ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում ընտրությունները պետք է անցկացվեն՝ գերադասելով ոչ թե քաղաքական, այլ երկրի շահը. «Ազատ Հայրենիք»-ը կորոնավիրուսի պատճառով ընտրությունները հետաձգելու հիմքեր չի տեսնում 03/25/2020 16:23 | ԼՐԱՀՈՍ
Կորոնավիրոսի վտանգով պայմանավորված Արցախում մարտի 31-ին սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները հետաձգելու որեւէ հիմք չկա: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության մամլո քարտուղար Վահրամ Պողոսյանը:
«Մեզ մոտ ոչ մի բան չի արգելվել, ուղղակի նախագահի մի շարք թեկնածուների կողմից նախաձեռնություն է եղել, որպեսզի, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը, դադարեցվեն փակ տարածքներում հանդիպումները, իսկ մենք՝ կոնկրետ մեր քաղաքական ուժը եւ մեր նախագահի թեկնածուն՝ Արայիկ Հարությունյանը, հայտարարել է, որ այսօր արդեն վերջին հանդիպումն է անցկացնում նաեւ բաց տարածքներում»,-մեզ հետ զրույցում փոխանցեց Վահրամ Պողոսյանը՝ հավելելով, որ այս պահին քաղաքական ուժն ու նախագահի թեկնածուն գտնվում են Ասկերան քաղաքում: «Քիչ հետո կսկսվի ասկերանցիների հետ մեր հանդիպումը, իսկ երեկոյան ժամը 19.00-ին մեր վերջին հանդիպումը կլինի Ճարտար քաղաքում, այդպիսով մենք կավարտենք մեր հանդիպումները հասարակության հետ»:
Վահրամ Պողոսյանի փոխանցմամբ, նախընտրական քարոզարշավն « Ազատ Հայրենիք»-ը այնուհետեւ կանցկացնի օնլայն տիրույթում , կօգտագործեն մասնավոր եւ Հանրային հեռուստաընկերությունների տրամադրած եթերաժամանակը: «Բոլոր ցուցումներին հետեւելով, մեզնից կախված ամեն ինչ կանենք, որպեսզի վարակը չտարածվի: ԿԸՀ-ն արդեն հայտարարություն տարածել է, բոլոր կանխարգելիչ միջոցառումները կազմակերպվելու են, եթե չեմ սխալվում, մեկ ընտրողին մեկ գրիչ է տրամադրվելու, այսինքն` նույն գրիչը երկու անգամ չի օգտագործվելու եւ այդ առումով ռիսկը հաշվի է առնվել, բացի դրանից դիմակներն են, ալկոգելի շշերն են տեղադրված լինելու, ախտահանման այլ միջոցառումներ կիրականացվեն՝ առողջապահության նախարարության վերահսկողության ներքո: Նաեւ կոնկրետ ընտրությունների օրը կիրականացվեն բոլոր կանխարգելիչ միջոցառումները, որպեսզի խնդիր չառաջանա»,-ասաց Վահրամ Պողոսյանը:
Դիտարկմանը, թե սպասվող ընտրությունները չհետաձգելով, արդյո՞ք քաղաքական խնդիրը չի գերադասվում առողջապահական խնդրին, Վահրամ Պողոսյանն արձագանքեց. «Ես կարծում եմ, որ դա ավելի շատ շահարկվում է, փառք Աստծո , մինչեւ այս պահը մենք Արցախում գրանցված վարակի որեւէ դեպք չունենք, կրկնում եմ՝ իրականացվում են բոլոր կանխարգելիչ միջոցառումները եւ այս պահին որեւէ հիմնավորում չկա , որպեսզի մենք ընտրությունները հետաձգենք»:
Նրա խոսքով, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, բոլոր գործընթացները կազմակերպվում են՝ հաշվի առնելով երկրի շահը եւ այսօր էլ ընտրությունները Արցախում պետք է անցկացվեն ՝ գերադասելով ոչ թե քաղաքական, այլ երկրի շահը: «Ի վերջո, մենք բոլորս հասկանում ենք, թե այդ ընտրությունները որքան կարեւոր են երկրի հետագա զարգացման համար»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Հարցին, թե ի՞նչ ռիսկեր կարող են առաջանալ, եթե օրինակ 2 շաբաթով ընտրությունները հետաձգվեն, Վարդան Պողոսյանը պատասխանեց, թե հարցը քննարկել են, բայց որեւէ հիմնավորում չկա հետաձգելու համար:
«Եթե ինչպես Դուք եք նշում, հստակ լիներ, որ դա թեկուզ մեկ տոկոսով կնվազեր այդ ռիսկը, իհարկե, կարելի էր հետաձգել, բայց քանի որ անորոշ է եւ մենք չգիտենք, օրինակ 2 շաբաթ է տեւելու, 2 ամիս , թե երկու տարի, հիմնավորում չկա, ընդհակառակը, քանի դեռ ամեն ինչ կայուն է, խնդիրներ չկան, պետք է ամեն ինչ անել, որպեսզի նախանշած ժամկետներում կարողանանք այդ ամենը ավարտել»:
Նշենք, որ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի հաստատված դեպք, համաձայն պաշտոնական տեղեկատվության չկա: Երեկ տեղեկացրել էինք, որ բուժհաստատությունում մեկուսացված է 3 քաղաքացի:
Հավելենք, որ այսօր Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը չեղարկել է մի շարք միջոցառումներ՝ Կորոնավիրուսի տարածման կանխարգելման և համաճարակային վիճակի կայուն պահպանման նպատակով ։
ԱՀ ՄԵՀԶ նախարարությունը շարունակում է հորդորել ՀԿ-ներին ու մասնավոր կազմակերպություններին զերծ մնալ մասսայական միջոցառումների կազմակերպումից ու մասնակցությունից։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին նախատեսվում է Արցախում անցկացնել ԱՀ Նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները, որը հետաձգելու մասին որոշում առ այս պահը չկա։
Նշենք նաեւ, որ դեռ մարտի 20-ին Արցախ ԱԱԽ նախկին քարտուղար, նախագահի թեկնածու, գեներալ Վիտալի Բալասանյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում էր, որ որքան շուտ Արցախում արտակարգ դրություն հայտարարվի, այնքան ավելի շատ կյանքեր կփրկվեն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ