ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե իրավիճակը կտրուկ դեպի վատթարացում գնա գործելու է երկրորդ սցենարը . Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսին դիմակայելու քայլերի մասին 03/25/2020 18:32 | Կորոնավիրուս
Թեթեւ արտահայտված ձեւերով եւ առանց սիմպտոմների պացիենտները կարող է ընդհանրապես հիվանդանոցային բուժօգնություն չստանան եւ մեկուսացվեն հատուկ մեկուսացման վայրերում կամ հյուրանոցներում, ինչպես մեկուսացվել էին հաստատված դեպքերի հետ շփվածները:
Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով հիվանդների համար անհրաժեշտ մահճակալների ապահովման մասին հարցին:
Նախարարն ասաց՝ նման պացիենտները կարող են հսկողության տակ պահվել ընդհուպ մինչեւ տնային պայմաններում, մինչեւ հիվանդությունն ինքնուրույն անցնի, քանի որ ինչպես բազմիցս նշել են, բուժօգնության կարիք չկա:
Թորոսյանն ասաց՝ միջին ծանրության եւ ծանր դեպքերի համար անհրաժեշտ է հիվանդանոցային բուժօգնություն, որը կապահովեն Երեւանի 4 հիվանդանոցային կենտրոնները՝ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի կենտրոնը, Ոստիկանության հոսպիտալը եւ Սուրբ աստվածամայր ԲԿ-ի ծննդատան մասնաճյուղը, որոնց մահճակալային ֆոնդը կազմում է մոտավորապես 650 մահճակալ:
«Կա նաեւ այլ սցենար, երբ մարզային բժշկական հաստատություններն էլ կարող են առանձնացվել, խոսքը այս պահին գործող բազմապրոֆիլ հաստատությունների մասին է, նաեւ ներառված են այս առաջադրանքի մեջ հենց այս պահին Վանաձորի եւ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցների համապատասխան բաժանմունքները, որտեղ գտնվում են պացիենտներ, որոնք պրակտիկորեն սիմպտոմներ չունեն կամ շատ թեթեւ սիմպտոմներ ունեն»,-ասաց Թորոսյանը՝ չբացառելով մահճակալների տեղադրումը այնպիսի վայրերում, որոնք այս պահին բժշկական ծառայություն մատուցելու համար նախատեսված չեն:
Խոսելով թոքերի արհեստական շնչառության սարքավորումների մասին՝ նախարարն ասաց հենց հիմա կորոնավիրուսի համար առանձնացված 42 սարք կա, որոնցից միայն մեկն է օգտագործվում, եւս 7 սարք գնման գործընթացի մեջ է՝ ստուգում են, որ աշխատանքային վիճակում լինի եւ փորձում ենք ձեռքբերումներ կատարել, սակայն, նախարարի խոսքով, աշխարհում նման սարքավորումների դեֆիցիտ կա: Երկրների կողմից դրանց արտադրության հզորությունների զարգացմանը զուգահեռ եւս սարքավորումներ ձեռք կբերվեն:
Ճշտող հարցին, արդյո՞ք ներկայացված ցուցանիշները բավարարում են կանխատեսվող սցենարների կարիքները, թե խոսքն այն մասին է, ինչ ունենք՝ Արսեն Թորոսյանն ասաց.«Գրեթե բոլոր երկրների քաղաքականությունը տարածվող հիվանդության բեռի տարածումն է ժամանակի մեջ, այսինքն, որ հնարավորինս քիչ պացիենտներ լինեն, որոնք ունեն բժշկական օգնության կարիք հենց հիվանդանոցներում եւ հատկապես ինտենսիվ թերապիայի կարիք: Որեւէ երկրի առողջապահական համակարգ երկրաչափական պրոգրեսիայի դեպքում չի կարող իր վրա վերցնել նման բեռը»:
Թորոսյանն ասաց՝ հաջողած երկրները, օրինակ Հարավային Կորեան եւ Սինգապուրը կարողացել են այդ բեռը թեթեւացնել: «Հաջողելու դեպքում մենք կկարողանանք այս պահին մոբիլիզացված թվով երկար ժամանակ դիմանալ, եթե իրավիճակը կտրուկ դեպի վատթարացում գնա՝ գործելու է երկրորդ սցենարը՝ մահճակալները կտեղադրվեն նաեւ ոչ բժշկական հաստատություններում, իսկ սարքերի մասով, եթե այս պահին գործող սարքերը մնան նույն թվի վրա, իհարկե, չեն բավականացնի բոլոր պացիենտների համար, դրա համար մենք շարունակում ենք երկու ուղղությամբ՝ սարքեր ձեռք բերելու եւ նման իրավիճակ թույլ չտալու»,-ասաց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից