Թեմաներ
Երկուշաբթի 01 / 27 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/26/2025   23:03 ՊՆ-ն հերքում է տեղեկությունները, թե իբր ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատում է արձանագրվել 01/26/2025   21:56 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 01/26/2025   21:31 Երկրաշարժ՝ Կասպից ծովում 01/26/2025   21:24 Լուկաշենկոն ձայների 87,6%-ով հաղթում է Բելառուսի նախագահական ընտրություններում 01/26/2025   20:57 «Փյունիկը» լրջորեն պատրաստվում է առաջնության երկրորդ հատվածին 01/26/2025   20:38 Պատերազմական գոտում զոհվել է ուկրաինացի կինոպրոդյուսեր Ստանիսլավ Պրիտուլան 01/26/2025   20:26 Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմինը. shamshyan.com 01/26/2025   20:11 Մոսկվայից Սոչի թռչող ուղևորատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սարատովում 01/26/2025   19:57 Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող հայտարարությունն ինքնին ուրացման հակաքաղաքակրթական վարք է. ՀՅԴ-ն՝ Փաշինյանին 01/26/2025   19:42 Գոհունակությամբ եմ արձանագրում Ավստրալիայի հետ առկա փոխշահավետ համագործակցությունը. վարչապետ 01/26/2025   19:23 Մրգաշատում ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. 4 մարդ տեղափոխվել է ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն». shamshyan.com 01/26/2025   19:12 «Օպելի» վարորդներին «համբալ» ասելու համար Տիգրան Ավինյանի հոր դեմ ներկայացված հայցը կքննի դատավոր Գոհար Գրիգորյանը 01/26/2025   19:00 Հայոց բանակի օրվա կապակցությամբ կաթողիկոսը կատարել է Հանրապետական մաղթանք 01/26/2025   18:52 Այրվել է մոտ 100 հակ անասնակեր 01/26/2025   18:40 Համոզված եմ՝ մեզ կհաջողվի որակապես նոր մակարդակի բարձրացնել Հայաստան–Հնդկաստան հարաբերությունները. Փաշինյան 01/26/2025   18:30 Ալիեւը մերժել է Պուտինին, «այո» ասել Լուկաշենկոյին. Բաքվի ներքին կյանքին վերաբերող լուրերը մեկ տեսաշարով 01/26/2025   18:22 Հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ` Գյումրիում փրայմերիզի ժամանակ. երկու տղամարդ հայտնվել է մեղադրյալի աթոռին 01/26/2025   18:01 Կոլումբիան փակում է երկինքն ԱՄՆ-ից թռիչքների համար 01/26/2025   17:38 Երկաթի դեֆիցիտի ախտանիշները. բժիշկը նշել է՝ ինչպես կանխել այն 01/26/2025   17:14 Վաղվանից կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքներ 01/26/2025   16:56 Պաշտպանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի տարածումից 01/26/2025   16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում 01/26/2025   16:22 Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանի պնդումներին, որ Բաքվում Արխացի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հոգեմետ նյութեր են կիրառում 01/26/2025   16:05 Մբապեն իր առաջին հեթ-տրիկն է ձևակերպել «Ռեալի»-ի կազմում և կրկնել Ռոնալդոյի նվաճումը 01/26/2025   15:55 Հրդեհ՝ Շիրակի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարանում 01/26/2025   15:44 Մենք Պուտինի հետ ապշել էինք.ինչու՞ նա նման բան ասաց. Լուկաշենկոն՝ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության մասին 01/26/2025   15:32 Փաշինյանը սկսել է խաղեր տալ ԵՄ-ի հետ և կարող է ոչնչացնել Հայաստանը. Լուկաշենկո 01/26/2025   15:23 Հարկերից ու տրանսպորտից մինչև անվտանգություն, մեկ լուծում կա. Գեղամյան 01/26/2025   15:04 Խաղաղ Դոնի փողոցում ու հարակից հասցեներում գազ չկա. որն է պատճառը 01/26/2025   14:49 33-ամյա տղամարդը բռնություն է գործադրել ՔԿՀ աշխատակցի նկատմամբ 01/26/2025   14:36 ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեղադրում է հրադադարի պայմանավորվածությունը խախտելու մեջ 01/26/2025   14:07 Ջերմաստիճանը ևս 2-3 աստիճանով նվազելու է 01/26/2025   13:27 Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և ևս հինգ անձի վերաբերյալ գործից դրվագն անջատվել է «մայր գործից», կքննվի Պատրոն Դավոյի, Ստեփան Գալստյանի գործից առանձին 01/26/2025   13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները 01/26/2025   12:59 Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «Ford»-ը, որը հայտնվել դաշտում․ կա վիրավոր. shamshyan.com 01/26/2025   12:15 ԿՀՎ-ն հակված է այն մտքին, որ COVID-19 համավարակը սկսվել է Ուհանի լաբորատորիայից վիրուսի արտահոսքի պատճատով. NYT 01/26/2025   12:01 Արման Սահակյանը մեղադրանքը բացարձակ անհիմն է համարում, չփաստարկված, ինչ-որ տեղ` անհասկանալի. փաստաբան 01/26/2025   11:38 Իժևսկի և Կազանի օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել 01/26/2025   11:34 Բազմաթիվ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ 01/26/2025   11:14 Արցախն ազատագրելու ճանապարհը պատերազմն է, այլ տարբերակ չկա․ Ալբերտ Բազեյան 01/26/2025   11:10 Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել է կայանված 6 ավտոմեքենաներին. shamshyan.com 01/26/2025   10:31 Բելառուսում մեկնարկել է նախագահական ընտրությունները 01/26/2025   10:15 Փակ ավտոճանապարհ կա 01/26/2025   10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել 01/26/2025   10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ 01/25/2025   23:14 Հրդեհ Միրաքյան փողոցում 01/25/2025   23:09 Մեր որևէ ստրատեգիական ենթակառուցվածք սահմանազատման արդյունքում չի կարող մնալ ուրիշին․ Փաշինյան 01/25/2025   22:53 Բաքվի դատավարությամբ սպառնալիքներ են գեներացվում ՀՀ-ի դեմ․ Փաշինյան 01/25/2025   22:42 Ոչ ոք մեզ զենք չի վաճառի, եթե ասենք, գնալու ենք Արարատ գրավենք, Մուշ ու Արդահան գրավենք, դառնալու ենք թիրախ․ Փաշինյան 01/25/2025   22:24 Բանակի բարեփոխման համար շատ կարևոր է Արարատի և Արագածի դիսկուրսը․ Փաշինյան
01/25/2025   14:05 Ադրբեջանական քարոզչության օգտին աշխատող կազմակերպությունն ակտիվացել է Սյունիքում 01/25/2025   12:59 Էստեղ էլ հո մեր դավաճան կառավարությունը չկա, ինչո՞ւ եք վատ արևմտահայերեն խոսում. Փաշինյանը՝ շվեյցարահայերին 01/25/2025   15:09 Ալիևը չի կարողանում մոռանալ հոր նվաստացումները. որն ամեն օր զանգում ու հաշտություն էր խնդրում. Բորիս Առուշանյան (տեսանյութ) 01/26/2025   16:22 Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանի պնդումներին, որ Բաքվում Արխացի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հոգեմետ նյութեր են կիրառում 01/26/2025   15:44 Մենք Պուտինի հետ ապշել էինք.ինչու՞ նա նման բան ասաց. Լուկաշենկոն՝ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության մասին 01/25/2025   19:10 7-8 հոգով՝ իմ գլխավորությամբ, իբր, պետք է ճեղքեինք 6-7 շարք ոստիկանական պատնեշը, մտնեինք կառավարության շենք, «ոչնչացնեինք» վարչապետին ու զավթեինք իշխանությունը. Բազեյանը մանրամասներ է հայտնել 01/26/2025   21:56 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 01/25/2025   17:45 Սա մտավարժանք չէ, Հետախուզական տվյալներ կան. արգելված հոգեներգործության միջոցներով օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան (տեսանյութ) 01/26/2025   11:14 Արցախն ազատագրելու ճանապարհը պատերազմն է, այլ տարբերակ չկա․ Ալբերտ Բազեյան 01/26/2025   18:30 Ալիեւը մերժել է Պուտինին, «այո» ասել Լուկաշենկոյին. Բաքվի ներքին կյանքին վերաբերող լուրերը մեկ տեսաշարով 01/25/2025   13:26 Հայոց Ցեղասպանության պատմությանը պետք է վերադառնանք, ինչպես ենք ընկալել եւ ում միջոցով. Փաշինյան 01/25/2025   13:35 Երևանում բախվել են Հայաստանում հայտնի բանկերից մեկի կառավարչի «Toyota Land Cruiser»-ն ու «Mitsubishi Pajero»-ն 01/26/2025   17:38 Երկաթի դեֆիցիտի ախտանիշները. բժիշկը նշել է՝ ինչպես կանխել այն 01/25/2025   11:45 Տարադրամի փոխարժեքները հունվարի 25 -ին 01/25/2025   15:24 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին 01/26/2025   13:27 Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և ևս հինգ անձի վերաբերյալ գործից դրվագն անջատվել է «մայր գործից», կքննվի Պատրոն Դավոյի, Ստեփան Գալստյանի գործից առանձին 01/26/2025   19:23 Մրգաշատում ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. 4 մարդ տեղափոխվել է ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն». shamshyan.com 01/26/2025   21:31 Երկրաշարժ՝ Կասպից ծովում 01/25/2025   16:54 Ան-24 ինքնաթիռը թռիչքի ժամանակ չի կարողացել օդ բարձրանալ գետնից ու դուրս եկել թռիչքուղուց (տեսանյութ) 01/26/2025   20:26 Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմինը. shamshyan.com

Հայաստանի տնտեսության ակտիվ պաշտպանությունը պետք է գերազանցի համաճարակի տարածման արագությունը 03/25/2020   12:41  |  Վերլուծություններ

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման և տնտեսական վիճակի ապակայունացման վտանգով պայմանավորված, ՀՀ կառավարության հավանությանն է ներկայացվել «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Որոշմամբ նախատեսված քայլերը, թեև անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլեր են և չեն առաջարկում ամբողջական և համապարփակ լուծումներ:

Ըստ որոշման նախագծի, առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին առաջարկվում է տրամադրել վարկեր սահմանված չափանիշներին համապատասխանող տնտեսվարող սուբյեկտներին՝ այդ տնտեսվարողների համար ժամանակ շահելու, պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու  և գործունեությունը շարունակելու կամ վերադասավորելու համար: Ծրագրի շրջանակներում կիրառվելու են համաֆինանսավորման, վերաֆինանսավորման և սուբսիդավորման գործիքներ: Ծրագիրը նպատակ է հետապնդում տնտեսվարող սուբյեկտների համար մեծացնել ֆինանսական միջոցների հասանալիությունը՝ մինչև 24 ամիս տրամադրվող վարկային միջոցների շնորհիվ, որոնք պետք է ուղղվեն աշխատավարձերի, հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների, կոմունալ վճարների վճարմանը, ինչպես նաև հումքի, սարքավորումների և պարենային ապրանքների ներմուծմանը:

Այս նախագծի կարևորագույն թերություններից մեկն այն է, որ վարկերի տրամադրման նպատակահարմարությունը վերապահված է վարկային կազմակերպություններին: Թեև որոշումը նախատեսում է, որ օժանդակության գործիքների կիրառման կարգը կհաստատվի կառավարության առանձին որոշմամբ, բայց այն նաև նախատեսում է, որ այդ կարգն առավելապես վերաբերվելու է տնտեսվարող սուբյեկտներին ներկայացվող պահանջներին և միջոցառման շրջանակներում պետության նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելուն: Կարծում ենք, որ չափազանց կարևոր է կառավարության ծրագրի իրականացումն ըստ տնտեսության ոլորտների, քանի որ ակնհայտ է, որ կան ոլորտներ, որոնք առավելապես զգայուն են կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի առաջացրած խնդիրների նկատմամբ:

Այսպես, տուրիզմը և նրան հարակից ոլորտները, ինչպիսիք են կացության, ժամանցի և հանրային սննդի կազմակերպման ոլորտները և այդ ոլորտներին տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտը արդեն այսօր հայտնվել են լրջագույն խնդիրների առջև: Միաժամանակ, այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաները, արդյունաբերությունը, մանրածախ և մեծածախ առևտուրը առավել կայուն են ճգնաժամի առաջացրած կարճաժամկետ մարտահրավերներին դիմակայելու առումով:

Ակնհայտ է, որ ոլորտային մոտեցում չորդեգրելու պարագայում, վարկային կազմակերպությունները նախապատվություն կտան այն ընկերություններին, որոնք սակավ ռիսկային են և, հետևաբար, առանց այն էլ սուղ միջոցները կուղղվեն այն ոլորտներին, որոնք այսպես, թե այնպես, համեմատաբար կայուն են կարճաժամկետ հատվածում:

Համոզված ենք, որ կարճաժամկետ խնդիրների լուծման առումով, առաջնային պետք է լինի հենց առավել խոցելի ոլորտների աջակցությունը, ինչպիսիք են տուրիզմը և նրան հարակից ոլորտները: Այդ իմաստով, նախագծով առաջարկվող ֆինանսական միջոցների հասանելիության մեծացման ուղղված առաջարկներն անհրաժեշտ են, բայց ոչ բավարար: Այդ քայլին զուգահեռ անհրաժեշտ է արդեն իսկ այսօր հայատարարել այդ ոլորտների տնտեսվարող սուբյեկտների համար հարկային արձակուրդ՝ սահմանված ժամկետով: Ժամկետը պայմանավորված պետք է լինի առկա միջոցներով: Այս քայլի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նույնիսկ անտոկոս և համաֆինանսավորվող միջոցներ ներգրավելը դեռևս չի ազատում այդ վարկերը առնվազն մասնակիորեն հետագայում սպասարկելու պարտավորությունից: Ակնհայտ է, որ նույնիսկ համաճարակի բարեհաջող հաղթահարումից հետո ներգնա տուրիստական հոսքերն արագ չեն վերականգնվելու և այդպիսի հոսքերի սահմանափակ աճի դեպքում այդ ոլորտի տնտեսվարողները շարունակելու են մղել գոյատևման պայքար: Այդպիսի պայմաններում լրացուցիչ ֆինանսական բեռի ակնկալիքները չեն կարող լավատեսություն հաղորդել այդ ոլորտի տնտեսվարողներին: Հարկային արձակուրդն, ըստ էության, մատնանշում է այդ լրացուցիչ ֆինանսական բեռի սպասարկման հետագա հնարավոր աղբյուրը: Առաջարկում ենք նաև իրականացնել նշված ոլորտների 2019թ. համար հաշվարկված շահութահարկի և այլ դեռևս չվճարված հարկերի տարաժամկետում: Այս քայլերը ոչ միայն կբարելավեն տնտեսվարողների լիկվիդայնությունը, այլև լավատեսություն կհաղորդեն այդ տնտեսվարողների այն կոնտրագենտներին, որոնք դրամային պահանջներ ունեն նրանց նկատմամբ: Իր հերթին, դա խթան կհանդիսանա գործող պարտավորաիրավական հարաբերությունները վերանայելու և պարտավորությունների կատարման ժամկետները վերանայելու համար։ Այսինքն, նշված ոլորտների կազմակերպությունների նկատմամբ դրամական պահանջով օժտված սուբյեկտներին այս քայլը վստահություն կներշնչի և, որպես օրինակ՝ իրենց գործընկեր տուրիստական կազմակերպությանը սնանկ ճանաչելու դիմում տալու փոխարեն,  նախապատվությունը կտրվի այդպիսի պարտավորությունների կատարման տարաժամկետմանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ինչպես արդեն նշել ենք, համաճարակի հաղթահարումից հետո ներգնա տուրիստական հոսքերն արագ չեն վերականգնվելու, կարևոր է արդեն իսկ այսօր մշակել ներքին տուրիզմի խթանման միջոցառումների ավելի համապարփակ ծրագիր: Ներքին տուրիզմի խթանումը կարող է կարճաժամկետ կայունացնող դեր ունենալ, մինչև ներգնա տուրիզմի հոսքերի վերականգնումը մինչհամաճարակային մակարդակի:

Կարևոր է նաև ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ միջազգային համապատասխան կառույցներից առավել խոցելի ոլորտների օժանդակությանն ուղղված միջոցների ներգրավման ուղղությամբ: Այդպիսի քայլերը պետք է ձեռնարկվեն անհապաղ, քանի որ կանխատեսելի է, որ արդեն իսկ մոտ ապագայում նույնիսկ միջազգային ֆինանսկան շուկաները բախվելու են լիկվիդայնության խնդրի հետ և նմանատիպ միջոցների հասանալիությունը խիստ նվազելու է:

Կարևոր է գիտակցել, որ կորոնավիրուսի համաճարակը, հանդիսանալով առաջին հերթին առողջապահական ճգնաժամ, միաժամանակ լրջագույն տնտեսական ճգնաժամ է: Այս պահին անհրաժեշտ է գտնել այն նուրբ հավասարակշռությունը. մի կողմից՝ համաճարակի կանխարգելման և հաղթահարման կարևորագույն գործառույթներն իրականացնելու, մյուս կողմից՝ տնտեսական ակտիվության պահպանման միջոցառումներն իրականացնելու միջև: Այդ համատեքստում, արդեն իսկ հայտարարված արտակարգ դրության խստացումը կարծես անհարկի սահմանափակում է նաև տնտեսության այն ճյուղերի գործունեությունը, որոնք հնարավորություն ունեն խելամիտ պաշտպանությամբ աշխատել այս պայմաններում: Այսպիսի պայմաններում կարևոր է նաև տնտեսվարողների համար բավարար ճկունություն ապահովելը: Մասնավորապես, աշխատակիցների պարտադիր զբաղվածություն ապահովելու փոխարեն, որն ի վերջո կարող է հանգեցնել տնտեսվարողների սննանկացման, ՀՀ կառավարությունը կարող է դիտարկել ժամանակավորապես պարապուրդում հայտնվածներին նպաստներ տրամադրելու մոտեցումը:

Նախագծի մեկ այլ խնդիրը կայանում է նրանում, որ այն նախատեսված է, որոշակի բացառություններով, միայն ՀՀ տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար, և, հետևաբար, հիմնականում չի անդրադառնում մեր այն քաղաքացիներին, որոնք զբաղվում են միկրոձեռնարկատիրությամբ: ՀՀ հարկային օրենսգրքի 272 հոդվածի Հավելված 3-ով սահմանվում է այն գործունեության տեսակների ցանկը, որոնք կարող են իրականացվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից: Այդպիսի գործունեության տեսակներից են կոշիկի, հագուստի, ժամացույցների, էլեկտրական սարքերի նորոգումը, որոշակի ուսուցման դասընթացների կազմակերպումը, պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեությունը, խնջույքավարների գործունեությունը, զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցումը և այլն: Անզեն աչքով էլ նկատելի է, որ այս տեսակի գործունեությամբ զբաղվորները գտնվում են առավել խոցելի իրավիճակում և այդպիսի գործունեության բավարար չափով իրականացումը համաճարակային պայմաններում անիրական է: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ առանց անհատ ձեռնարկատեր ձևակերպելու են իրականացնում իրենց գործունեությունը նաև տաքսու վարորդների մեծամասնությունը, որոնց աշխատանքը նույնպես վտանգված է համաճարակի պայմաններում: Կարծում ենք, որ ՀՀ իշխանությունները պետք է ծրագրեր իրականցնեն նաև այս խմբերի սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ: Որպես գործիքակազմ կարող է կիրառվել, օրինակ, կոմունալ ծախսերի սահմանված նվազագույն չափով սուբսիդավորումը կամ այդպիսի հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից սահմանված ամսեկան նվազագույն չափով այդպիսի վճարների ներումը/տարաժամկետումը՝ ապագայում այդ հանրային ծառայությունները մատուցող ընկերություններին որոշակի հարկային արտոնությունների տրամադրման երաշխիքներով պայմանավորված: Այս համատեքստում չափազանց կարևոր է նաև ՏՄՊՀ կողմից իր գործառույթների առավել արդյունավետ կատարումը, մասնավորապես, ապրանքների գների անբարեխիղճ աճը կանխարգելելուն ուղղված ակտիվ միջոցառումների իրականացումը:

Երկարաժամկետ հատվածում, համաճարակով պայմանավորված խնդիրների կանխարգելման և լուծման տեսանկյունից, չափազանց կարևոր է տնտեսության տարբեր ճյուղերի վրա համաճարակի ազդեցության գնահատումը և մոդելավորումը և համապատասխան հակաճգնաժամային ծրագրերի իրականացումը՝ ըստ ճյուղերի, հաշվի առնելով ազդեցության չափը և ճյուղի առանձնահատկությունները: Այս փուլում կարևոր է հիմնական շեշտադրումն ուղղել բազային և համակարգաստեղծ ճյուղերի աջակցությանը և դրան ուղղել ոչ միայն ՀՀ վարչապետի կողմից հայտարարված առկա աննախադեպ լրացուցիչ ֆինանսական միջոցները, այլև, ըստ անհրաժեշտության, գնալ այդպիսի ճյուղերի օժանդակության ծրագրերի իրականացմանը՝ պետական պարտքը մեծացնելու ճանապարհով:

Հույս ենք հայտնում, որ այսուհետ իշխանությունները կգօրծեն ավելի օպերատիվ, քանի որ ճգնաժամային իրավիճակներում կարևոր են ոչ միայն ճիշտ քայլերը, այլև նրանց իրականացումը՝ ճիշտ ժամանակին, և հապաղումը կարող է վճռական բացասական դերակատարում ունենալ:

 

Նորայր Աղայան

Ռաֆայել Լազարյան

Ազգային Օրակարգ կուսակցության տնտեսական հանձնաժողովի անդամներ

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:14 23/03/2020  |  ԼՐԱՀՈՍԱրցախի իշխանություններին կոչ ենք անում արտակարգ դրություն հայտարարել եւ հետաձգել ընտրությունները . «Ազգային օրակարգ»
15:31 17/03/2020  |  ՎերլուծություններԱրտակարգ դրության տրամաբանության մեջ
11:28 10/03/2020  |  ԼՐԱՀՈՍԻ՞նչ սպասել նավթի գների կտրումկ անկումից
13:24 09/03/2020  |  ՄեկնաբանությունՆամակ ապագայի հային
11:02 02/03/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ազգային Օրակարգ» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել «Ոչ» քարոզչական կողմի համաձայնությամբ օգտվել վերջինին ՀՀ օրենսդրությամբ ընձեռնված քարոզչական հնարավորություններից
11:09 18/02/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց։
11:16 17/02/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչպես պահպանել մեր զինվորի կյանքը
12:20 06/02/2020  |  ՎերլուծություններՀանուն Սահմանադրության
10:20 27/01/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի հանրապետության Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ. «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդ
11:50 25/01/2020  |  ՎերլուծություններԱգարակատեր-անասնապահների ցույցերի արդյունքը. Նիկոլ Փաշինյանի պատասխանը Խորհրդարանի ամբիոնից

Արխիվ

[]