ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանը դեռ շարունակում է ստանալ գույք՝ որպես նվիրատվություն, և այդ գործարքները դեռ անկառավարելի են մնում․ Անի Սամսոնյան 03/24/2020 15:43 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովը քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։
Հիմնական զեկուցող, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ առաջարկում են այն դեպքերում, երբ համայնքը պետք է ընդունի նվիրատվություն և նվիրաբերություն, համայնքի ավագանին իր որոշմամբ դրան հավանություն տա, որպեսզի հնարավոր լինի կառավարել ռիսկերը։
«Առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկներ է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, մեր գործըկերները մտահոգություն ունեին առ այն, որ սահմանամերձ համայնքներում նվիրատվությունները կարող են լինել պաշտպանական բնույթի, հետևաբար մենք հրապարակայնության ու թափանցիկության հարցում կարող ենք խնդիր ունենալ»,-ասաց Սամսոնյանը։
Նրա խոսքով, ԲՀԿ խմբակցության ներկայացրած առաջարկն ընդունել են և իրավական նորմը վերաձևակերպվել է, ըստ որի համայնքի ավագանին իր որոշմամբ հավանություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվության առարկայի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, միայն դրանից հետո է համայնքի ղեկավարն իրավասու կնքել նվիրատվության պայմանագիրը, բացառությամբ սահմանամերձ բնակավայրերում պաշտպանական բնույթի նվիրատվության, որը ձևակերպվում է գաղտնի ձևով։
Սամսոնյանը տեղեկացրեց, որ տարածքային կառավարման հանձնաժողովում եղել են նաև բանավոր առաջարկներ․ «Մեր գործընկերներից՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն առաջարկում էր, որպեսզի այս նախագիծը տարածվի միայն առևտրային կազմակերպությունների վրա, ինչի դեպքում ես որպես զեկուցող ռիսկեր եմ տեսնում այն առումով, որ կարող է նվիրատվություններն ու նվիրաբերությունները ձևակերպվեն այլ ուղիներով և շրջանցվի օրենքը»։
ԼՀԿ խմբակցության պատգամավորը հայտնեց նաև, որ նախագիծը 2 ամսով հետաձգելու առաջարկ է եղել, սակայն ինքը դրան համաձայն չէ։
«Այս պահին, մասնավորապես, Երևան համայնքը դեռ շարունակում է ստանալ գույք՝ որպես նվիրատվություն, և այդ գործարքները դեռ անկառավարելի են մնում։ Այսինքն, մենք 2 ամիս հետաձգելով խիստ վտանգելու ենք ավագանու աշխատանքը որպես կանխարգելիչ գործունեություն իրականացնողի»,-ասաց Սամսոնյանը։
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ Վահե Ղալումյանն էլ ասաց, որ հանձնաժողովը կարծում է, որ նախագիծը լիագումար նիստում քննարկել է պետք։
«Մինչև երկրորդ ընթերցում հանձնաժողովի կարծիքները կիսվեցին և մենք երկրորդ ընթերցմամբ բացասական եզրակացություն ենք տվել նախագծին՝ նշելով բազմաթիվ հիմնավորումներ»,- ասաց նա։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ