ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որպես առաջին քայլ, նախարարության հետ փոխադարձ համաձայնությամբ, մենք նախատեսում ենք ներմուծել թոքերի արհեստական օդափոխման երկու Superstar S1100A համակարգ Չինաստանից. Չալաբյան 03/20/2020 10:40 | Կորոնավիրուս
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառում է կատարել Հայաստանում կորոնովիրուսի դեմ պայքարում առողջապահության նախարարության հետ համագործակցության վերաբերյալ: Նա մասնավորապես գրել է.
«Երկու օր առաջ ես գրել էի այն մասին, որ մենք աշխատում ենք՝ առաջիկայում ստեղծելու առանձին հիմնադրամ, որում կհավաքագրենք մասնավոր միջոցներ, մեր վարակված քաղաքացիների բուժմանը և վերականգմանն աջակցելու նպատակով։ Մի շարք քննարկումների արդյունքում, մենք նախաձեռնող խմբով որոշում ընդունեցինք իրականացնել դա «ԱրԱր» հիմնադրամի բազայի վրա։
«ԱրԱր» հիմնադրամը ստեղծվել է 2013 թ․ դեկտեմբերին՝ մեր զինված ուժերին աջակցելու նպատակով։ 2016 թ․ մարտական գործողություններից անմիջապես հետո, «ԱրԱր» հիմնադրամը «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ, արդեն իրականացրել է թվով 7 ռեանիմացիոն մոբիլ համալիրների կահավորում, որոնք տրամադրվել են սահմանամերձ շրջանների մեր հոսպիտալներին՝ մեր վիրավոր զինծառայողների և քաղաքացիների անվտանգ էվակուցիան կազմակերպելու նպատակով։ Այսօր, երբ մենք բախվել ենք նոր, աննախադեպ մասշտաբների գլոբալ ճգնաժամի, մենք որոշել ենք հիմնադրամի և մեր անձնական միջոցներից գնել կրիտիկական ռեանիմացիոն սարքավորում, որը մենք կտրամադրենք Առողջապահության նախարարության այն հաստատություններին, որոնք իրականացնելու են մեր վարակված համաքաղաքացիների բուժումը։
Որպես առաջին քայլ, նախարարության հետ փոխադարձ համաձայնությամբ, մենք նախատեսում ենք ներմուծել թոքերի արհեստական օդափոխման երկու Superstar S1100A համակարգ Չինաստանից, որտեղ այս տիպի սարքավորումը արդեն հաջող թեստավորում է անցել կորոնավիրուսով հիվանդների բուժման ընթացքում։ Այս սարքավորման երկու միավորը միասին արժեն 14 միլիոն դրամ, և այս պահի դրությամբ, այդ գումարի մեծ մասը արդեն հավաքված է։ Ես ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել իմ բոլոր այն ընկերներին, ովքեր տառացիորեն մի քանի ժամում արձագանքեցին, և յուրաքանչյուրը իր հնարավորությունների սահմաններում անհրաժեշտ միջոցներ հատկացրեց այս գործի համար։
Մենք նաև նախատեսում ենք շարունակել դրամահայթայթումը, և ըստ անհրաժեշտության գնել և մեր առողջապահական հաստատություններին տրամադրել լրացուցիչ սարքավորում, ինչպես նաև առաջին անհրաժեշտության իրեր և պրեպերատներ, և դիմում ենք մեր բոլոր ընկերներին և աջակիցներին՝ ըստ հնարավորության օժանդակելու այս նախաձեռնությանը։ Եթե դուք ցանկություն ունեք անհատապես աջակցել մեզ, կարող եք բանկային փոխանցումներ կատարել հետևյալ հաշվեհամարներին`
«ԱՐԱՐ» Քաղաքակրթական հետազոտությունների Հիմնադրամ
Կոնվերս Բանկ ՓԲԸ, SWIFT: COVBAM22
1930050127630100 (AMD)
ARAR CIVILIZATIONAL RESEARCH FOUNDATION
CONVERSE BANK CJSC, SWIFT: COVBAM22
1930050127630101 (USD)
Մենք օպերատիվ ռեժիմով ճտշելու ենք հետագա կրիտիկական կարիքները, և հավաքագրված և ծախսված միջոցների մասին պարբերական հաշվետվություններ կներկայացնենք «ԱրԱր» հիմնադրամի Ֆեյսբուքյան էջում։ Կանխավ շնորհակալ եմ բոլոր արձագանքների համար, և բոլորիդ քաջ առողջություն եմ ցանկանում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ