ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խոսքի ազատության սահմանափակումը՝ որպես կառավարության գործունեության առաջնահերթություն նոր կորոնավիրուսի դեմ պայքարում. Գոհար Մելոյան 03/21/2020 09:57 | Մեկնաբանություն
Սահմանադրագետ Գոհար Մելոյանն անդրադարձել է կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխություններին` նշելով, որ խոսքի ազատության սահմանափակումը կառավարության գործունեության առաջնահերթություն է արտակարգ դրության պայմաններում նոր կորոնավիրուսի դեմ պայքարում:
Նրա գրառման մեջ ասվում է.
«Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեցին «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Կառավարության կողմից ներկայացված նախագծերով նախատեսվում են.
1.Վարչական պատասխանատվություն՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելու համար՝ սահմանելով տուգանքի նշանակում 50.000 – 300.000 դրամի չափով /այս հարցին անդրադարձել էի նախորդիվ՝ նշելով, որ անկախ կառավարության որոշմամբ սահմանված արգելքից՝ օրենսդրության մեջ սահմանված չէ իրավական հետևանք՝ պատասխանատվություն, այսինքն՝ առկա է իրավական բաց, որը փորձ է արվում լրացնել/.
2.Վարչական պատասխանատվություն արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար՝ սահմանելով տուգանքի նշանակում 300.000 – 500.000 դրամի չափով.
3. Քրեական պատասխանատվություն՝ արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում՝ սահմանելով պատիժ կալանք մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։
Վերոնշյալ կարգավորումներից առավել խնդրահարույց են ֆիզիկական և իրավաբանական անձանց համար արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումների սահմանումը, ինչպես նաև ընդհանրապես առաջարկվող կարգավորումների համաչափության և որոշակիության խնդիրը։
Ըստ էության՝ վերջին օրերին ԶԼՄ-ների և քաղհասարակության կողմից այդքան բարձրաձայնված և դատապարտելի խոսքի ազատության իրավունքի սահմանափակման կառավարության որոշման անորոշ կարգավորումներին լուծում տալու և դրանք որոշակիացնելու փոխարեն, ինչն իրավական տեսանկյունից հնարավոր էր օպերատիվ կերպով կազմակերպել, ընտրվում է սահմանափակումների ընդլայնման ճանապարհը՝ օրենսդրության պահանջների թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային խախտումների ուղեկցմամբ:
Ֆիզիկական անձանց և զանգվածային լրատվության միջոց չհանդիսացող իրավաբանական անձանց կողմից տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումը խնդրահարույց է իրավական որոշակիության և համաչափության տեսանկյունից։
Պարզ չէ, օրինակ, թե ինչ չափանիշների հիման վրա է ոստիկանությունը՝ որպես նշված պատասխանատությունը կիրառող մարմին, որոշելու, թե ֆիզիկական անձի, իրավաբանական անձի կամ ԶԼՄ-ի կողմից տարածվող տեղեկատվությունն արդյոք հանդիսանում է խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող, թե ոչ։ Այս հարցում հստակության բացակությունն իրավակիրառ պրակտիկայում հանգեցնելու է իրավանորմի ԿԱՄԱՅԱԿԱՆ կիրառման՝ հարվածի տակ դնելով ժողովրդավար և իրավական պետության բարձրագույն արժեքներից ևս մեկը՝ մարդու հիմնարար իրավունքներից խոսքի ազատությունը:
Այսինքն՝ կամայական սկզբունքով հնարավոր է, որ որոշ ԶԼՄ-ներ կամ ֆիզիկական անձինք ենթարկվեն պատասխանատվության, իսկ որոշները՝ նույնանման արարքի համար՝ ոչ։
Ինչ վերաբերում է համաչափություն սկզբունքին, Սահմանադրության 76-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ մարդու հիմնական իրավունքները կարող են սահմանափակվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը:
Ուստի՝ պարզ չէ, թե ֆիզիկական անձի կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումն ինչքանով է անհրաժեշտ համաճարակի կանխարգելման, համաճարակային իրադրության պայմաններում բնակչության պաշտպանության, բնակչության առողջության պահպանման համար, առավել ևս, որ առկա են մի շարք առավել հրատապ լուծում պահանջող հարցեր։
Հետևաբար՝ առանց անհրաժեշտության հստակ հիմնավորման՝ ցանկացած սահմանափակում հակասահմանադրական է և չի կարող կիրառվել ոստիկանության կողմից։
Լրացուցիչ կանդրադառնամ նաեւ ներկայացված նախագծերի այլ թերություններին»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից