ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ քաղաքացու ահազանգը խուճապ է գնահատվում 03/21/2020 18:42 | Մեկնաբանություն
«Խուճապ է առաջացնում»՝ ոստիկանության ստորաբաժանումների կողմից այսօրինակ ձևակերպմամբ լրատվամիջոցներին ուղարկված ծանուցում-զգուշացումներն արդեն համատարած են դառնում։ Նման մի ծանուցում ստացել է նաեւ «Փաստինֆոն», որով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետը զգուշացնում է, թե «Էջմիածնի տարեց բնակչուհու մոտ ախտորոշվել է թոքաբորբ, ունի ջերմություն, սակայն թեստ չի հանձնել, չի հոսպիտալացվել» վերտառությամբ նյութը անհապաղ ենթակա է հեռացման։ Ըստ ոստիկանության՝ այն «իրենից խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ է պարունակում»։
Իսկ նյութն ընդամենը միայնակ ապրող, առողջական խնդիրներ ունեցող կնոջ մասին էր, որի մոտ ախտորոշվել էր թոքաբորբ ու նշանակվել էր բուժում տնային պայմաններում, սակայն չէր կարողանում ստանալ անհրաժեշտ ներարկումները, քանզի շատերը խուսափում էին այցելել։ Մեր ահազանգի արդյունքում, ի պատիվ առողջապահության նախարարության, խնդիրը շատ արագ լուծում է ստացել՝ համապատասխան մասնագետներն անմիջապես այցելել են միայնակ ապրող կնոջը՝ թեստավորման, որի բացասական պատասխանի դեպքում կինը կկարողանա տանն անարգել բուժում ստանալ, իսկ դրականի դեպքում՝ մասնագիտական հաստատությունում։
Բայց տարեց կնոջ խնդրի կարգավորմանը նպաստած հրապարակումը, ոստիկանությունը խուճապային է գնահատել։
Հարգելով գործող օրենսդրությունը եւ նկատի ունենալով, որ հրապարակումը ծառայել է իր նպատակին ու կնոջ խնդիրը կարգավորվել է՝ «Փաստինֆո»-ն ժամանակավորապես հեռացրել է նյութը կայքից, բայց որոշ պաշտոնյաների կողմից հնարավոր չարաշահումներից զերծ մնալու համար գրավոր հարցմամբ դիմել ենք ՀՀ պարետ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է մամուլի մոնիտորինգ՝ առանձնացնելու «խուճապ» առաջացնող հրապարակումները, ովքեր են ընդգրկված տվյալ աշխատանքային խմբում, ինչ մասնագիտական որակավորում ունեն աշխատանքային խմբի անդամները, դրա կազմում ընդգրկված են արդյո՞ք սոցիալ-հոգեբաններ, մշակվել է արդյոք «խուճապ» եզրույթի սահմանում եւ ինչ չափորոշիչներից ելնելով է որոշվում տվյալ նյութը խուճապային իրադրություն է ստեղծում, թե ոչ։
Եթե նման սահմանում կա խնդրում ենք նաեւ այն հրապարակել, որպեսզի ԶԼՄ-ների ներկայացուցիչները եւս հնարավորություն ունենան դրան ծանոթանալ։ Հակառակ պարագայում առկա է տարբեր չինովնիկների կողմից Արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության 2020 թվականի մարտի 16-ի որոշումը չարաշահելու վտանգ։
Այլապես, ստացվում է, որ ցանկացած անցանկալի հրապարակում, քաղաքացու ահազանգ կարելի է պիտակել խուճապային և այն հեռացնելու հարց բարձրացնել: Իսկ դրանից ուղղակի գրաքննության հոտ է գալիս:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ