ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վատ օրինակ ենք ծառայում՝ մանավանդ վարչապետի երեկվա հայտարարությունից հետո ․ Մարուքյան 03/24/2020 12:09 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ «Լուսավոր Հայաստաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ այսօրվա նիստի մեկնարկին առաջարկեց չհաստատել օրակարգն ու նիստ չանել՝ հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը։
«Արտակարգ դրության իրավական ռեժիմը որևէ ազդեցություն չի ունենում խորհրդարանի գործունեության վրա։ Ես կարծում եմ, որ մենք հիմա 130 հոգով այստեղ հավաքվելով ու մեր աշխատողներին աշխատանքի հրավիրելով, վատ օրինակ ենք ծառայում, մանավանդ վարչապետի երեկվա հայտարարությունից հետո»,-ասաց Մարուքյանը։
Նա առաջարկեց, որ ԱԺ-ում մնան միայն խորհրդի անդամները՝ այսինքն ԱԺ ղեկավարությունը․ «Հիմա քվորում չապահովենք, չհաստատատենք օրակարգն ու այդ ճանապարհով նիստեր չանենք, առավել ևս, որ որևէ նախագիծ չկա, որը կապված է արտակարգ ռեժիմի հետ»։
Մարուքյանն ընդգծեց՝ աշխարհի խորհրդարանները հիմա գործում են միայն այն դեպքերում, երբ տնտեսության կամ արտակարգ դրության վերաբերյալ հարցեր են քննարկվում․ «Մենք ցանկացած նման իրավիճակում կարող ենք արագ հավաքվել, ինչպես արտահերթ նիստի համար մեկ ժամում ուրբաթ օրը հավաքվեցինք»։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ եթե ԼՀԿ-ն նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա, ապա ԱԺ-ն պարտավոր է քննարկել․ «Այս պահին այդ ռեժիմով չենք կարող, քանի որ օրենսդրությունն այդպիսին չէ։ Եվ հարցի երկրորդ կողմը՝ ես կարծում եմ, այնուամենայնիվ, կյանքը շարունակվում է և հենց օրինակ ծառայելու համար մենք պետք է ոչ թե նստենք տանը, այլ շարունակենք մեր աշխատանքները»։
Միրզոյանն ընդգծեց, որ հանձնաժողովներն առավելագույնն են սրել, որպեսզի օրակարգը զտեն երկրորդական հարցերից։
«Մենք հիմա քննարկելու ենք այն հարցերը, որոնք հանձնաժողովներն առաջնային են համարել։ Ես վստահ եմ, որ այս ընթացքում մինչ արտակարգ դրությունը շարունակվում է, իսկ մենք չգիտենք, թե այն երբ կավարտվի, կարող է երկարել, և այդ ռեժիմով մենք չենք կարող մեկ տարի մնալ, պետք է երկրի համար անհրաժեշտ օրենսդրական գործունեությունը ծավալենք»,-ասաց ԱԺ նախագահը։
Մարուքյանն ընդգծեց, որ օրենսդրական նախաձեռնության կարիք չկա, պարզապես պետք է քաղաքական պայմանավորվածության գալ ու չհաստատել օրակարգը, հավաքվել միայն արտակարգ իրավիճակից բխող կամ տնտեսության ռեժիմի հետ կապված հարցերի ժամանակ։
«Օրակարգում չկան հարցեր, որոնք հենց հիմա անհրաժեշտ են, որ խորհրդարանն ընդունի կյանքը կարգավորելու համար։ Խոսքը վերաբերում է գոնե մինչև խոստացված ռեժիմի անցնելը, այսինքն` երբ հայտարարվի, որ սրճարանները, ռեստորանները, գործարանները կարող են աշխատել, գոնե այդ ժամանակ կարող ենք վերսկսել աշխատանքները։ Բայց նաև արտահերթ ենք հավաքվում և ես, որպես ԱԺ խորհրդի անդամ, պարտավոր եմ 24 ժամ մալ այստեղ։ Կարծում եմ, որ այս նիստով լավ օրինակ չենք ծառայում մեր քաղաքացիներին՝ սոցիալական հեռավորություն պահելու իմաստով, դիմակ կրելու իմաստով․․․»,-ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավարը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ կիսում է Էդմոն Մարուքյանի մտահոգությունը, սակայն խորհրդարանական պետությունում կարևոր մարմինն ԱԺ-ն է և ժողովուրդը սպասում եմ խորհրդարանի գործունեությանը։
«Ճիշտ է, արտակարգ իրավիճակ է, վտանգներ կան, բայց ժողովուրդը սպասում է այս մարմնի որոշումներին։ Ուրիշ բան, որ ներքին պայմանավորվածություն լինի, որ վատառողջ աշխատանքի չներկայացողների բացակայությունը հարգելի լինի, բայց այսօր եթե մենք գնանք մեր տները նստենք, ժողովուրդն էլ ու՞մ երեսին պետք է նայի։ Դրա համար ես պաշտպանում եմ պարոն Միրզոյանի տեսակետը»,-ասաց Պետրոսյանն ու շեշտեց, որ եթե խորհրդարանական պետություն ԱԺ-ն չգործի, ապա դա այդ պետության վախճանը կլինի։
Մանրամասները ՝ տեսանյութում։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ