ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետը նույնիսկ տեղյակ չէ, որ «Արմենիկում» ու ՁԻԱՀ-ի կենտրոններն իրար հետ կապ չունեն․ ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցները՝ վարչապետի հետ հանդիպման մասին 03/20/2020 19:25 | Հարցազրույց
«Փաստինֆո»-ն զրուցել է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի» նախկին աշխատակից Արշակ Ասմարյանի հետ, ով օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջայցերից մեկի ժամանակ հանդիպել էր նրան ու զրուցել իրենց խնդրի մասին։ Նախկին աշխատակիցը տեղեկացրել էր վարչապետին, որ իրենք ակցիաներ են իրականացնում, քանի որ դեմ են իրենց կենտրոնի եւ «Նորք» ինֆեկցիոնին հիվանդանոցի միավորմանը ու նշել էր, որ ակնկալում են հանդիպում-քննարկում վարչապետի մասնակցությամբ։ Փաշինյանն այս առաջարկին արձագանքել էր դրական՝ նշելով, որ հանդիպումը տեղի կունենա, սակայն իր որոշումն անբեկանելի է։
-Ինչպես եք գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցը, որքանո՞վ էին Ձեզ համար գոհացուցիչ նրա պատասխանները։
-Ես պատահական վարչապետին հանդիպեցի ու շատ արագ կերպով փորձեցի տեղեկացնել, որ իրեն ինֆորմացիան հասցվում է միակողմանի։ Դա կուրորեն, միակողմանի, չվերլուծված, չուսումնասիրված, թերի գնահատված եզրակացություն է՝ և՛ մասնագիտական, և՛ ֆինանսատնտեսական առումով։ Այս համակարգն իրեն դրսևորել է որպես լավագույններից մեկը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Վարչապետը պետք է հասկանա, որ այս միավորման քայլն այդպես պարզ ու հասարակ բան չէ, ռիսկեր ու խնդիրներ կան։ Ըստ մեր կանխատեսման՝ ձախողումներ կարող են լինել ի դեմս սխալ ձիագնոզների, մահերի մեծացման, դեղերի ու թեստային համակարգերի հաշվարկման ու ստացման, մենք միշտ բարձր մակարդակի վրա դա արել ենք նրա շնորհիվ, որ համակարգն եղել է կենտրոնացված առանձին ղեկավարման տակ։ Ծառայություններ կան, որոնք Նորքի ինֆեկցիոնի գործառույթների մեջ չեն մտնում։
-Դուք նշում եք, որ աշխատանքն արվել է բարձր մակարդակով, սակայն վարչապետը Ձեզ հետ զրույցում ասաց, որ դեռ լրագրող եղած ժամանակ է Ձեր կենտրոնի մասին հոդվածներ գրել։
-Մենք որքան քչփորել, պեղել, հայթայթել ենք վարչապետի 10 տարի առաջվա նյութերը, ոչինչ չենք գտել, որը կվերաբերի մեր կենտրոնին։ Գտել ենք հոդվածներ, ելույթներ «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մասին, որը բացարձակ մեզ հետ կապ չունի։ Եթե կան նման հոդվածներ, մենք սպասում ենք, որ դրանք մեզ ուղարկեն։ Վարչապետը միակողմանի, թերի է տեղեկացված, ստացվում է, որ նա նույնիսկ տեղյակ չէ, որ այս երկու կենտրոններն իրար հետ կապ չունեն, մենք ուրիշ հիմնարկ ենք։
-Բազմիցս նշել եք, որ Ձեր խնդրի վերաբերյալ հավուր պատշաճի վարչապետին տեղեկատվություն չի հասնում, նախարարը շեշտադրումը դնում է տնօրենի խնդրի վրա։ Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, ինչու՞ Թորոսյանը չպետք է ամբողջական տեղեկատվություն տրամադրեր վարչապետին։
-Այո, նախարարն ասում է, որ տնօրենին ենք ուզում, բոյկոտում ենք նրան հետ բերելու համար։ Նաև ասում է, որ հրաժարվում ենք համագործակցել այլ բուժհիմնարկների հետ, սա բացարձակ սուտ է։ Մի շարք ինտեգրացիոն պրոցեսներ կան, որոնց շնորհիվ համակարգն աշխատում է և դա հակառակ բանի մասին է խոսում, և սա չուսումնասիրված, ուղղորդված տեղեկություն է։ Թորոսյանն ԱԺ-ում ասաց, որ թույլ չենք տալիս մեր ապարատներով այլ հիվանդներ հետազոտվեն, սակայն սա աբսուրդի գագաթնակետն է, մենք միշտ ասել ենք, որ եթե նման բան եք որոշել, մեզ հետաքրքիր է՝ ինչպես եք դա անելու, միասին խորհրդակցենք, հասկանանք։ Նա լրիվ խեղաթյուրված արտահայտություններ է անում։ Իսկ թե ինչ-որ շահագրգռվածություն ունի՝ չգիտեմ։ Եթե իրենք տնօրենի, ղեկավարման խնդիր են ունեցել, համարել են ինչ-որ բան լավ չի կատարվում, ուզել են վերահասկանալ պրոցեսը, ապա, խնդրեմ, տնօրենին հանելն իրենց համար խնդիր չէ։ Այս ինտեգրացիան ինչի՞ համար է այն դեպքում, երբ ասում են ոչինչ չի փոխվելու։ Հիշու՞մ եք, վարչապետն ասում էր «բյուջեն ուտող» ՊՈԱԿ-ները և այլն պետք է վերացնել, վարչական ապարատի քանակը պակասեցնել, ախր, այսպիսով, վարչական ապարատի քանակն էլ չի պակասում։ Եթե լինելու է մեկը, ով պատասխանատվություն է կրելու ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի համար, այնտեղ միայն մեկ փոխտնօրենն ու հաշվապահն են կրճատվում։ Ես այս ամենի տրամաբանությունը չեմ հասկանում։
-Վարչապետն ասաց, որ հանդիպումը կլինի, սակայն այս որոշումը վերջնական է, բեկանման ենթակա չէ։ Այս պայմաններում նպատակահարմար համարու՞մ եք այս հանդիպումը։
-Մենք միանշանակ հանդիպմանը կգնանք, արձագանքի ենք սպասում։ Հենց նույն օրը բաց նամակով էլ գրել եմ, որ ակնկալում ենք հանդիպում։ Վարչապետն ասաց․ «Ամեն մանր մասնագիտական հարցի մասին վարչապետը հո չի իմանալու», այստեղ մանր մասնագիտական հարցի մասին չէ խոսքը, այլ գլոբալ ապատեղեկատվության։ Քանի որ մենք անլսելի ու արհամարհված ենք լիազոր մարմնի կողմից՝ ի դեմս նախարարության։Ուզում ենք ինչ-որ պահի ոչ թե բեկանել որոշումը, այլ կասեցնել այդ միավորման իրականացումն ու քննարկենք, եթե քննարկման ընթացքում որոշվի, որ կենտրոնները պետք է միացվի՝ խնդրեմ, թող միացնեն, սակայն ուզում ենք քաղաքակիրթ երկխոսության ձևով հասցնել մեր մտահոգություններն ու մտավախությունները։ Հիմա չգիտենք, երբ կհանդիպենք, իր խոստումն ինչ ժամկետ ունի։ Մենք ամեն դեպքում յուրաքանչյուր ֆորմատով, յուրաքանչյուր ժամի պատրաստ ենք գնալ քննարկման։ Մեր տրամաբանության մեջ չի մտնում՝ ինչպես կարելի է մեկ ստորագրությամբ լուծել առողջապահական համակարգին վերաբերող հարցեր, առողջապահությունը ստրատեգիկ ուղղություններից է պետության, որին պետք է նրբանկատ ու հավասարակշռված վերաբերվել։ Նույնիսկ այս փակուղային իրավիճակում պատրաստ ենք յուրաքանչյուր մարմնի հետ կոնստրուկտիվ երկխոսության, մասնագիտական քննարկման գնալ ու իսկապես ուզում ենք լսել լիազոր մարմնի պատկերացումները։ Նախարարն ասաց, որ իրենց պատրաստ են հանդիպման ու քննարկման, եթե հակառակ կողմը չի խոսում ուլտիմատումի լեզվով։ Մենք այդ կերպ երբեք չենք խոսել , եթե ինքը համարում է, որ մեր դիմումներ գրելն է ուլտիմատում եղել, ապա չարաչար սխալվում է, դա մեր ձայնը լսելի դարձելու վերջին մեթոդն էր։ Մենք ուզում ենք համակարգը փրկելու համար այդ որոշումը ժամանակավոր կասեցվի ու քննարկում լինի։ Բացի այդ, կորոնավիրուսի հետ կապված այսօրվա իրավիճակը բացահայտ այն օրինակներից է, որն առնչվում է այս հարցին։ Ամբողջ առողջապահական համակարգը՝ մասնավորապես Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը, ոտքով-գլխով ներգրավված է կորոնավիրուսի դեմ պայքարում։ ՁԻԱՀ-ի ոլորտը, եթե այդ համակարգի մասնիկ լինի ու եթե հանկարծ ինչ-որ այլ ինֆեկցիոն հարվածներ լինեն, կնշանակի որ մի շարք պրոցեսներ երկրորդ պլան կգնան ու մեծ ռիսկեր կառաջանան, ՄԻԱՎ-ով պացիենտներն իրենց ցածր իմունիտետով ռիսկի տակ կընկնեն նման իրավիճակներում։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից