ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խորհրդարանը քննարկում է գրավը որպես ինքնուրույն խափանման միջոց սահմանելու օրենսդրական նախաձեռնությունը 03/25/2020 15:39 | Քաղաքական
Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ ՀԻմնական զեկուցողն Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է։
Այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է իրավակիրառ պրակտիկայում երկար ժամանակ քննարկված հարցից, այն է՝ գրավը որպես կալանքին այլընտրանքային խափանման միջոց բացառելը,- նախագիծը ներկայացնելիս ասաց Բադասյանը՝ նշելով, որ նաեւ ՍԴ-ն է իր վերջին որոշումներից մեկում անդրադարձել այս խնդրին։
Նա նշեց, որ հիմնական գաղափարն այն է, որ գրավը լինի առանձին խափանման միջոց և պրակտիկայում հնարավորինս բացառվի ազատազրկման հետ կապված խափանման միջոցի կիրառումը։
«Նախագծով հիմնական դիտարկումները իրավակիրառ պրակտիկայի և ՍԴ-ի որոշմամբ հետևյալն է, որ դրա կիրառումը պետք է թույլատրելի լինի ոչ միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու, այլև քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված խափանման միջոցների կիրառման հիմքերից որեւէ առկայության դեպքում։ Գրավը պետության եկամուտ դարձնելը պետք է թույլատրելի լինի ոչ միայն քրեական վարույթն իրականացնող մարմնից մեղադրյալի թաքնվելու կամ առանց թույլտվության այլ տեղանք մեկնելու դեպքերում, այլ նաև անձի կողմից Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արարքներից ցանկացածը կատարելու դեպքում։ Գրավը պետք է կիրառվի ոչ միայն որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց, այլ նաև ինքնուրույն՝ կալանավորումից անկախ»,-ասաց Բադասյանը։
Նա ընդգծեց՝ անձին ազատությունից զրկելու հետ չկապված խափանման բոլոր միջոցները պետք է դիտվեն կալանավորմանն այլընտրանք և յուրաքանչյուր դեպքում դատարանը մինչև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելը պետք է քննարկի այլ խափանման միջոցների կիրառման հարցը Քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հասնելու կոնտեքստում։
«Նախագծով առաջարկվում է գրավը կիրառել ոչ միայն որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց, այլև որպես ինքնուրույն խափանման միջոց։ Այսինքն` անկախ նրանից առկա է դատարանի որոշում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին թե ոչ, անձի նկատմամբ կարող է կիրառվել գրավ, եթե այն անհրաժեշտ է և պիտանի է անձի պատշաճ վարքագիծն ապահովելու համար։ Ի տարբերություն գործող կարգավորման, երբ գրավը կիրառվում է բացառապես դատարանի որոշմամբ, նախագծով առաջարկվում է գրավն ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների պես կիրառել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի որոշմամբ,ինչպես մեղադրյալի, այնպես էլ կասկածյալի նկատմամբ»,-ասաց նախարարը։
Նա ընդգծեց, որ դատարանի կողմից կալանքի միջնորդությունը մերժելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը պետք է ընտրի համապատասխան խափանման միջոցն ու կիրառի․ «Գրավ խափանման միջոցը կիրառելու դեպքում հարց է առաջանում, թե ով պետք է սահմանի գրավի չափը, որը պետք է վճարվի և բնականաբար, ցանկացած խափանման միջոցի պայմանները չկատարելը բերելու է այլ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությանը, տվյալ դեպքում կալանքը կլինի։ Միջնորդությունը քննելիս պետք է հաշվի առել հանրային ու մասնավոր շահերի հավասարակշռման սկզբունքը։ Բոլոր այն դեպքերում, երբ վարույթն իրականացնող մարմինը կսահմանի գրավի չափը և դա ողջամիտ չի լինի ու անձը հնարավորություն չի ունենա նման գումար վճարել, որպեսզի նշված խափանման միջոցը կիրառվի, դատարանում կալանքի միջնորդությունը քննելիս, դատարանն իրավունք է ստանալու գրավի չափն ինքնուրույն որոշել»։
Ամփոփելով խոսքն Արդարադատության նախարարն ասաց, որ նախագծի ընդունման դեպքում ազատությունից զրկելու խափանման միջոց հնարավորինս քիչ կկիրառվի, որովհետև արդյունավետորեն գրավը, որպես ինքնուրույն խափանման միջոց կսկսի կիրառվել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ