ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թե իշխանության, թե հասարակության ընտրությունը պետք է լինի ‹‹և՛ առողջություն և՛ ազատություն›› սկզբունքը. Խոսրով Հարությունյան 03/23/2020 21:27
ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը անդրադարձել է արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների և լրատվամիջոցների ազատությունների սահմանափակման խնդրին։ «Ազգային Ժողովում բուռն քննարկումների պայմաններում առաջին ընթերցմամբ ընդունվեցին Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Պատգամավորների (հատկապես ընդիմադիր) մտահոգությունները պայմանավորված էին արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների և լրատվամիջոցների ազատությունների սահմանափակման վերաբերյալ նախագծերում առաջարկվող դրույթների իրավական որոշակիության բացակայությամբ և իրավիճակին այդ սահմանափակումների համապատասխանությամբ, ինչը սահմանադրական պահանջ է: Անշուշտ այս հարցադրումները միանգամայն իրավաչափ են և իրավական առավել կոռեկտ բանաձևումների պահանջ են առաջացնում:
Միաժամանակ հարկ է արձանագրել, որ Կառավարության սույն նախաձեռնությունը պայմանավորված էր այն օբյեկտիվ իրողությամբ, որ համաճարակի պայմաններում, առավել ևս, երբ Առողջության Համաշխարհային Կազմակերպությունը կորոնովիրուսի վարակի միջազգային տարածումը որակեց որպես պանդեմիա, շատ կարևոր է ոչ միայն հիվանդության տարածումը կանխարգելող հանրային առողջապահության ոլորտում իշխանությունների նախափեռնությունների արդյունավետությունը, այլև վերջինիս գլխավոր նախապայմանի՝ հանրության շրջանում խուճապի բացառման, ապահովումը:
Հանուն արդարության պետք է փաստել, որ մեզանում խուճապային տրամադրությունների չձևավորմանը մեծապես նպաստեց այն, որ հենց առաջին օրվանից Վարչապետը ստանձնեց հանրությանը համաճարակի դրսևորման դեպքերի և դրանց կանխարգելման քայլերի վերաբերյալ լիարժեք տեղեկատվության տրամադրման անձնական պատասխանատվությունը, դրանով մեծապես նպաստելով, որ հանրության կողմից տեղեկատվության պաշտոնական աղբյուրները ընկալվեն որպես հավաստի և արժանահավատ տեղեկատվության հուսալի աղբյուրներ: Ըստ իս այս գործելաոճը, այլ կազմակերչական միջոցառումների հետ համատեղ, նպաստեց նաև նրան, որ մեր համաքաղաքացիներն իրենց առօրյա վարքագիծը սկսեցին կազմակերպել հակահամաճարակային միջոցառումների պահանջներին համահունչ՝ գիտակցված ինքնամեկուսացումից մինչև առաջին անհրաժեշտության ապրանքների ոչ խուճապային սպառումը: Այս ամենը անշուշտ շատ կարևոր է հանրային կյանքի բնականոն ընթացքը կազմակերպելու համար:
Սակայն, այդ ամենի հետ մեկտեղ, ոչ երկրորդական պետք է համարել նաև այն փաստը, որ մեր քաղաքացիները ցուցադրեցին սոցիալական գիտակցված պատասխանատվության աննախադեպ դրսևորում, ինչն էապես նպաստեց խուճապային տրամադրություների չտարածմանը:
Ահա այս արձանագրումների ֆոնին անդրադառնալով Ազգային Ժողովում վերը նշված նախագծերի քննարկումներին, ըստ իս, հատկապես մտահոգիչ էր այն, որ Կառավարության ներկայացուցիչը և ԱԺ քաղաքական մեծամասնությունը հանրության շրջանում խուճապը կանխելու խնդրին մոտենում էին այն ընկալմամբ, որ մենք հայտնվել ենք համաճարակային իրավիճակով պարտադրված ‹‹առողջություն թե՞ ազատություն›› երկընտրանքի առջև: Իհարկե, եթե խնդիրը ներկայացվում է այդ կոնտեքստում, ապա առավել քան կանխատեսելի է, որ հանրության ընտրությունը կլինի միանշանակ հօգուտ առողջության:
Սակայն արդյո՞ք խնդիրը առողջության և ազատության միջև ընտրություն կատարելու մեջ է: Արրդյո՞ք հանրային առողջության ապահովումը համաճարակների պայմաններում հրամայաբար պահանջում է իշխանությունների կողմից ԶԼՄ-ների տոտալ վերահսկողության իրականացում, այն էլ օրենքի՝ ոչ որոշակի ձևակերպումներով և բանաձևումներով իրավական նորմերի հիման վրա:
Արդյո՞ք գիտակցվում են իրավիճակի կարգավորումները այդ պարզունակ և պսևդոքաղաքական երկընտրանքով ներկայացնելու հնարավոր բացասական հետևանքները:
Ո՛չ Կառավարության ներկայացուցիչը և ո՛չ էլ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները այս հարցադրումների պատասխանները չհնչեցրեցին:
Մինչդեռ հակահամաճարակային գործողությունների իրականացումը վերը ներկայացված ընտրությամբ պայմանավորելը հղի է հանրային կյանքը հակասահմանադրական խեղումների ենթարկելու վտանգներով և բոլորովին էլ էական չէ թե այդ քայլերին գնում ենք գիտակցված թե ոչ:
Իսկ երբ իշխանությունները հայտարարում են, որ լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը գտնվում է ընդիմության վերահսկողության ներքո և դա խոչնդոտում է իրենց աշխատանքներին, ապա իշխանության կողմից լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողության սահմանման ցանկացած փորձ կարելի է վերագրել լրատվամիջոցներին սանձելու իշխանությունների գայթակղությանը, ինչն ուղղակի անթույլատրելի է:
ճնշող մեծամասնությունը գտնվում է ընդիմության վերահսկողության ներքո և դա խոչնդոտում է իրենց աշխատանքներին, ապա իշխանության կողմից լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողության սահմանման ցանկացած փորձ կարելի է վերագրել լրատվամիջոցներին սանձելու իշխանությունների գայթակղությանը, ինչն ուղղակի անթույլատրելի է:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ