ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե մարդը բազային կրթությունը ճիշտ չի ստացել, իրեն մագիստրատուրայի դիպլոմն այնքան է պետք, որքան հիմա ինձ Չինաստանի ուղեգիրը․Գևորգ Պետրոսյան 03/20/2020 15:09 | ԼՐԱՀՈՍ
Նախագիծն անընդունելի չէ, հեղինակը ցանկացել է, որ դատավորի պաշտոնում հավակնություն ներկայացնող անձը որոշակի փորձառություն ունենա։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների Աննա Կարապետյանի եւ Արթուր Դավթյանի հեղինակած՝ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին։
Նա նշեց՝ որպես դասախոս կարող է ասել, որ պրակտիկ աշխատանքը շատ ավելին է տալիս, քանի մագիստրոսի կրթությունը․ «Եթե մարդը բազային կրթությունը ճիշտ չի ստացել, իրեն մագիստրատուրայի դիպլոմն այնքան է պետք, որքան հիմա ինձ Չինաստանի ուղեգիրը»։
Պետրոսյանի խոսքով, եթե անձը բազային կրթությունը նորմալ ստացել է, ապա պետք է աշխատանքային փորձ։
«Ես իմ օրինակով եմ ասում՝ ավարտել եմ գերազանց առաջադիմությամբ, բայց չէի կարող դատավոր աշխատել, քանի որ փորձ էր պետք։ Բայց ես մնում եմ նաև այն կարծիքին, որ վտանգ կա՝ կարող է խնդիրը տարբեր իրավական կարգավորումների ենթարկվել տարբեր նորմատիվ ակտերով, եթե դեմ չեք պայմանավորվենք, որ մեկ միասնական կարգավորում լինի։ Մեր ժողովուրդը զզվել է մի հարցի համար 5 օրենք կարդալուց»,-ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավորը։
Պետրոսյանը շեշտեց, որ ինքը չի կարող դատավոր աշխատել՝ չնայած արդեն 24 տարի է դասավանդում է․ «Ես ինձ դատավորի թեկնածու չեմ համարում, որովհետև ես աշխատանքի փորձ չունեմ»։
Նա ընդգծեց՝ դատավորը մարդու ճակատագիր է որոշում և պետք է ունենա թե՛ տեսական գիտելիքներ և թե՛ պրակտիկ փորձառություն։
«Մենք պայքարու՞մ ենք ինչ-որ սկսնակ անգրագետներին կամ կիսագրագետներին ճանապարհ հարթելու համար, որոնք իրենց տվել են անհոգ կյանքի լիազորագիր և աշխատանքի չներկայանալով, բացարձակապես որևէ ներդրում չունենալով տվյալ հիմնարկի գործունեության մեջ ասում են մենք արժանի ենք, մենք դատավոր են։ Եկեք իսկապես այնպես անենք, որ մեր ժողովրդի եկամտային հարկերն ուղղենք նպատակային նշանակության»,-ասաց Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ