ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Varks.am-ի լուծարումը դրական ազդեցություն չի ունենա առևտրային բանկերի և վարկային այլ կազմակերպությունների համար. փորձագետ 03/25/2020 18:09 | Տնտեսություն
Varks.am վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելն այնքան էլ լավ ազդակ չէ պետության արտաքին տնտեսական գրավչության համար: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը։
Փորձագետը վարկային կազմակերպության լիցենզիան դադարեցնելու մասին որոշումը հենց այս պահին կայացնելը երկակի է գնահատում: Մի կողմից վարկային կազմակերպությունների նկատմամբ բնակչության դժգոհություններն են , որոնք օբյեկտիվ են և որոշ առումով նաև արդարացված:
Մասնավորապես վերջին օրերին այս դժգոհություններին ավելացան նաև Varks.am-ի բնակչությանը որևէ կերպ չընդառաջելու գործընթացները: Եվ բնակչության բողոքի թիրախ հանդիսացած վարկային կազմակերպությանը լիցենզիայից զրկելն այսօր քաղաքացիների մոտ դրական է գնահատվում, սակայն Լիլիա Ամիրխանյանը նշում է, որ պետք է ավելի խորը դիտարկել այս գործընթացի հետևանքները մեր բանկային, ֆինանսական ոլորտի վրա, հանրության վրա, ինչպես նաև պետության իմիջի վրա:
«Ֆինանսական այս կառույցի գործունեության դադարեցումը փաստացի իրականացվում է շատ միանգամից: Անկախ նրանից, որ Կենտրոնական բանկը ներկայացնում է լիցենզավորման գործընթացների ժամկետներ, այնուամենայնիվ եթե չեմ սխալվում կազմակերպությանը խիստ զգուշացում կամ ինչ-որ գործողությունների սահմանափակում ԿԲ-ի կողմից չէր իրականացվել»,-նկատեց Լիլիա Ամիրխանյանը:
Վերջինս նշեց, որ ԿԲ-ի որոշման մեջ արձանագրված է կետ, որ վարկային այդ կազմակերպության հետ վարկային պարտավորությունների մեջ գտնվող քաղաքացիների շահերը սպասարկելու հետ կապված գործընթացներն իրականացնելու է ԿԲ-ի հանրային կապերի ծառայությունը: Սակայն վարկային կազմակերպության նկատմամբ ֆինանսական պարտավորություններն ամբողջությամբ պետք է մարվեն. «Առայժմ պարզ չէ, թե ինչ ժամկետներ կտրամադրվեն դրա համար: Ենթադրում եմ, որ վարկերի հավաքագրումը միգուցե մինչև պաշտոնական լուծարումը չլինի, բայց այնուամենայնիվ քաղաքացիների առաջ ինչ-որ վերջնաժամկետ է դրվելու, որը շատերի դեպքում լինելու է սեփական եկամուտների սեղմում: Այսինքն եթե այլ հավասար պայմաններում նույն քաղաքացին կարող էր այդ կազմակերպության առաջարկած գործիքներով հետաձգել կամ երկարաձգել իր պարտավորության մարումը, ապա այս պարագայում հստակ է: Ինչ որոշում էլ լինի, կարծում եմ վերջնաժամկետով կլինի: Բայց հուսանք, որ այդ ամենը կիրականացվի հնարավորինս արդյունավետ և այնպես, որ քաղաքացիներին լրացուցիչ հարված չլինի»,-ասաց փորձագետը:
Ըստ նրա սա պետության կողմից հերթական ազդակն է միջազգային ներդրողներին, որ հնարավոր է ինչ-որ պահից սկսած ելնելով ինչ-ինչ պատճառներից, այդ թվում չի բացառվում նաև հանրային ճնշումները, ԿԲ-ն կամ ոլորտային որևէ այլ պետական մարմին միանգամից կասեցնի նախագիծը, տնտեսական գործունեությունը, ինչն ըստ փորձագետի այդքան էլ լավ ազդակ չէ մեր պետության արտաքին տնտեսական գրավչության համար:
Հարցին արդյոք սա դրական ազդեցություն կարող է ունենալ առևտրային բանկերի կամ վարկային մյուս կազմակերպությունների համար, Լիլիա Ամիրխանյանը նկատեց առնվազն այս պահին Varks.am-ի լուծարումն առևտրային բանկերի համար չենք կարող դրական գնահատել: Ավելին գուցե դա որոշակի ռիսկեր ու մարտահրավերներ ծնում. «Եթե ԿԲ-ի որոշման հիմքում ընկած է նաև վերջին օրերին վարկային կազմակերպության նկատմամբ առաջացած դժգոհությունները, ապա սա ազդակ է բանկային ոլորտին և վարկային մյուս կազմակերպություններին, որ բացառված չէ ինչ-որ մի օր էլ իրենց նկատմամբ հանրության բողոքներն էլ հանգեցնեն ռեպրեսիվ գործողությունների: Հետևաբար չենք կարող դրական գնահատել: Ավելին մնացած վարկային կազմակերպությունները ևս կարող են մտավախություն ունենալ այս առումով: Մյուս կողմից, սակայն, սա որոշակի ռիսկեր կարող է առաջացնել: Վարկային կազմակերպությունները, մտավախությնուն ունենալով, միգուցե իրականացնեն ինչ-որ գործողություններ, օրինակ ոչ այնքան հանդուժող մոտեցում ցուցաբերեն քաղաքացիների նկատմամբ և ամեն կերպ փորձեն երաշխավորել իրենց կապիտալը»,-նշեց Լիլիա Ամիրխանյանը:
Փորձագետը նշում է ԿԲ-ն այս քայլով դրական տրամադրություններ ստեղծեց հանրության մեջ, քանի որ դժգոհություններն օբյեկտիվ էին, սակայն Լիլիա Ամիրխանյանի կարծիքով ԿԲ-ն կարող էր ավելի վաղ նման գործընթաց ձեռնարկեր կամ առնվազն արձագանքեր քաղաքացիների բողոքներին. «Իհարկե Varks.am-ի լիցենզիան կասեցնելը քաղաքացիների դժգոհություններով պայմանավորելը ենթադրյալ կարծիք է: ԿԲ-ի որոշման մեջ լուծարման պատճառը նշված է ֆինանսական կազմակերպությունների կանոնադրական կապիտալի պահանջներին չբավարարելու խնդիրը: Բայց եթե նույնիսկ դա այդպես է, այս պահին տնտեսական անկայունության և այս տատանումների ֆոնին նույնիսկ այդ կանոնի խախտման դեմ ԿԲ-ի գործողությունները չպետք է այդքան կտրուկ լինեին: Կարծում եմ շատ ավելի լավ կլիներ, որ լիներ զգուշացում, միգուցե պատժամիջոցներ կիրառվեին, դրա հետ միաժամանակ նաև ԿԲ-ն հորդորեր ընդառաջել և հանդուրժող լինել քաղաքացիների նկատմամբ հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում: Դա կլիներ ամենաարդյունավետ լուծումը»,-շեշտեց փորձագետը:
Արդեն իսկ հանրային տրամադրություններ են ստեղծվել, որ եթե Varks.am-ի նկատմամբ կիրառում են այս ամենը, ապա մյուս վարկային կազմակերպություններն ինչով են տարբերվում և հանրությունը արդեն ակնկալում է շղթայական էֆեկտը. «Սա ևս մի խնդիր է առաջացնում: Անկախ ԿԲ-ի որոշումից, հանրությունը միտված է կարծել, որ եղան բողոքներ և ԿԲ-ն հանրությանն ընդառաջեց և իրականացրեց այդ գործողությունը: Հետևաբար հանրության մոտ այդ սպասումը, որ լավ բողոքենք, կստացվի, տնտեսության համար լավ ազդակ չէ: Անկախ ամեն ինչից դրանք մասնավոր, շահույթ հետապնդող կառույցներ են, որոնք մեր տնտեսական աշխուժության մեջ որոշակի մասնաբաժին են կազմում»,-հավելեց Լիլիա Ամիրխանյանը
Հեղինակ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ