ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդյունք կտան միայն ոչ ստանդարտ լուծումները 03/24/2020 17:27 | Հարցազրույց
Այս աննախադեպ ճգնաժամի նետած մարտահրավերները պահանջում են ոչ ստանդարտ լուծումներ և որոշումներ, ինչպես նաև առաջնահերթությունների հստակ գիտակցում: Aravot.am-ին տված հարցազրույցում ասել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը։
-Պարոն Պոլոսկով, հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում Ձեր ընկերությունում, որն ունի 5000-ից ավել աշխատակիցներ, նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ և ընդհանրապես ինչպե՞ս եք աշխատում արտակարգ դրության պայմաններում։
– Նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումն ու տարածումը մեր աշխատակիցների շրջանում կանխելու և հնարավորինս նվազեցնելու համար ձեռնարկությունում իրականացվում են մեծածավալ հակահամաճարակային միջոցառումներ, ապահովում է լիազոր պետական մարմնի և պարետատան բոլոր ցուցումների անշեղ կատարումը: Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ԶՊՄԿ-ի ֆեյսբուքյան էջից:
Հավաստիացնում եմ, որ իրադարձությունների հետագա զարգացմամբ պայմանավորված` մեր հնարավորությունների սահմաններում ձեռնարկելու ենք բոլոր անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումները:
Համոզված եմ, որ մեր կոլեկտիվին հատուկ կազմակերպվածության և համախմբվածության շնորհիվ միասին կհաղթահարենք նաև այս փորձությունը: Մեր ընկերությունն իր կողմից վարվող կորպորատիվ պատասխանատվության քաղաքականության շրջանակներում մշտապես ուշադրության կենտրոնում է պահել նաև առողջապահության ոլորտը՝ մասնավորապես շարունակական աջակցություն ցուցաբերելով Քաջարանի և Կապանի բժշկական կենտրոններին:
Համագործակցելով և խորհրդակցելով ԲԿ-ների ղեկավարության և պետական լիազոր մարմինների հետ՝ մեր ձեռնարկությունն արդեն իսկ ձեռք է բերել այս իրավիճակում անհրաժեշտ բժշկական պարագաներ և սարքավորումներ, այդ թվում՝ թոքերի արհեստական վենտիլիացիայի ժամանակակից սարքեր, որոնք անհատույց կտրամադրվեն հիշատակված ԲԿ-ներին: Չնայած տնտեսական դժվարություններին` մենք եղել ենք և կլինենք մեր աշխատակիցների և ազդակիր համայնքների բնակչության կողքին, կանենք հնարավոր ամեն բան նրանց սատարելու համար:
-Ասացեք խնդրեմ, ըստ Ձեզ ի՞նչ դժվարություններ կարող է առաջացնել համավարակով պայմանավորված ճգնաժամը մեր տնտեսությունում, մասնավորապես լեռնագործային ոլորտում, ի՞նչ ռիսկեր եք տեսնում ԶՊՄԿ գործունեության համար։
-Անդրադառնալով արտակարգ դրության և համաշխարհային ճգնաժամի՝ մասնավորապես մեր հիմնական արտադրանքների` պղնձի և մոլիբդենի շուկայական գների էական անկման պայմաններում ընկերության գործունեության համար հնարավոր ռիսկերին՝ կարծում եմ՝ դրանք ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ է անդրադառնալ համաշխարհային տնտեսությունում ստեղծված իրավիճակին, ճգնաժամ ծնած պատճառներին և զարգացման տենդենցներին:
Գնահատելով աշխարհում տեղի ունեցող զարգացումներն` առաջին հերթին պետք է արձանագրել, որ վերջին 12 տարում՝ սկսած 2008-2009թթ-րի ֆինանսական ճգնաժամից, ֆինանսական շուկաները եղել են փողով գերհագեցած: Կապիտալիզմի ողջ պատմության ընթացքում նախկինում երբեք այդ շուկաները նման տևողության և մակարդակի աճ չեն գրանցել: S&P 500 ինդեքսը իր պատմական մաքսիմումներին է հասել 3 անգամ` 2000 թ-ին 1.521, 2007թ-ին 1.527, 2020թ-ին՝ 3,380 կետով։ Աշխարհի առաջատար երկրների կենտրոնական բանկերի հաշվեկշիռները իրենց գոյության ողջ ընթացքում զարգացման նման արագ տեմպեր չեն գրանցել: Համաշխարհային տնտեսության իրական սեկտորը չի ապահովել անհրաժեշտ մակարդակի աճ, և նրա կողմից չիրացված ֆինանսական միջոցները ուղղվել են դեպի արժեթղթերի և պարտատոմսերի շուկա, ինչպես նաև դերիվատիվ ածանցյալ գործիքներ: Բացասական շահութաբերությամբ պարտատոմսերի ընդհանուր ծավալը 2019թ-ին տատանվել է 13-17 տրիլիոն դոլարի միջակայքում: 2019թ-ի դրությամբ համաշխարհային անվանական ՀՆԱ-ի 85 տրիլիոն դոլարի պարագայում պետությունների համախառն պարտքը հասել է 70 տրիլիոն դոլարի:
Պետական պարտքի սպասարկումը դարձել է պետական բյուջեների ծախսային մասի հիմնական հոդվածը: Մատչելի վարկավորմանը հասանելիություն ունեցող խոշոր ընկերությունները ակտիվորեն իրականացրել են իրենց բաժնետոմսերի ետ գնման քաղաքականություն` դրանով իսկ ավելացնելով այդ բաժնետոմսերի գնահատականը շուկայում: Ձևավորվել են բազմաթիվ այսպես կոչված «զոմբի ընկերություններ», որոնք արդեն իսկ բարդություններ ունեն սպասարկելու վարկերից առաջացող տոկոսներն իրենց օպերատիվ եկամուտների հաշվին: Կենտրոնական բանկերի և խոշորագույն ինվեստիցիոն ընկերությունների առաջատար վերլուծաբանները վաղուց նշում էին, որ անհրաժեշտ է համաշխարհային տնտեսության համար ապահովել «փափուկ վայրէջք»:
Համաշխարհային ճանաչում ունեցող ներդրողները, ինչպես օրինակ՝ Ուորրեն Բաֆֆետը, բաժնետերերին ուղղված իր նամակներում բազմիցս հիշատակել է, որ տնտեսության մեջ դիսբալանսը մեծանում է, ինչն ակնհայտ է դարձնում խոշոր ներդրումների ռիսկայնության աճը:
Այս համատեքստում՝ համավարակի դեմ պայքարի պայմաններում, համաշխարհային շուկաները խուճապի ենթարկվեցին: Տարատեսակ ակտիվների (պարտատոմսերի, բաժնետոմսերի) զգացմունքային, էմոցիոնալ վաճառքը բերեց դրանց արժեքների անկման:
Այնուհետև աշխատեց դոմինոյի օրենքը․ դիրքերը պահպանելու համար անընդհատ նոր ֆինանսական միջոցներ ներգրավելու անհնարինությունը (մարջին քոլլ) ներդրողներին ստիպեց պարտադրված գնով վաճառել իրենց ակտիվները: ԿԲ-ներն իրականացնում են ֆիսկալ աջակցության ակտիվ քաղաքականություն: ԱՄՆ-ում ոչ ֆինանսական սեգմենտին ուղղված դրամա-ֆիսկալային աջակցության համախառն փաթեթը կկազմի ՀՆԱ-ի 22%-ը, եթե հաշվի առնենք ԱՄՆ-ում այս տարվա դեֆիցիտը, այն իրականում կկազմի ՀՆԱ-ի 1/3-ը: Նմանատիպ իրավիճակ է նաև Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում:
Այդ վարքագծի հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե 2008 թ-ից սկսած Կենտրոնական Բանկերը հանդես էին գալիս որպես ֆինանսական սեկտորի «վերջին ինստանցիայի» կրեդիտորներ, ապա այժմ ԿԲ-ներն ուղղակիորեն ֆինանսավորելու են ոչ ֆինանսական սեկտորը՝ կորպորատիվ պարտքերը գնելու և մարջին քոլլերին երաշխիքներ տրամադրելու ճանապարհով: Վերը հիշատակված գործողությունները նպատակ ունեն կոմպենսացնելու դրամական ծավալի կրճատումը, ինչն իր հերթին կարող է բերել երկարատև ռեցեսիայի: Այն դեպքում, եթե շուկաները հնարավոր չլինի զերծ պահել ռեցեսիայից, անխուսափելիորեն պետք է սպասել աշխատատեղերի կորուստ, գնանկում և ՀՆԱ-ի կրճատում:
Տնտեսության մեր ոլորտում գերագնահատված ակտիվներ չեն եղել: Շուկայում եղանակ ստեղծող ընկերությունները, ինչպիսիք են՝ BHP, Rio Tinto, Glencore-ը, ինչպես նաև միջին օղակի ընկերություններն ապահովում էին եկամտաբերության առողջ, կայուն համադրություն բաժնետոմսերի կուրսի նկատմամբ (P/E) և վարկային ծանրաբեռնվածության ցածր ցուցանիշներ (Debet/EBIDTA), ու վարում էին ոչ այնքան ագրեսիվ ինվեստիցիոն քաղաքականություն: Ինչ վերաբերում է պղնձի արտադրության ֆիզիկական բալանսին, ապա այն վերջին տարիներին տատանվում էր հավասարակշռված մակարդակի վրա, և LME–ի (Լոնդոնի մետաղների բորսա) պահեստներում պղնձի քանակը տատանվում էր 150-250 հազար տոննայի սահմաններում:
Չնայած այս համեմատաբար կայուն վիճակին` Չինաստանում վերամշակող ընկերությունների գերակշիռ մասի փակումը ընթացիկ տարվա առաջին ամիսներին նպաստեց շուկայի թուլացմանը: Հետագայում աշխարհով մեկ ծավալվող կարանտինային միջոցառումները և շուկայում տիրող խուճապն իրենց հերթին բերեցին ամենալիկվիդային համարվող գործիքների, ինչպիսիք են՝ պետական պարտատոմսերը, ոսկին, նավթը, պղինձը, համատարած, հապճեպ վաճառքի: Վերջին 10 տարում պղնձի միջին գինը կազմել է 6755 դոլար՝ մեկ տոննայի դիմաց, ամենացածր ցուցանիշը՝ 4863 դոլար, գրանցվել է 2016 ճգնաժամային տարում: Այժմ պղնձի գինը 2016 թ-ի ցուցանիշից ցածր է, և մենք իրական մտավախություն ունենք, որ այս տենդենցը կարող է պահպանվել առաջիկա ամիսներին` մնալով ինքնարժեքից ցածր մակարդակներում:
-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկել ճգնաժամը հաղթահարելու համար, ի՞նչ խորհուրդ կտաք ոլորտի այլ ձեռնարկություններին։
-Իմ կարծիքով մենք և մեր գործընկերները այս տարվա ռիսկերը գնահատելիս պետք է կանխատեսենք, որ բախվելու ենք մեր արտադրություններում անհրաժեշտ քիմիկատների, անվադողերի և ներմուծվող այլ ապրանքների արտադրության և մատակարարման դժվարությունների հետ: Միևնույն ժամանակ չենք բացառում, որ կունենանք մեր արտադրանքի` պղնձի և մոլիբդենի խտանյութի ու ֆերոմոլիբդենի առաքման լոգիստիկ ժամանակավոր դժվարություններ:
Ֆերոմոլիբդենի իրացման համար կարող է դժվարություններ առաջացնել Եվրոպայում պողպատաձուլական ընկերությունների գործունեության դադարեցումը, որը մեր արտադրանքի իրացման հիմնական շուկան է: Արդեն տեղեկություններ ենք ստանում, որ իրենց գործունեությունը դադարեցնում են Չիլիի և Պերուի լեռնահարստացուցիչ ընկերությունները:
Այս պայմաններում ամբողջ չափով գիտակցելով պատասխանատվությունը՝ մեր ձեռնարկության կոլեկտիվը ֆինանսավորող, մատակարար և գնորդ գործընկերների հետ համատեղ անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի այս դժվար ժամանակները հաղթահարի առանց մեծ կորուստների: Հավաստիացնում եմ բոլորին, որ քանի դեռ կա թեկուզ չնչին ֆիզիկական հնարավորություն, կկատարենք մեր պարտավորությունները: Մեզ համար այս պահին առաջնահերթ է, որ մեր ձեռնարկության աշխատակիցները, ինչպես նաև մեզ ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող հայաստանյան ընկերությունների կոլեկտիվները անխափան և ժամանակին ստանան իրենց աշխատավարձը։ Առաջին անգամ չէ, որ մենք ստիպված են աշխատել ծանր պայմաններում, սակայն այս աննախադեպ ճգնաժամի նետած մարտահրավերները պահանջում են ոչ ստանդարտ լուծումներ և որոշումներ, ինչպես նաև առաջնահերթությունների հստակ գիտակցում:
Օգտվելով առիթից՝ ուզում եմ կոչով դիմել բոլորին։
Տիկնայք և պարոնայք, սիրելի՛ հայրենակիցներ,
ես համաճարակաբան չեմ և առողջապահական ռիսկերը չեմ պատրաստվում գնահատել, սակայն հնարավոր տնտեսական կորուստները մեր փոքրիկ տնտեսության համար արդեն իսկ տեսանելի են և հուսադրող չեն: Վստահ եմ, որ տնտեսական այս դժվարություններն ավելի հեշտ կլինի հաղթահարել, եթե մենք բոլորս մեր ընտանիքներում, կոլեկտիվներում և հասարակությունում ընդհանրապես հայտարարենք «երաշտային զինադադար»:
Մոռանանք հին նեղվածություններն ու վիրավորանքները, հանուն ընդհանուր գործի պատրաստ լինենք ներել նորերը և անենք ամեն ինչ, որ մեր կողքին ապրող մարդիկ մշտապես զգան մեր օժանդակությունն ու սատարումը:
Մաղթում եմ բոլորիս առողջություն և խաղաղություն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ