ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուրախ ենք, որ ԶԼՄ-ների ձայնն ինչ-որ չափով լսելի դարձավ. Ժուռնալիստների միություն 03/25/2020 15:46 | Կորոնավիրուս
Հայաստանի ժուռնալիստների միությունը ողջունել է ԶԼՄ-ներին վերաբերող սահմանափակումները վերանայելու կառավարության քայլը։
Տարածված հայտարարության մեջ ասվում է.
«Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման, մասնավորապես` լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող դրույթներում։:
Որևէ կերպ չհասկանալով կորոնավիրուսային արհավիրքով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության տոտալ վերահսկման փորձի անհրաժեշտությունը` Հայաստանի ժուռնալիստների միությունը ողջունում է կառավարության սույն որոշմամբ սահմանափակումների թեկուզ շատ չնչին ազատականացումը, ուրախ ենք, որ ԶԼՄ-ների ձայնն ինչ-որ չափով լսելի դարձավ:
Ասել, թե մամուլն այսուհետ անկաշկանդ կգործի արտակարգ դրության պայմաններում, չենք կարող, քանի որ մենք շարունակում ենք այս առումով դուրս գտնվել ժողովրդավարական երկրների ընտանիքից ու համարվում ենք այն 3 երկրներից մեկը, ուր արտակարգ դրությունն առաջին հերթին վերաբերեց մամուլի ազատության ոչ համաչափ սահմանափակմանը:
Հայաստանյան մամուլը բոլորովին դեմ չէր կատարել պարետի ցուցումները, համագործակցել կառավարության հետ, տալ ճշտված տեղեկատվություն, բայց դրա համար խիստ անհրաժեշտ էր, որ պարետն ու համապատասխան կառավարչական մարմիններն օպերատիվ արձագանքեն մամուլի բարձրացրած խնդիրներին ու հարցադրումներին, ինչը, ցավոք, այս պահին խնդիր է:
Պնդում ենք նաև, որ չկար կարիքն այս ծավալի սահմանափակումներ կիրառելու համար, և պատահական չէ, որ դա ընկալվեց՝ որպես ազատ խոսքը սահմանափակելու ու ԶԼՄ-ների աշխատանքը վերահսկելու փորձ, ու արձագանք գտավ նաև միջազգային փորձագետների ու կազմակերպությունների հայտարարություններում:
Միևնույն ժամանակ՝ ուրախ ենք, որ լրատվամիջոցների ղեկավարների բարձրացրած բողոքի ձայնն ահազանգ դարձավ ու կառավարությանը զերծ պահեց միջազգային պարտավորությունները չկատարելու գայթակղությունից, քանի որ «խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող նյութեր» եզրույթի կիրառությունը չի բխում մեր երկրի միջազգային պարտավորություններից:
Ընդգծելով այն հանգամանքը, որ մամուլի աշխատանքի սահմանափակումները խիստ մասնակիորեն են վերացվել, արձանագրում ենք ԶԼՄ-ների բարձրացրած ձայնին ականջալուր լինելու գովելի փաստը:
Այնուամենայնիվ, այդպես էլ անհասկանալի մնաց, թե Հայաստանի ժուռնալիստների միությունն ինչու ընդգրկվեց այն կազմակերպությունների ցուցակում, որի գործունեությունն այս մեկ շաբաթվա ընթացքում առնվազն պետք է դադարեցված լինի:
Հույս ունենք, որ ապագայում այլ միջոցներ չեն ձեռնարկվի մամուլի ազատ ու անկաշկանդ աշխատանքը խոչընդոտելու և խոսքի ազատությունը սահմանափակելու ուղղությամբ:
Ուզում ենք նշել նաև, որ ԵԱՀԿ https://www.osce.org/representative-on-freedom-of-media/449098 մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը ևս իր մտահոգությունն է հայտնել COVID-19 համաճարակի հետ կապված ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում մարտի 23-ին Հայաստանում Քրեական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ` ընդգծելով, որ Օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների աշխատանքին և նրանց՝ համաճարակի մասին հաղորդելու կարողությանը: Միայն իշխանությունների կողմից տրամադրված տեղեկատվության հրապարակումը շատ սահմանափակող միջոց է, որը կսահմանափակի լրատվամիջոցների ազատությունը և տեղեկատվության հասանելիությունը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից