ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աննա Հակոբյանը խմբագիրների բարձրացրած մտահոգությունը համարում է «նախորդ կյանքից» 03/23/2020 17:54 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետի տիկին, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների՝ կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելու սահմանափակումներին եւ այդ առնչությամբ մի խումբ խմբագիրների արտահայտած մտահոգությանը:
Աննա Հակոբյանը հարցադրումը համարել է «նախորդ կյանքից»
«Ես սխալված չեմ լինի, որ ասեմ՝ հիմա մեր կյանքը 360 աստիճանով շրջված է, մեր կյանքի բնականոն ընթացքը այլեւս գոյություն չունի եւ բոլոր այդ հարցադրումները կարծես նախորդ կյանքից լինեն, հիմա կառավարության բոլոր գործողությունները դեպի առաջ են նայում եւ նայում են մինիմալ տրավմաներով մեր ժողովուրդը դուրս գա այդ իրավիճակից։ Դրան են միտված նաեւ այդ սահմանափակումները օրենքները, որ ընդունվեցին, լրատվամիջոցների սահմանափակումները: Հարցադրումը նախորդ կյանքից է , մենք հիմա միջանկյալ վիճակում ենք եւ գնում ենք դեպի ապագան, այնպես, որ վտանգ չեմ տեսնում»,-հայտարարել է նա՝ հույս հայտնելով, որ բոլորը ըմբռնմամբ կմոտենան կառավարության գործողություններին:
Լրագրողների ճշտող հարցին, թե այսինքն, խմբագիրների անհանգստությունը տեղին չէ՞ր, Աննա Հակոբյանը արձագանքել է, թե արդեն պատասխանեց հարցին:
Նա տոկունություն է մաղթել կառավարությանը:
Հիշեցնենք, Հայաստանի ժուռնալիստների միությունն ու 23 լրատվամիջոցի ղեկավար պարզաբանումների համար դիմել են ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին՝ Արտակարգ դրության մասին որոշմամբ ԶԼՄ-ների համար նախատեսված սահմանափակումների վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու համար։
ՀՀ կառավարությունը մարտի 19-ին փոփոխություններ է կատարել 2020 թվականի մարտի 16-ին ընդունված «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ՝ թույլատրելով լրատվամիջոցներին Հայաստանում, ինչպես նաև Հայաստանի տարածքներից դուրս նոր կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկություններ տարածելիս հղում կատարել նաեւ պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումներին, օտարերկրյա պետությունների ղեկավարների, պետական մարմինների և (կամ) նրանց ներկայացուցիչների պաշտոնական կայքերին, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին կատարված հղումներին , Հայաստանում հավատարմագրված և (կամ) Հայաստանի անդամակցությամբ միջազգային կազմակերպությունների պաշտոնական կայքերին, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին:
Միեւնույն ժամանակ, շարունակում է բաց մնալ ԶԼՄ-ներին մտահոգող գլխավոր հարցը, թե ինչ պետք հասկանալ «ակնհայտ խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու իրական վտանգ պարունակող տեղեկություն» ձեւակերպման տակ:
Հավելենք , որ այսօր խորհրդարանում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել էր, որ կառավարությունն այս պահին քննարկում է խոսքի ազատության սահմանափակման դրվագով փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ