն տնտեսվարողների գործունեությունը, որոնք իրենց աշխատանքները կազմակերպում են բացառապես հեռավար/առցանց եղանակով։ Այս առնչությամբ բազմաթիվ տնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություններում կան անորոշություններ, քանի որ վերջիններիս համար հստակ չէ, թե «բացառապես» եզրույթով կոնկրետ ինչիպիսի կանոն է սահմանվել, օրինակ՝ հաճախորդների հետ աշխատանքները (սպասարկումը կամ առևտուրը) պետք է լինի բացառապես առցանց եղանակով, թե այդ ընկերության աշխատակիցների միջև աշխատանքների կազմակերպումը պետք է լինի բացառապես հեռավար, թե՝ երկուսը միասին։
3․Առաքման ծառայություն ունեցող ընկերությունների առաքիչներն արդյոք պետք է լրացնեն տեղաշարժի թերթիկ, եթե այո, ապա արդյոք յուրաքանչյուր պատվերի դեպքում պետք է լրացնել առանձին թերթիկ։
4․Ոչ առեւտրային կազմակերպությունների գործունեությունն արգելված չէ։ Ազատ տեղաշարժի սահմանափակման և ինքնամեկուսացման կանոնների հաշվառմամբ արդյոք ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողները կարող են գնալ աշխատանքի։ Եթե ոչ, ապա արդյոք հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ոչ առևտրային կազմակերպությունները, պայմանավորված կոնկրետ գործունեությամբ կամ առաքելությամբ, ինչպես նաև կանոնադրական նպատակներից ելնելով, ունեն պայմանագրային և ֆինանսական պարտականություններ, որոնց չկատարելը կարող է առաջացնել պատասխանատվություն։
5. Արդյոք կարող են ծնողներն անչափահաս երեխաների հետ միաժամանակ դուրս գալ ֆիզիկական վարժություններ կատարելու։
6. Ինչպե՞ս պետք է փաստաբաններն աշխատեն տեղաշարժման թերթիկով, եթե վերջիններիս գործունեության առանձնահատկություններով պայմանավորված կարող են այցելել այնպիսի վայրեր, որոնց վերաբերյալ տեղեկությունները հանդիսանում են փաստաբանական գաղտնիք։
7. Արգելելով որոշ ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեությունը՝ վտանգի տակ է դրվել թույլատրված ընկերությունների գործունեությունն․ օրինակ՝ թույլատրված՝ Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի մեծածախ առևտուր իրականացնող ընկերությունն իր գործունեությունն ապահովելու նպատակով օգտվում է իրավաբանական և հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունների ծառայություններից, որոնց գործունեությունը դադարեցված է, ինչը նշանակում է, որ թույլատրված ընկերությունը չի կարողանա գործել լիարժեք։
8․Արգելված տնտեսվարողներից շատերն ունեն սեփական կամ վարձակալությամբ շենքեր, շինություններ և պահպանման ենթակա այլ գույք։ Արգելելով անձանց տեղաշարժը՝ մասնավորապես այդպիսի ընկերությունների աշխատողների, փաստացի վտանգի տակ է դրվում նշված շենքերի, շինությունների և պահպանություն պահանջող այլ գույքը։
Ներկայացված խնդիրները համարում ենք ամենահրատապներից և դրանց հրատապ լուծումը համարում ենք անհրաժեշտություն։ Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը մասնագիտական և փորձագիտական շրջանակներում աշխատելու պարետատան և կառավարության հետ։
Հիշեցնենք, որ «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի հետ կարող եք կապ հաստատել 043 20 52 63 հեռախոսահամարով կամ [email protected] էլ. հասցեի միջոցով»,- հայտնում են խմբից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ