ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ժամանակն է, որ կառավարությունը իր վրա ռիսկեր վերցնի՝ ոչ ստանդարտ իրավիճակը ոչ ստանդարտ լուծումներ է պահանջում. Խոսրով Հարությունյան 03/20/2020 19:51 | Տնտեսություն
«Ակնհայտ է, որ սպառումը էականորեն կրճատվել է, թեպետ մի պահ կար, որ առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ պահանջարկի բում կար, բայց մեծ իմաստով համաշխարհային շուկայում սպառման անկում է ակնկալվում, որովհետեւ նման պայմաններում ազգաբնակչությունը սկսում է խնայել՝ սպասելով որ լինելու են ավելի նեղ օրեր»-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով տնտեսական հնարավոր ռիսկերին, որոնք կարող են առաջանալ Հայաստանում նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում:
Այս մարտահրավերը, ըստ նախկին վարչապետի, չի շրջանցելու Հայաստանը: Խոսրով Հարությունյանը լսել է վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները, որոնք վերաբերվում են տնտեսության իրավիճակին եւ համաձայն չէ նրա որոշ հայտարարությունների հետ: «Այն հարցադրմանը, թե մոտ 2 տրիլիոնի չափ առաջարկի դեֆիցիտ կառաջանա, ես համաձայն չեմ, որովհետեւ պրոբլեմը նախ եւ առաջ սպառման անկման մեջ կլինի, բայց եթե նույնիսկ ենթադրենք, որ իրոք առաջանում է պահանջարկ, որը կունենա առաջարկի պակաս, դա կարող է վերաբերվել միայն արտաքին շուկաների պահանջարկին, բայց ցավոք մենք նման տնտեսական կարողություններ չունենք»,-ասաց Խոսրով Հարությունյանը:
Նախկին վարչապետը շեշտեց՝ ներդրումների բումը, որի մասին խոսվում էր վերջին երկու տարիներին, ոչ միայն անկում են ապրել, այլեւ ընդհանրապես չկան: Նրա խոսքով 2019 թ 7 տոկոսանոց ՀՆԱ-ի պարագայում կառավարությունը 2020 թվականին պլանավորում է 4.9 տոկոսանոց ՀՆԱ: «Կառավարության մասնագետները շատ լավ գիտակցում են, որ ավելին ակնկալելու տնտեսական պոտենցիալ մենք չունենք, ես կարծում եմ, որ էապես ուշացել ենք եւ ուշանում ենք: Այս երկու տարին կարելի էր եւ պետք էր օգտագործել ներդրումների ներգրավման ուղղությամբ, սակայն այդ հեղափոխության բրենդը անընդհատ գովերգելը ներդրողներին զերծ էր պահում ներդրումներից: Այնպես չէ, որ աշխարհի ներդրողները ուշի ուշով հետեւում էին, թե ինչ է կատարվում Հայաստանում, ես ասել եմ եւ կկրկնեմ՝ միլիոնավոր պոտենցիալ ներդրողներ կան, որոնք քարտեզի վրա Հայաստանի տեղն անգամ չգիտեն, ուստի , Հայաստանը նախ պետք է իրոք դառնա հրապուրիչ ներդրողի համար եւ երկրորդ, պետք է կարողանար ներկայացնել այդ գրավչությունը»:
Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե կորոնովիրուսը նաեւ տնտեսական հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար, Խոսրով Հարությունյանը ասաց՝ անշուշտ ցանկացած ճգնաժամ իր մեջ նաեւ հնարավորություն է պարունակում, բայց եւ հարցադրում հնչեցրեց, թե արդյո՞ք Հայաստանի տնտեսական օրգանիզմը պատրաստ է ադեկվատ արձագանքել այդ հնարավորություններին եւ օգտագործել դրանք: «Անհրաժեշտ են շատ լուրջ, ոչ ստանդարտ մոտեցումներ՝ ոչ միայն սեփական արտադրողներին աջակցելու, այլեւ ներդրողներ ներգրավելու ուղղությամբ եւ շատ կարեւոր է առանձնացնել տնտեսության այն ոլորտները, որտեղ մենք մեր կադրերով կարող ենք հաջողել եւ ներգրավել ներդրողների, որոնք այդ ուղղությամբ լուրջ հաջողություններ ունեն: Ժամանակն է, որ կառավարությունը իր վրա ռիսկեր վերցնի: Ոչ ստանդարտ իրավիճակը ոչ ստանդարտ լուծումներ է պահանջում: Ես նորից եմ ուզում շեշտել, ներդրումներ ներգրավելը ոչ թե հայրենական ներդրողների համար հնարավորությունների ստեղծումն է, այլ օտարերկրյա ներդրումների ներգրավումը: Կատաղի մրցակցություն է գնում արտաքին շուկաներում տնտեսական խոռոչը գնալու համար, մենք այդ հնարավորությունը բաց ենք թողել, ավելին, ես կրկնել եմ, որ ոչ միայն պետք են կոնկրետ քայլեր՝ ոլորտ առ ոլորտ, այլեւ չպետք է բաց թողնել տնտեսական դիվանագիտության ինստիտուցիոնալ կայացման խնդիրը: Մեր դեսպանները ներդրողներով չեն զբաղվում, որեւէ մեկը նման առաջադրանք չի ստանում»,-մտահոգություն է հնչեցնում նախկին վարչապետը:
Անդրադառնալով կորոնավիրուսի հետեւանքներից տուժած տնտեսվարողներին պետական աջակցության անհրաժեշտության մասին հարցին, Խոսրով Հարությունյանը նշեց, որ պետությունը տարրական հնարավորություններ պետք է ստեղծի մարդկանց համար՝ եկամուտ ապահովելու եւ գործազրկության մակարդակը չավելացնելու: «Դա պետք է անել, բայց ես ուրիշ բան եմ ասում: Օրինակ, վարչապետն անցած օրն ասում էր, թե ապահովելով մեր պահանջարկը, կարող ենք խթանել տնտեսությունը: Կներեք, ներքին սպառմամբ Հայաստանը դարձնել մրցունակ տնտեսական միավոր հնարավոր չէ, 2-3 միլիոնանոց շուկան երբեք չի կարող խթանել տնտեսական զարգացումը: Մեր նպատակը պետք է լինի արտաքին շուկաների դիվերսիֆիկացիան եւ արտաքին շուկաներում մրցունակ ներկայանալը»,-շեշտեց Խոսրով Հարությունյանը:
Խոսելով առանձին ոլորտների մասին, Խոսրով Հարությունյանը, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին անդրադարձավ՝ ընդգծելով, որ այն մի կողմից հռչակվում է որպես գերակա, մյուս կողմից բացակայում է նպատակաուղղված քաղաքականություն ոլորտի արտադրողականությունը բարձրացնելու ուղղությամբ. «Մեր գյուղատնտեսությունը ի սկզբանե մրցունակ չէ, որովհետեւ նրա հիմքում ընկած ձեռքի աշխատանքը չի կարող արտաքին շուկայում մրցունակ լինել: Վերջին գյուղնախարարը՝ Գեղամ Գրիգորյանը, այդ առումով շատ լավ աշխատանք սկսեց, որը կանգնեց»:
Նրա խոսքով, սովորական գյուղացիական տնտեսությունների համար պետությունը ոչինչ չի անում, մինչդեռ նրանց արտադրողականությունը պետք է բարձրացնել:
Ինչ վերաբերում է հանքարդյունաբերության ոլորտին, նախկին վարչապետը զարմանում, թե ինչու այն չի կարող լինել առաջատար ուղղություն: «Եթե խոսքը գնում է նրա մասին, որ ընդերքի օգտագործման հարցում մենք պետք է լինենք շատ շրջահայաց, ես կպաշտպանեմ, եթե խոսքը գնում է նրա մասին, որ ընդերքի օգտագործման ընթացքում մենք պետք է օգտագործենք սերունդների համերաշխության սկզբունքով, այսինքն, ամեն ինչ չօգտագործենք եւ սերունդներին ոչինչ չթողնենք, ես կհամաձայնեմ, բայց կներեք, դա չի նշանակում, որ հանքարդյունաբերությունը պետք է փակել, որովհետեւ վերջին զարգացումները ցույց տվեցին, որ եթե մենք ունենք տնտեսության որոշակի աճ, ապա դրա առյուծի բաժինը հենց հանքարդյունաբերությանն է բաժին ընկնում»,-ասաց Խոսրով Հարությունյանը՝ շեշտելով, որ Ամուլսարի պատմությունը շատ մեծ հարված էր ներդրողներին, որոնք առաջնորդվում են ոչ թե լոզունգներով, այլ լուրջ վերլուծություններով:
Ըստ Հարությունյանի, Հայաստանը չպետք է դառնա հումք արտահանող երկիր եւ այսպես ասած, նստի պղնձի կամ մոլիբդենի խտանյութի վրա, այլ պետք է փորձել անցնել մետալուրգիային , այսինքն, վերջնարդյունքը ստանալ Հայաստանում:
Համաշխարհային շուկայում կորոնավիրուսով պայմանավորված զարգացումները, պղնձի գնանկումը, նախկին վարչապետի խոսքով, ազդեցություն կունենան ՀՀ հանքարդյունաբերության ոլորտի վրա, ինչը կստիպի իշխանությանը ոլորտի նկատմամբ վերանայել հարկային քաղաքականությունը:
«Քանի դեռ տեւական ժամանակ անկախ մեր կամքից հանքարդյունաբերությունը կարող է դառնալ լոկոմոտիվ, որպեսզի արտարժույթ բերենք երկիր, անկախ մեր կամքից, պետք է հաշվի նստենք այդ ոլորտի պահանջների հետ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց նախկին վարչապետը՝ շեշտելով, որ անկախ այլ ոլորտներում Հայաստանի տնտեսական մկաններն ուժեղացնելուն ուղղված քայլերից, շարունակելու ենք հանքարդյունաբերությունը փայփայել:
Նախկին վարչապետն ասաց՝ Հայաստանը մի կողմից ԵԱՏՄ շուկա մուտք ունի, մյուս կողմից՝ GSP+ , ինչը պետք է առանցքային ուղղություն դարձնել՝ ներդրողներ ներգրավելու համար:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից