ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախագծով լայն հնարավորություններ են տրվում դատավորների նկատմամբ կամայականորեն, հայեցողական կարգապահական վարույթներ սկսելու համար․ Տարոն Սիմոնյան 03/25/2020 14:42 | Քաղաքական
Քաղաքական իշխանությունը մեկ տարի ծախսեց դատական իշխանության վրա հարձակումներ կազմակերպելով, ասելով, որ սա այն իշխանությունը չէ, որը մենք ցանկանում ենք ունենալ։ Եվ հիմա այս նախագծով մենք չենք փարատում հասարակական այն ընկալումները, որ ձևավորել ենք մեկ տարվա ընթացքում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԺ-ում այսօր քննարկվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը՝ երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար։
Նա նշեց, որ այս նախագծերի փաթեթը որևէ ձևով ուղղված չէ նախկինում սխալ վարքագիծ դրսևորած դատավորներին համակարգից հեռացնելուն։
«Այս նախագիծն ուղղված է բացառապես հետագայում, եթե դատավորները սխալներ թույլ տան, նրանց համակարգից հեռացնելուն։ Մենք համակարգում թողնում ենք այսպես կոչված վատ դատավորներին և ավելացնում նրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու գործիքակազմը»,-ասաց Սիմոնյանը։
ԼՀԿ պատգամավորն ընդգծեց՝ այս լուծման պարագայում արդար, ազնիվ դատավորների նկատմամբ հավելյալ և անհարկի գործիքներ են առաջ գալիս, որպեսզի նրանց անկախությունը կաշկանդվի։
«Դուք նշում եք, որ մենք դատավորների անկախությունը երաշխավորող օրենսդրական նախաձեռնություն ենք ընդունում, հակառակը, դատավորների կախվածությունը երաշխավորող նախագիծ եք մենք ընդունում, որովհետև ձեր նշած կարգապահական վարույթների հիմքերը, որպես այդպիսին լայն հնարավորություններ են տալիս կիրառող մարմիններին, այդ թվում բարձրագույն դատական խորհրդին, որպեսզի կամայականորեն, հայեցողական կարգապահական վարույթներ սկսեն դատավորների նկատմամբ»,-ասաց Սիմոնյանը։
Նա շեշտեց՝ դատավորն անկախ պետք է լինի ոչ միայն գործադիրից ու օրենսդիրից, այլև մյուս դատավորներից․ «Սա կարևորագույն սկզբունք է դատական իշխանությունում։ Մենք չպետք է սրա հետ կապված որևէ բացառություն կատարենք»։
Նա տեղեկացրեց, որ ԼՀԿ-ի ներկայացրած 33 առաջարկություններից գրեթե 10 ընդունվել է կառավարության կողմից, սակայն այն հիմնական առաջարկությունները, որոնք սկզբունքային փոփոխություններ են ենթադրում մերժվել են կառավարության կողմից։
«Այս տեքստով մենք որևէ կերպ չենք նպաստելու դատական իշխանության անկախության երաշխավորմանը, այլ հակառակը՝ ավելի ենք ծանրացնելու դատավորի կախվածությունը մեկ այլ դատավորից և նաև գործադիրից»,-ամփոփելով խոսքն ասաց Սիմոնյանը։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից