ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որոշակի ֆինանսական ռիսկեր է առաջացնում․ Թունյանն առաջարկեց Թանդիլյանին հրաժարվել հետադարձ ուժի առաջարկից 03/24/2020 14:22 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովը քննարկում է Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը, որի դրույթներից մեկի հետ կապված նախագծի հեղինակն ու կառավարությունը տարակարծություն ունեն։
«Խնդիր էր առաջացել 147-րդ հոդվածի հետ կապված, որով սահմանված են եկամտային հարկի գծով նվազեցվող եկամուտները, որոնց մասով եկամտային հարկ չի գանձվում, դրանց թվում են նաև ապահովագրական հատուցումները, սակայն գործնականում առկա է իրավիճակ, երբ բանկերն ու վարկային կազմակերպությունները գրավի առարկա հանդիսացող անշարժ կամ շարժական գույքի ապահովագրության ժամանակ հանդիսանում են շահառու, իսկ ֆիզիկական անձ վարկառուն՝ ապահովադիր, և նման դեպքերում բանկերն ու վարկային կազմակերպությունները ապահովագրական դեպքի արդյունքում առաջացած գումարները փոխանցում են կամ ֆիզիկական անձանց, կամ մարում նրանց վարկային պարտավորությունները»,-այս մասին այսօր նախագծի ներկայացման ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։
Նա նշեց՝ հաշվի առնելով, որ այս պարագայում գումարները բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով փոխանցվում են ֆիզիկական անձանց կամ մարում են նրանց վարկային պարտավորությունները, բովանդակային առումով ուղղակի ֆիզիկական անձանց վճարելու հետ համեմատած որևէ տարբերություն չկա։
«Վերջին հոդվածով նախատեսել ենք ուժի մեջ մտնելու դրույթը, այստեղ է, որ տարակարծություն ունենք Կառավարության մեր գործընկերների հետ։ Ես առաջարկում եմ, որ օրենքը, լինելով բարելավող նորմ, հետադարձ ուժ ունենա և տարածվի նաև այն նախկին հարկային պարտավորությունների վրա, որոնք արդեն այս օրենքով չեն հարկվելու ու դեռևս չեն վճարվել, ։ Կառավարությունը կարծում է, որ դրույթը պետք է տարածվի միայն ապագա գործարքների վրա, իսկ ես կարծում եմ, որ գործարքների քանակը այդպես ծավալուն չէ և գտնում եմ, որ արտակարգ դրության պայմաններում պետք է որոշակի գործընկերություն ցուցաբերել»,-ասաց Թանդիլյանը։
Նախագծի վերաբերյալ իր կարծիքը հայտնեց նաև ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, ու նշեց, որ առաջին ընթերցման ժամանակ բոլորը Թանդիլյանի գաղափարն ընդունել ու ողջունել են։
«Ֆինանսների նախարարությունը փոփոխություններ է առաջարկել և դրանք հեղինակի կողմից ընդունվել են, այսինքն` շատ կառուցողական մթնոլորտում նախագիծը քննարկվել, ընդունվել է և ոչինչ չէր գուժում, որ նախագիծը բացասական եզրակացություն էր ստանալու, սակայն եղել է մի սկզբունքային կետ, տիկին Թանդիլյանի նշած դրույթը, որը հնարավորություն կտար այս մեխանիզմը նաև հետադարձ ուժով կիրառել»,-ասաց Թունյանը։
Նա նշեց, որ այս դրույթը նպատակահարմար չէ և որոշակի ֆինանսական ռիսկեր է առաջացնում։ Թունյանը հայտնեց, որ Թանդիլյանին առաջարկել են առանց այդ առաջարկի նախագիծը սկզբնական տարբերակով ներկայացվի, սակայն նա պնդել է, որ անպայման իր առաջարկով պետք է նախագիծն ընդունվի։
«Քանի որ կանոնակարգը թույլ տալիս է և ափսոս է, որ այս նախագիծը մեկ դրույթի պատճառով բացասական եզրակացություն ստանա, ես առաջարկում եմ այս տարբերակով ԱԺ-ն դեմ քվեարկի նախագծին, հեղինակն այն իջեցնի առաջին ընթերցում, նորից քննարկենք, եթե հաջողվի կոնսեսուսի գալ, ապա այս նախագիծն ընդունենք»,-ասաց Թունյանը։
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն էլ ավելացրեց, որ բավականին կառուցողական աշխատանք է կատարվել, այն առումով, որ հարցի քննարկմանը ներգրավված են եղել բանկերի միությունը, ապահովագրական ընկերությունները, առևտրային բանկերը և այլն։
«Իրապես կիսում եմ պարոն Թունյանի տեսակետն այն առումով, որ լավ կլինի, եթե կառուցողական որևէ ճանապարհ գտնվի և նախագծի կարգավորման առարկան իր լուծումը ստանա։ Ինչպես նշվեց, մեկ տարակարծություն ունենք։ Խնդիրն այն է, որ երբ մենք հետադարձ ուժ ենք տալիս առաջարկվող կարգավորմանը, ունենում ենք առնվազն անարդար իրավիճակներ հետևյալ առումներով՝ պատկերացրեք 2 բանկ, երկուսն էլ ապահովագրական հատուցումները վճարելիս եկամտային հարկը չեն հաշվարկել, չեն պահել որպես հարկային գործակալ, և երկուսի մետ էլ ստուգմամբ արձանագրվել է խախտումը։ Մեկը գտնվել է կարգապահ հենց հաջորդ օրը վճարել է, մյուսը մինչև օրս չի վճարել, և այս առաջարկով ստացվում է, որ մենք այդ երկրորդ կազմակերպությանը ներում ենք իր հարկային պարտավորությունը, բայց առաջին, որն ավելի կարգապահ է գտնվել, նրա վճարած գումարը չենք վերադարձնում»,-ասաց Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ